вторник, 13 августа 2013 г.

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 6





* * *
Դու ամեն օրապացուցում ես
մահկանացու լինելս
կամ կարողությունս մեռնելու,
Մինչդեռ ես քեզ ապացուցում եմ
իմ արայական հարության առասպելը`
Շամիրամյան շրթնագրով
Ես ամեն օրմեռնում եմ քո կարոտից`
Երկարացնելով, սակայն, կյանքդիմ կարոտի հաշվին

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Երբ մահը գա,
ես զբաղված լինեմ,
գուցե,
Սափրվելիս լինեմ, կամ ճաշելիս,
Կամ ...մեռնելուց՝ թղթերին ճերմակ,
Գուցե ջահել լինեմ կամ էլ տկար ու ծեր
Կամ սիրելուց լինեմ կամ էլ անսեր,
մենա՜կ

Երբ մահը գա, գուցե ես զբաղված լինեմ,
Չնկատեմ իրեն….ու նեղանա, գնա՜

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Բառերի վրայից ամեն օր,
Ես հանում եմ փոշինբառերի,
Որ հասնեմբառերի արևին՝
Անբարբառ, հրակեզ՝ քամելով

Թանաքի ու գրի մեջ կարմիր-
Ճերմակին՝ մատներից ծորացած.
Ես մերժում եմ բառերը՝ մարմին,
Բառախաղ, բռնաբառ, ծերացա՜ծ:

Բառերի վրայից հանապազ
ես հանում եմ նստվածքը բառի,
որ տեսնեմ էությունն էլ, օ՜ պարզ,
Այս կյանքիմահվան տոմս ապառիկ

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





* * *
Երբ մրսած ու ջարդված տուն եմ դառնում,
Դու բուրում ես՝
Որպես սուրճ, թեյ,
Եվ կամ՝
թվում ես ինձ՝
տաք վերմակ, ձմեռնագուլպա,լոգանք:

Երբ տուն եմ գալիս ջարդված՝
Դու դառնում ես մարմնի և հոգու սոսինձ
Եվ ինձ կապում ես քեզ՝
Քո իսկջարդված մասից

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Անահիտը հագնում է
Հողաթափերս,
Որով ես իջնում եմերկնքից
Դառնում եմ արայահոտ ամուսին, հայր, որդի

Նա չի ուզում շուտ մեծանալ,
Ցանկանում է, որ ես փոքր մնամ

Եվ հողաթափերս դրանից
ծանրանում են առավել:
Երևի սկսեմ
բոբիկ
քայլել

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Անկողնու մեջ,
Երբ մեզնից ազատագրվում է
հեշտանքը,
ծխախոտը վառելիս
խուսափում եմ նայել կուրացնող դեմքիդ
Մնա խավարում, վախենամ՝ հրեշտա՜կ ես

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------






Զարմանալի է
դրախտից հետո դու հիշեցնում ես հենց դրախտը նույն՝
քո ներկայությամբու չլինելով

Այտերդ՝խնձոր կիսահամտեսած,
Շուրթերդ՝հոսուն, քազցր մեղրագետ,
Եվ մարմինդ՝ձույլ եդեմատարածք

Եթե դրախտ ես, ասա ուրեմն՝
ապրեցնելու ես քո մեջ վերստին,
թե մոտեցնելու դժոխքին քո նոր

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Երբ մերկանում ես,
Չեմ կարողանում զսպել ձեռքերիս նավարկությունը
քո ծով-մարմնին...

համբույրս ձուկ է`քո շրթունքների ակվարիումի մեջ,
և ձուկ են գուցե աչքերս`քո թաց աչքերի խորքում...
և աչքերն էլ քո դրախտագետ են`
սիրո հորձանքով...

Ուրեմն ասա, առանց եդեմի երջանիկ չե'նք մենք...
Դժոխքն էլ, հարկավ, կարող է լինել երջանիկների հանդիպատեղի...

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ապրում ենք ցավը, տառապանք ու սեր,
Այլոց կյանքերն ենք ապրում ու շահը...
Սակայն թիկունքում շնչում է մահը...
Մենք մեր սեփական կյանքն ենք մոռացել

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Լուսինն այս գիշեր կրկին մերկացավ`
աչքերիս առջև տեսանվեց շքեղ,
պարգևեց սիրո հաճույքներ ու ցավ,
և փոխարինեց այսօր էլ նա քեզ:

Թե" այդ դու ես հենց լուսինն այս կրքոտ`
հավատարմության չափն ես իմ փորձում-
ես լուսիներ եմ շոշափում ձեռքով,
սակայն հոգուս մեջ կարոտ եմ կոծում....

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Ես ուզում եմ քեզ չսիրել`
մի օր,մի պահ, մի ակնթարթ,
Ես նամակ եմ դառնում և ինձ
նվիրում եմ քամիներին,
թող քո սիրտը դառնա սիրո նամականի:
Ես ուզում եմ քեզ չսիրել-
մի քիչ, մի նինջ, մի լռություն,
ես ուզում եմ քեզ չսիրել, որ..քեզ սիրեմ նորից...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ես սիրում եմ անկեղծանալ`
անկեղծ չթվալու չափ-
Ես սիրում եմ անկեղծանալ,
որ բառերս նմանացնես ...խայթոցների....
սակայն նույնքան անկեղծ ես սիրում եմ իջևանել
քո շուրթերի ծաղկաթերթին

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Արդեն քանի օր իմ շրթունքները քեզ են կարոտում.
արդեն քանի օր իմ կարոտն է քեզ օրորներ կարդում,
եվ բարեմաղթում քաղցր երազներ`
իմաերևակ և իմանէքսիզ.
կյանքում նամակներ չկան անկսկիծ-
կա նամակային հեռավորություն

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------






Սիրում եմ,սերս դեռ չի շիջել
սիրում եմ`այլևս չսիրելու տառապանքով,
սիրում եմ ից-մինչև
եվ սերն եմ սիրում քո

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ես միևնույն է`հետ եմ դառնալու,
որպես բարակած կարոտ ու անձրև,
որպես հղացում, կոչնակում ու ձև,
շադեանվագ. քաղցր ու դառնալուր...

Ես միևնույն է`հետ եմ դառնալու,
Ինչպես համբույրից մնում է համը,
Կամ օրավարտից`այն տարաժամը,
Որտեղ քո սերն եմ արարում հլու...

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Բոլորը հիմա բեմ են պահանջում՝
թագուհուց մինչև ստրուկներն անդեմ...
Ու ես՝ծաղրածուս թշվառ, անզիջում
Ում վարիջեցնեմ, ում պատվանդանեմ

Բոլորը հիմա բեմ են պահանջում՝
Մինչդեռ կուլիսում՝ հերոս ճշմարիտ,
Լռության մեջ է անքամի, անջուր,
Խոսքն է կշռում հոգու նժարին

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Շուրթերդ, Եվա, մեղրահոս գետ են,
որ ողողում են ափերս ամա,
անապատներիս տալիս են եթեր
ու տալիս են ջուր կենսական, անմար...

Հետո գալիս է կրկին բաժանում՝
անխուսափելին՝ցավով երաշտի...
սակայն դրանով Երգն է հրաշանում,
ծաղկում գիրը պոետ-երաժիշտի

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Աշնան ծառից պոկվեց վերջին տերևը.
ծառը լրիվ մերկացավ...
Աշնանային ցավի, կորուստների հառաչ:
...
այդպես ես էի մերկացել եդեմական այգում`
քեզ սիրելուց առաջ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Դու գնա քնիր, քնիր իմ փոքրիկ,
Ես այնտեղ հեռվում`երազիդ խորքում
կսպասեմ, որ գաս...
Որ աչքերիդ մեջ արդեն ինձ գրկած երազես խաղաղ ու մտնես խոր քուն...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Լուսին-գիշերվա ճերմակ ստինքը.
գայթակղություն`խավարի, կնոջ,
Գիշերանոց է ասես երկինքը,
..
լուսին կգրկեմ քեզ ձեռքով դողդոջ...

Այսօր կլինեմ սիրեկանը քո,
երջանկությունը մի գիշեր է հենց,
Չսիրելուց ես դու տխուր այդքան,
Իմ լուսին ցնորք, տառապանք իմ մեծ...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ես անպայման գնալու եմ՝
Հանուն հավերժ ներկայության...
Ձեր շարքերում ես օտար եմ՝
Հանց աղմուկը՝լիր-լռությանն..

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




ԵՎԱՆԵՐԻՆ
(
մերկ կանայք նման են խոստովանության)

Գնա չեմ ուզում այլևս տեսնել.
Եդեմ չեմ ուզում, թե այնտեղ չկաս,
Եթե եդեմը հոգին անտեսել`
Մարմինն է օրհնում`կնոջ, աղջկա
Եվ ինչ է մարդու մարմինը, Օ կին,
Դատարկ սափոր է`աննախշանկար,
Թե զուրկ է սիրուց, թե չկա հոգի
Գնա, չեմ ուզում, գնա`էլ չգաս

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Գիշերը կբնորդի մեզ.
Առավոտը կճեպանկարի մերկ մարմինը մեր
Իսկ բարձից պոկված փետուրով ես կանմահացնեմ սերն անանցողիկ

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Արև,
Քո ձայնը ձայն չէ հասարակ-
Արեգալույս է ու տաք ճառագայթ

Ինձ մի կուրացրու, այլ լուսավորիր,
Ճանապարհ տուր ինձ, ոչ թե չարի գայթ

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Օրն հոգևարեց անկողնուս վրա.
հետո...մահացավ...
սառած աչքերը փակեցի հետո...

Իսկ առավոտյան հավատս փորձեց`
Հարութենակերպ Հիսուսի նման:

Ես Պետրոս չեղա եռուրացության:
Ես քեզնից առա գթության դասեր...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ախ դու ուրիշ ես, Շամիրամ, ուրիշ,
Եվ քո մազերը հասարակ էլ չեն,
ջրվեժներ են խոլ...
...
Նվարդն է գտել ինձ քո ափերին...
ու նորից ներել, տուն տարել հլու...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ախ, որքա'ն պիտի ցավիս մեջ եփվեմ
Եվ գիշերներս ձևեն քերթություն,
Տվեք դառը սուրճ, առավոտ, FM-
Ի~նչ տխուր ես դու, իմ երջանկություն

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Լավն ես, ինչպես Եվան,
Աստվածային, գեղեցիկ,
Ներիր, որ քո սերը եղա,
Եվ ներիր, որ միայն քեզ սիրեցի:

Լավն ես, ինչպես ոչինչ,
առեղծված իմ, աբսուրդ,
աչքերն եմ սիրում քո ջինջ`
Եվ մեղավոր և սուրբ:

Լավն ես, ինչպես որ է'ս.
զուր է երգն ու հանգը,
երբ միևնույն է`ԼԱՎՆ ԵՍ...
..
Սիրում եմ շրթունքներիդ տաքը....




Թույլ տուր մեռնել քո աչքերի երկինքներում

ու արթնանալ քո աչքերում`լուսաբացի արեգի պես...

անմահությունն ինձ չի հուզում...

և ուրեմն`թող ես մեռնեմ քո աչքերի երկինքներում...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ես վախենում եմ Տեր արտասանել`

հրապարակյա անարժեքությամբ,

Բայց և վախենում հավատ սասանել,

ոչինչ չնյութող ու նեռ լռությամբ,,,,

զի ամիսն այդպես օր չէ երեսուն,

հուդայարժեք արծաթ է լեցուն..

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




 Ես կստանա'մ սիրո քվե`

Թեկուզ անկեղծ իմ երգով,

Եթե մի օր երգ է գրվել,

Գրվել է լոկ իմ ձեռքով

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Մարմինդ`կիթառկլարեմ մի լավ

ու կնվագեմ գարնան մեղեդի...

Դու միայն մի լարդու միայն մի լար,

Դու վերադարձրուՍիրտս տեղը դիր...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Լուսամփոփի լույսը դանդաղ

Մոռանում է

Գիշերային իմ կալանքը քերթողական

Ու ինձներում



Լուսամփոփի լույսը դանդաղ
Հաշտվում է պարտության հետ`
Այգաբացի արքայության սահմաններում

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Պատկեր-1994



Երբ պատերազմի տարիներին

Լամպի կարտոֆիլագույն

Լույսի ներքո

Հավաքվում էինք
Ընթրելու,
Ու երբ սոված ու անհամբեր
Ուտում էինք տաք կարտոֆիլը,
Դրանիցվառվում էր Աստծո լեզուն,
Եվ նույնիսկ նա չէր կարողանում խոսել

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ախչուշանամախ չուշանամ,

արտասանել դարձվածքն այն հին,

որ մատներով գրում էիր...

գոլորշացած պատուհանին...

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Պարտավոր եմ մենակ մնալ,

Որ տարբերեմ սերը կրքից,

Բայց մի զրկիր հավերժաբար

Քեզ հիշելու իրավունքից

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Քո սերն ինձ տվեց նոր հեռաստաններ,

Բացեց աչքերս`քո սիրո դիմաց,

Բայց տվեց նաևկարճատեսություն :



Կարճատեսության սահմանս մինչև քո գոյությունն է:


-սիրահարներին տեսողությունը պետք է լոկ այնքան,
Որքան որ պետք էհանդիպել սիրուն

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ձեռքերիդ հետքերը թող կավիս

եվ ձևիր ինձ`ըստ կրակե շոյանքներիդ.

մինչ կավե ուշաթափություն,

մինչև հոգելիության ճաք....

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Քաղաքական կապրիզ



Գիշերն առաջադրվել է Ժամանակի ընտրատարածքում

Առավոտը հերքում է իշխան դառնալու մտադրությունը:

Ցերեկն ապացուցում էոր վերջին տարիներին ապրել է Հայաստանում

Երեկոն խոստանում է քննարկել հարցը,
Գիշերը ծիծաղում է օրվա բոլոր հատվածների վրա`
Քաղաքական սև ատամները ցուցանելով



-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Սիրում եմերբ տան մեջ շրջում ես առյուծատամի պես,

իմ քնքուշ ծաղիկիմ նեղացկոտ,

Դու կարող ես հոդս ցնդել նույնիսկ իմ շնչառությունիցէլ ուր մնաց համբուրեմ...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





Ծեր գերեզմանափորը կանիծի մահս

Կամ աշխատանքն իր գուցե՝

և կօրհնի աննախուտեստ օղու առկան

ուրվականը կյանքի-մահու՝նրանց պես ծեր-

Եվ չեն հիշիոր մահացավ արքան....

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Աղոթք-անեծք նորօրյա...





Ասում ենք՝ Հայր մերոր երկնքում ես,

ու..կրակում ենք քո երկնի վրա,

ուղղաթիռներ ենք հանում մահատես՝

հանց պատերազմի անեծք ու զրահ...

Եվ երկինքներից կապույտն ենք խլում,
Եվ կարմիրն արդեն գույնն է երկնքի,
...Ասում ենք՝Հայր մերոր երկնքում ես,
քո դե՞մ է ուղղված արդ փողը զենքիս՞...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Իմ ցախ-ձեռքերը չորուկ փշրելով

Կրծքավանդակիդ ծառաստաններում`

ուզում եմ հայցել հարության հրաշք..



Գարունացավի աղերսներ ունեմ...


Քո արցունքներով անձրաջրիր
զառամությունս...
թող այսուհետև կանաչն երիզի ճյուղերս պարապ,
անսա ծառեղեն իմ լուռ հառաչին.

Տուր ինձ ծաղկելու վերջին գարունը
Եվ քո անձրևը տուր ինձ առաջին...

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Շոպենի նվագի ներքո



Ես կսիրեմ քեզերբ նույնիսկ մեռնեմ,

Եթե չլինեմ այլևս քո պատճառով,

Ոչ երանի եմ ուզումոչ`երնեկ,

Մի սեր տուր ինձ`չեղածչչարվող:

Քամու հետ նոտաները կթռչեն դուրս,
Քամու հետ մի օր նորից կգան,
Կսիրես ուրիշիկամ էլ կխաղաս դու
Եդեմից սկսվող դերդ աննման:

Բայց այսօր սիրիր ինձ`սպանելու պես,
Մահացու սեր տուր ինձոր մարմինս զգամ,
Իմ գնալուց հետո մի արտասվիրՇոպեն,
Պետք էչէ', մեռնեմ վերջին անգամ

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ագռավաքարից Մհերի տեղակ`

Երեսփոխաններ ելան փութորեն...

Օ ողբամ զքեզ Երկիր իմմեղա...

Ես բախտիդ համար ինչ հույս մտորե'մ...



-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Եվ արական ցեղի ճակատագիր կորած,

լեգենդ,պատում`հոգու և մարմնի անհամերաշխ վեճի...

զի Աստված եղավ առաջին բառը նրանց

Եվ...Լիլիթ եղավ նրանց բառը վերջին,,,

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------






Թե պիտի գնաս`արևի հանգույն-

Թե վերադառնաս դարձյալ`Արևի...
Որ չխավարեմ դրա արանքում,
Որ ես լուսանամ քեզնով ավելի...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ինձնից միքաշվիրօհեգ մուրացիկ,

Որ ծառ ես դարձել անծառ փողոցում,

Նրանքոր մեզնից առաջ սուրացին`

Լոկ Մամոնային դարձրին հղացում:


Ես էլ քո նման փողոց եմ ելել`
Այս կյանքի համար մուրալով բուժում,
Որ հաց ունենասու է'լ չխլեն,
Թե չէ միևնույն մահն է մեզ գուժում:

Մուրում եմ վերից լույս հանապազօր,
Շնչառություն եմ հայցում անմեղսի,
Ու աստվածամիտ ամբոխում վազող
Փնտրում եմ մարդուն`հարազա~տներսի~…

Ինձնից միքաշվիրօհեգ մուրացիկ,
Մի նայիր այդպես ևմիուրացիր
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Օգարնանային աղջիկներ այրող,

Գարեջրի պես լցվեք աչքերիս գավաթների մեջ՝

Ձեզ համար փայլող,

...Ազատագրվեք,

արբեցրեք,
ուվերջ

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Աններդաշնակ է արդեն մեր սերը

Էլ չեմ հավատում ես հրաշքների,

Երբ վաղուց արդեն ես հասկացել եմ`

Դու սրտիս մեջ եսես..քո աչքերի..

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Գիշերն իմ հնամաշ ու կարկատված պիջակն է,

Լուսինը թաշկինակս`արցունքահետ,

Ամեն առավոտ որոշում եմ չհագնել,

Ամեն գիշեր զառանցում եմ`հանց պոետ...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Էսսե.ներկան ու մահը



Ներկան...ներկարար է,

Դու իրենկամ էլ՝նա է քեզ ներկում...

Երեխաները ներկում են կապույտով
Մեծերը՝ չէէ...ջնջում ու սև կամ կարմիր են ավելացնում...
ռոմանտիկներն ու սիրահարները ներկում են վարդագույնով,
Հոռետեսներն ընտրում են մոխրագույնն ու դարչնագույնը՝
ներկան գունավորելու համար...

Մահը գալիս ու ջնջում է բոլոր գույները.
Վատ գնահատական ստացած աշակերտի նման պատռում է ներկան՝
որպես օրագրի էջ-
հետո նոր՝սպիտակ թուղթ է տալիս...



------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *

Կյանքն անհաջողակ սիրահար է մի,

Մեկ է չի հասնի,կմեռնի`մեկ է,

Մահն իմաստուն էսակայն ցերեկը

Նա էլ է մեռնում անսերմեկուսի

Գիշերն հազում է`թոքախտավոր է,
Մինչդեռ աղջիկ էր կույս առավոտյան,
Խելագար վազք է`արյունով օծյալ,
Կյանք դու երջանի'կթեբախտավոր ես




* * *



Ես իմ գլուխը ծաղկի պես խոնարհ կդնեմ ծնկիդ,

դու կպոկոտես թերթիկները քո սպիտակ ծաղկի...

Ու կասես՝գժուկես էլ եմ սիրում...
Կհիշենք հետո դրախտը կորած՝երջանիկների լացածիծաղով...

Ճերմակըասածերության գու'յն է երջանիկների ծիածանի մեջ





* * *

Ախ այս խելառ գարունը,

Կույս է`ճերմակ ձյունաշորով,

Վազում է քնատ փողոցներով,

Եռում է սիրով արյունը:

Ախ այս խելառ գարունը,
Որքան նման է պատանությանս,
Սիրել-սիրվելու սատանությանս,
Ընկնումբայց նորից քայլում է:

Ախ այս խելառ գարունը,
Հանկարծ սարսում է իր իսկ հոտից,
Երազ էքաշում են ճերմակ ոտից.
Քաղաքի սրտում այս ինչ արյուն է

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Արցունք անգույն,

անգույն արցունք,

արցունք`անկում,

վերահարցում:


Արցունքն այդ ինչ
տող է գծել,
Դարձել է ճիչ,
արցունքաՍեր:

Արցունք բային`
Արցունքը վանկ,
Արցունքային
Համանվագ...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





Արևն աղջկաս նարինջ է թվում.

-Ինչու են այդքան հեռու շպրտել,

Ձեռքս չի հասնում...



-Որ չուտեն նրան...մարդակերները...
-որ չուտեն նրան մարդամեկերը...
-որ չուտեն նրան մանկապիղծները...

Թող արևներին լոկ հասնեն ձեռքերը մանուկների...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Սովորական գիշեր



Լուսինը կանչում է մորս թխած բլիթի պես՝

աստղա-շաքարա փոշով,

Դստերս համոզում եմ քնել`վաղն անպայման կզբոսնենք
(Անահիտն այդ տողն անգիր է հիշում,
որովհետև միայն տող է…)

Մի ակնթարթում կինս մի քանի կին է՝
սիրուհիմայրքույրանծանոթուհի,,,
վերջապեսէգ
սիրումբողոքումհամբուրումկերակրումհարցնում ու ինքն էլ պատասխանում է.
լռում է հետո՝սեռային ներփակությամբ՝
դժբախտ-երջանիկ անցուդարձով:

Մոխրամանը-սիրտս է՝անպետք սիգարետներից՝ գաղջ ու մխացող
Ինչու այնտեղ չկա աղջկաս կերած կոնֆետի թուղթը

Հայելու մեջ հաշվում եմ սև մազերս
Վաղն անպայման սափրվելու եմ
Վաղվանից միայն միս չեմ լինելուայլ նաև՝հոգի,
լուսին ու արևզավակտղամարդպոետ,
աղբ թափող ամուսին ու պապա,
(չէ...պապԱնահիտիս համար),

...բայց նաև՝ որդիորդիորդի Աստծո....

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------






Գիշերերգ



Գիշեր`գումարվող մի երգ գիշերին,

ու գիշերների բազում նիշերին,

գիշերվա անշող այս երգը պետք էր,
որ գիշերվա մեջ ես քեզ հիշեի...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ուշ-ուշ ես գալիս...երջանկության նման,

Փոխանակ շուտ գալու`կարոտ որպես,

Ախերբ պիտի հերքես եդեմների աքսեոման,

Ախ երբ պիտի սրտիս նման տրոփես:


Ուշ-ուշ ես գալիս...երջանկության նման,
Եվ բառն ինքնախոշտանգումի մեջ է,
Եվ բառը բառ է լոկ`բառարանում անհմա,
Ժամանակը նրա պոկված էջ է
Գարունը՝որպես ամոթխած մի կույս,
Դեռ ամաչում է լրիվ մերկանալ.
ոտնածայրերով փորձում է զգույշ
երկնի գոլության աստիճանը նա՝
լոգանքից առաջ,անձրևածեսից
Կանգնում է ճերմակկիսաբաց ուսով
նույն երկինքների հայելու առաջ
և շպարվում էհանդիպման հույսով,,,
Քեզ գարունպետք չեն շրթներկ ու զարդեր,
Դու լավն ես նույնիսկ անլվա դեմքով՝
որպես տան կինըոր քոնն է արդեն
Դու միայն արիես նախընտրում եմ տնային հոտդկնությունը քո

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





Թե քեզ չհիշեմսիրտս չի լռի,
Շուրթս չի ների չլինելը քո,
Հիշողությունն եմարդյոքես լրիվ,
Թե մոռացում եմ`հիշելու չափ խոհ:

Թե քեզ չհիշեմերգս չի գրվի,
Սերս չի սիրվի`մոռացվածառկա,
Առանց քո սիրո չեմ թագադրվի,
Առանց քո սիրո …կմեռնի արքան

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Քո աչքերը գիշերներիս աստղերն են լույս,
Աստղերի պես հեռու անհույս:
Եվ աստղի պես գո և չգո.
Ես սիրում եմ աչքերը քո:
Քո աչքերը`աստեղափայլաստղավախճան.
Թող իմ սիրտը անկումներիդ լինի արժան



----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ոչ տառապեմ պիտի նորից,
Ոչ էլ`նորից սիրահետեմ,
Քամիներիցքամիներից
Այրվեց ընդմիշտ սիգարետս:
Պոետական նաիվ վիճակ`
Սիրով հարկի ու անհարկի,Տ
իեզերքից ես ու'ր իջա,
Բնակելի ինչ-որ հարկի

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Հայտ
Մի քանի խմբագիր
Ակադեմիական մկրատով
Կտրեց բանաստեղծություններս
Մի քանի աղջիկ
Այրեց նամակներս`
Գաղտնի անգիրելով
Ես ամենքի համար երգեր գրեցի`
Ապառիկ սիրադարձությամբ`
Վաստակելով մանրավաճառի համբավ:

Մանրավաճառն արժանի չէարդյոք պատվանդանի

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



-
* * *
Ես երջանիկ եմ
Ու ես երջանիկ..չեմ լինի երբեք..
Տքնանքը զուր է,
Երջանկությունը մի բառակերպեք






------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





Օրը ճերմակ թուղթ
կոֆե-վազք-կոֆե՝
խզբզոց օրվան

հանճարի ձգտում,
ներշնչանք թեթև ժպիտից կնոջ,
Միևնույն տեղից՝ հիասթափություն:

Ֆեյսբուք-դիմագիրք

չէ՝ լողավազան՝
երեսին մտքեր 

կամ ձկներ անշունչ,
կամ ջրիմուռներ 
ու ծաղկաթերթեր-
Գայթակղելով՝ ներքև են քաշումՕրը թուղթ՝նետված նույն այդ ջրերին,
Օրը՝ երկտող է մեռնելուց առաջ,
Օրը՝աղջկաս նկարչաթուղթն է.
իմ հարությունն է նկարում ու խաչ:

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ծանր է արթնանում գարունն այս տարի՝
Առաջին գիշեր տեսած կույսի պես,

Օրը մութհանդերձ տերտեր խստալի,
Չգիտես ինչու և ում աղոթես...

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Դու մի արտասվիրկեսգիշերային 
ճերմակ շորիդ մեջ,
Կիսալուսնի ես նմանվում այդպես:
Եվ մի արտասվիր...
Ես այդքան աստղ ինչպես ամբարեմ...Երբ ես դառնալու 
Կին սովորոկան..

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------






* * *
Գարնան առավոտարի քեզ կապեմ
Իմ պաղ ճակատինաչքերիս վերքոտ,

Արիխնամիր բուժքրոջ նման
Քո արևայինկաթնագույն ձեռքով:Գարնան առավոտդեղահաբ իմ նոր,

Մի վերջին անգամ կազդուրիր հոգիս,
Մի հիվանդաչափ տաքություն գթա,

Մի մեռելաչափ հույսով ամոքիր

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Երգ`գրված հիվանդասենյակում

Նստիր ոտքերիսանկողնուս վրա,

Տաքացրու դրանքգթառատ իմ Տեր,
Հառաչանքս լոկ քեզ է լսելի,
Չեմ երգիլացիչեմլռի գյուտերԼսում եսդրսում քամու ձայնն է խուլ,
Անիծում է ինձ ընկերս հարբած,
Թե’ կարոտում է..ախինչ իմանամ.
Կամ քեզ կհասնեմ կամ`իրեն անդարձ:Նստիր ոտքերիսանկողնուս վրա,
Մահը մոտերքում ինձ է սպասում,
Դու հաղթել եսչէ’, ուրեմն մնա,

Ինձ սովորեցրու ապրել հետայսու

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ես վաճառում եմ ցերեկս,Մուսա,
Ես գիշերների չարչին եմ դարձել,
ինչ ցանկաք՝ունեմ,տառապանք ու ցավ,
Եվ փոխարինող որպես դրանց՝Սեր...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





Քո գնալուց հետո`
Դու կմնաս երկար,
Դու կդառնաս նկար
Ալբոմիս մեջ թերթվող:


Դու կդառնաս նվագ,

Որը չունի բառեր,
Որը գիտե վառել
Սաստիկ սիրո նման:


Քո գնալուց հետո
Դու կմնաս երկար,

Որպես հիվանդ ներկա,
Եվ բացակա և տող:

Դու կդառնաս գիշեր,

Որը լուսին չունի,
Հավերժական չուից`
Գետնատարած նիշեր:

Քո գնալուց հետո
Դու կմնաս նորից,

Որպես սիրո նոր իղձ`
Հույսի ԱՐԱ-հետով

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Մատներիցդ բառ է կաթում.ես՝բառի գիժ,
Մատներիցդ բառ ու մուսա գամ-հավաքեմ,
Երբ կարոտս հանկարծ ճաքի,
Ես մատներիդ լեզվով երգեր կաղաղակեմ..

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Կասեղնագործեմ սերը քո սրտին՝
Գունաթելերով կարոտի անմեռ,

Ու կհավատամ այն քաղցր ստին,
Որ ինձ սիրում եսսպասում ես դեռ:

Բայց եթե լքեսթե անդարձ գնաս,

Մոտենալու ես այդպես առավել,
Դու երազանքից երազ կդառնաս,
Չեն կարողանա երազն իմ խլել:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Համբույրի այս կողմից

Իմ չսպասված այցն ավելացրեց
Խոհանոցիդ անլվա սրճաբաժակները,

Ես`իմ տրանսպորտա-կարոտա-տղամարդկային
Հոտով`Խցկվեցի հոտառությանդ մեջ.
/
գուշակե'լ էինոր ես եմ գալու…/Եվ շրթունքներովս
Փնտրեցի
Իմ սեփական հետքերը
Շուրթերիդ միջօրեկաններումԵվ կորցրի խոսելուս անհրաժեշտությունը`

Համբույրի ճիշտ անկյան տակ

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Երևան-էսքիզ
Ես ինչ հավելեմ թամանյանական
Եվրոշպարված քո այս նոր տեսքին,

Վարդագույն երա'զթեկարմիր կսկիծ`
Այսքան եղերոտանհավանական

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Գարնան առավոտ արի քեզ կապեմ 
իմ պաղ ճակատին,աչքերին վերքոտ՝
վիրակապի պես..

Արիխնամիր բուժքրոջ նման,
քո այդ կաթնագույն,տիրամոր ձեռքով...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Այսօր դու կաս նորից օ մեծ պոետօ հանճարեղ,
Ընթացքներին այս մառ մենք կարող ենք հակաճառել,
Քո`հաղթողի երթով հին դարերից եկող ու դեպ
Նոր դարերը`խոսքիօ Նաիրյան ասուպ,Չարենց...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *

Իսկ բանաստեղծը
Խենթ է երևի,Որ ծառ է ստեղծել`Հույսով տերևի:Թե ինքն ալյակից
Դարձել է օվկիան,Լեզուն`լալագին
Երգելու օրգան:

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





* * *

Մի օր չեմ լինիկամ այսպես գուցե,
Կամ էլ այս մտքով չեմ լինի հաստատ,
Դու կնկարես մի նոր առավոտ
Քո հայացքի մեջ`հավերժ մենաստան:


Էլ չես զարմանաոր քո արցունքից
Քեզ հուլունքաշար երգ են նվիրում,

Մի օր չեմ լինիբոլորի համար,
Որ գոնե այդպես հասնեմ քո սիրուն

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Սիրելու կանայք ու կանայք անսեր,
Բնական`որպես առտվա լույսը,
Կամ դիմակավոր`պարայինվալսե,
Իմ մահընաև ապրելու հույսը:

Ներելու կանայքիգական նզովք`

Աստծո օրհնանքի այլակերպումը,
Իմ տառապանքը`չանցնողերազող,
Բաժանումը ձիգ ու կարճ հպումը:

Սիրուհի կանայք ու կանայք`սրբեր,

Փոփոխվող`որպես գարնան եղանակ,
Ախ գուցե ունեք մի քանի սրտեր,
Որ տաք բոլորինոր չնեղանաք



---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


-
Ու մինչև կեսօր ես ոչ մեռած եմոչ էլ՝արթմնի,
Կիսարձան եմ ես՝ կյանքի ու մահվան...
Իմ ականջներում աղմուկ է ու նիրհ...
Եթե ժպտում եմուրեմն դեռ կա ապրելու ավանս...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Թեև տրոհվեց ցավս վանկերի,
Չի փոխվել ոչինչև նույն էիմ Սեր,
Նույն Ադամն եմ ես`հանդերձով ջինսե,
Եվ աղոթասացն այս նոր վանքերի:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Եթե ես մեռնեմ,ոչինչ չի փոխվի,
գրասեղանս կտնքա մի քիչ ու գրիչս լոկ կլացի շվար...Ու հետո հաստատ մեկը կգրի`
աղջիկս գուցե.
ուրեմն եթե հանկարծ մահանամ`
ես չեմ մեռնելու մի սովորական
իմացած մահով,պարզապես պիտի գրասեղանս տնաքա թախծալի
կամ էլ աղջիկս կգրի ուրախ...

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ

մեղավոր չկա ու չկա անմեղ


Մարտիմեկյան քամին՝ուրվական է մահվան,

Արյան հոտ է բերումբերում է ցավ,
Խաչող ձեռքս ծանր դրվեց թղթին ահա,
Եվ կամեցավ խաչվել.ՉՄՈՌԱՑԱՎ

Մարտի մեկից հետոմարտի երկուս չկա

Մեկ է ցավը վաղուց,: Ուոչ ՄԻ ԽՈՍՔ.
Օ մատնության գիշերհուդայականտկար,
Ես կենդանի մեռելես`նրանց փոս

Այսօր դու ինձ ներիր ամենագութ իմ Տեր`

Ապրողների Աստվածմեռելների,
Ինձնից մեկն էր սպանումու ես մեռա անտեր,
Դու ողորմա մարդունդու մեզ ներիր

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Գոնե Լուսին լինես,
Թե գիշեր է հիմա,
Որ իմանամ`իմն ես,
Օներշնչանք հիմար:

Գոնե Աստղ լինես,

Թե խավարն է պատանք,
Որ երազով լիես,
Մոռացումի պատրանք:

ԳոնեԳիշեր լինես,

Թե որ լուսին չես դու,
Օաստղազարդ լի ներս,

Օխավարող իմ դուրս


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Գարնան անձրևը համբուրեց քո սառն աչքերըիմ Սեր,Թե հնար լիներ նա դիպչելու էր քո սրտին նաև,
Որ էլի սառն էԱչքերդսիրտդ համակել է բիրտանսեր պաղություն.Իսկ իմ աչքերը սառում են միայն,այն էլ՝ անիմաստ,քանզի չես գալուԳարնան անձրևը համբուրեց քո սառն աչքերըիմ Սեր,որ տեսնողն ասի՝
խոնավ աչքերը սիրո նշան են՝
երջանիկ լինենկամ թե տարաբախտՈր քեզ տեսնելիս ինձ թվա այնպես,որ սիրում ես ինձ
Ու …արտասվել եսԳարնան անձրևը սովորեցնում էոր քաղցր խաբես

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Գարնան առաջին անձրևն է գալիս`բերելով իր հետ գարունը պայծառ,ծաղկանց թերթերին համբույր է տալիս`դառնալով աղոթքասք աստվածաձայն:Գալիս էգալիսկաթկթում անվերջ.լսվում է`ծաղիկն ինչպես է շնչում,առաջին-վերջին կաթիլն ափի մեջ
դառնում է երգի նորահայտ հնչյուն:




--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

ԿԱՊՐԻԶ.Թե ինչպես շունը գրող դարձավ ու ես`շուն

(
Երգ գրված գրողների օրվա առթիվ)Ես Աստծուն խոստացա չշնանալ,ՉհաչելԽոստացաՄարդ եսասում ենք մեկ մեկու`Կարծես մարդ չենք կամ հիշեցնում ենք,Որ չշնանանք,Որ չհաչենքՄարդ եսասեցիչմոռանաս.ասում ենք իրար

Շունն էլ միգուցե իր Աստվածն ունի,Եվ գուցե ինքն էլ խոստումներ ունի,Ասենքչդառնալ մարդ սովորական
Կամ թե`չխոսել,Որ երևի թե չի էլ տարբերվում վայրահաչոցիցՇուն-գելասեցիմարդու չնմանվես.Նրա աստվածն է պատգամել հարկավՍակայն երկուսս էլ մարդ ու շուն դարձած`Հաչում ենք կյանքի ու մահվան վրա
Եվ երկուսս էլ տառապանք ունենք`Մեզ մատնող գիրը

Комментариев нет:

Отправить комментарий