***
Ես սիրում եմ, սիրում, երբ իջնում է գիշերը,
երբ արևն է իջնում ու կոպերը նաև,
Երջանիկ են նրանք, որոնք առանց նայել
Տեսանում են Նրան, որին մի օր խաչել են։
Մթությունը երբեք խավար դու չես կոչի,
արարվում է այդով տևությունը լուսե,
զի այնտեղ ենք տալիս ի գաղտն, ի պահ, ի սեր
այն ամենը, ինչը երբեք էլ չի կորչի։
Ես սիրում եմ, այո, երբ իջնում է գիշերը
(Մութը գույն է, ո՛չ ներկ, անբծավոր, խորունկ),
Մթության մեջ երբ որ քո մասին եմ խորհում,
եվ ուրեմն գիշերն ու սիրելը քիչ էլ է...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Պոետը թափվող արցունքից առաջ
Տեսնում է աչքեր բարձրացող շիթը,
Զի արցունք չէ Նա, այլ խորո՜ւնկ հառաչ,
Որ ծանր է լացից ու որ խղճիդ է։
Պոետը մեռնող թիթեռից անդին
Տեսնում է երկունք ու տեսնում բոժոժ,
Որ մնացողին անլաց փարատի,
որ գնացողին չօրհներգի խոժոռ։
Տեսնում է Պոետն անտեսանելի,
Հենց դրա համար Նա է Պոետը,
Ավետյաց ափին, որ հասնես էլի,
Նա լեռ կճեղքի, Նա...Արահետ է....
Պոետը թափվող արցունքից առաջ
Տեսնում է աչքեր բարձրացող շիթը,
Զի արցունք չէ Նա, այլ խորո՜ւնկ հառաչ,
Որ ծանր է լացից ու որ խղճիդ է։
Պոետը մեռնող թիթեռից անդին
Տեսնում է երկունք ու տեսնում բոժոժ,
Որ մնացողին անլաց փարատի,
որ գնացողին չօրհներգի խոժոռ։
Տեսնում է Պոետն անտեսանելի,
Հենց դրա համար Նա է Պոետը,
Ավետյաց ափին, որ հասնես էլի,
Նա լեռ կճեղքի, Նա...Արահետ է....
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Քարը զարմացած փշրվեց իմ ձեռքերում,
Եվ քարեց, քարաձևեց.
-Ախ, ինչ կոշտ է սիրտդ, Մարդ Աստծո։
Քարը զարմացած փշրվեց իմ ձեռքերում,
Եվ քարեց, քարաձևեց.
-Ախ, ինչ կոշտ է սիրտդ, Մարդ Աստծո։
Ու ես ասացի
իրեն,
որ ամուր քարեր եմ փնտրում...սրտիս շիրմաքարը սարքելու համար
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Թռչունը զարմացած հարցրեց.
-Ինչպե՞ս կարելի է անընդհատ քայլել,
Մարդ Աստծո...

Ես խաբեցի,
ասելով,
որ
թևերս
տանն
եմ
թողել,
եվ երկուսս էլ կուշտ ծիծաղեցինք մեր երևակայության
ու դժբախտ-երջանկության վրա...
եվ երկուսս էլ կուշտ ծիծաղեցինք մեր երևակայության
ու դժբախտ-երջանկության վրա...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Էս կյանքը մի մեծ ու անշրջանակ նկար է, գուցե,
Որ գեղեցիկ է, անհասկանալի ու կախված օդում,
նրա պատկերից չես երջանկանա մարդամեկ, օ, դու,
Չի դժբախտացնի նաև ավելի, ախ, պետք չէ կոծել։
Էս կյանքը մի մեծ ու անշրջանակ նկար է, գուցե,
Որ գեղեցիկ է, անհասկանալի ու կախված օդում,
նրա պատկերից չես երջանկանա մարդամեկ, օ, դու,
Չի դժբախտացնի նաև ավելի, ախ, պետք չէ կոծել։
Եվ նկարված
է
քո
լացն
էլ
թշվա՛ռ
և
ժպիտն
էլ
քո,
Էս նկարով են զարմացել խաբված նախնիները մեր,
եվ մենք էլ հիմա խաբում ենք եկող սերնդին, որ դեռ
Անտեղյակ է, որ էս կյանքը մի մեծ նկար է անգո։
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Եվ արցունքները սկսեցին փախչել աչքերից,
Եվ ատեցին նրանք դժբախտներին ու երջանիկներին հատկապես,
Որովհետև առաջինների համար նրանք վերջին հրաշքն էին...հրաշքներից,
քանզի նրանք սրբվում էին երջանիկների ձեռամբ, կոպիտ, անուշադիր, անծես...

Եվ արցունքները
սկսեցին
ոչ
վար
ու
ոչ
վերև
հոսել,
քանզի ներքևում ատում էին նրանց՝ ճահիճների համար բոլոր,
քանզի Վերևն առանց այդ էլ գիտեր նրանց մասին։ Օ՜, սև
Մի արցունք է, գուցե, Երկրային կյանքն այս, դառնաղի ու խոշոր..
.-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ինչ տեսար մինչ այս՝ ունա՜յն, դեռ քիչ է,
Զի դեռ չի փրկվել քո իսկ Փրկիչը,
Երգեցիր մարդոց ցավերը ու Սեր,
Բայց ամեն երգող, արդյո՞ք, Երգիչ է...

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Այս ի'նչ եղավ,
Ի՞նչ կլինի,
Ոչ մի եվա,
Ոչ մի լիլիթ:
***
Այս ի'նչ եղավ,
Ի՞նչ կլինի,
Ոչ մի եվա,
Ոչ մի լիլիթ:
Սուտ են երգերն
Ու ծափը` սին,
Նույն է ելքը
Ու խաբուսիկ:
Ու ծափը` սին,
Նույն է ելքը
Ու խաբուսիկ:
Երբ մեռել
ես
Ու չես ծնվում,
Քո ապրելը`
Քեզ է թվում…
Ու չես ծնվում,
Քո ապրելը`
Քեզ է թվում…
Ոչ լաց է պետք
Ու ոչ լացող,
Բավարարվեք
Ողորմածով:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Իրականում....

Իրականում...ոչ մի բան էլ իրական
չէ,
Անիրական մի աշխարհ է, իրականում,
բառ է միայն, ո՞վ է բառից գլուխ հանում,
բառ ժխտելը մեկ այլ բառով մեծ բան հո չէ՞...
Անիրական մի աշխարհ է, իրականում,
բառ է միայն, ո՞վ է բառից գլուխ հանում,
բառ ժխտելը մեկ այլ բառով մեծ բան հո չէ՞...
Իրականում...ոչինչ
չկա
անիրական,
Կամ ամբողջն է անիրական ու պատրածին,
Մեզ խաբել են, որ ապրում ենք ու պատմածին
Մի քիչ միս են խառնել հետո, հոգի սակավ...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ներսում՝ որքա՜ն արցունքներ կան,
որ չեն լացվում և որ դեռ կան,
Մերթ անձրև են դառնում, մերթ՝ ձյուն,
դրանի՞ց է խոնավ ներկան....
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Հնարավոր է չմեռնել այսօր,
Բայց անհնար է վաղն ապրել այսպես,
Հնարավոր է չլինել անզոր,
Բայցև չզորել վաղը սարքել ծես...

Հնարավոր
է
չմեռնել
ցրտից,
Բայց անհնար է ցուրտ ու տապ չզգալ,
Հնարավոր է սեր կորզել սրտից,
Բայց անհնար է անսիրտին սեր տալ...

Բառախաղ...
Բառախաղ...
Ես քեզ չեմ սիրում,
երբ
սիրում
ես
ինձ,
Քանզի ասել ես, որ ինձ չես սիրում,
Ո՞րն է ճիշտն, ասա՛, քո ասածներից,
Գուցե ա՞յն, որ դեռ նոր ես հորինում։
Քանզի ասել ես, որ ինձ չես սիրում,
Ո՞րն է ճիշտն, ասա՛, քո ասածներից,
Գուցե ա՞յն, որ դեռ նոր ես հորինում։
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Մթնեց: Անձրև է: Տես, ցուրտ է դրսում,
Դու իմ ներս արի, տաքացիր, իմ թաց,
Ես կբորբոքեմ բուխարին ներսում,
Կսրբեմ դեմքդ, նրբորեն, կամաց:
Երկար կխոսես, կպատմես երկար՝
Բացելով սիրտդ փակ դռների մեջ,
Ես էլ կլռեմ, որ, Սեր իմ, դեռ կաս,
Կլռեմ, որ դու ուրվագծվես պերճ…
…Մթնեց: Անձրև է: Նույն բանն է արդեն
Մեր ներսում, սակայն ցանկալի այնքան,
Մթնեց, որ լինի ավետյաց եդեմ,
Որ արբունք լինի հավերժաքանքար…
Դու իմ ներս արի, տաքացիր, իմ թաց,
Ես կբորբոքեմ բուխարին ներսում,
Կսրբեմ դեմքդ, նրբորեն, կամաց:
Երկար կխոսես, կպատմես երկար՝
Բացելով սիրտդ փակ դռների մեջ,
Ես էլ կլռեմ, որ, Սեր իմ, դեռ կաս,
Կլռեմ, որ դու ուրվագծվես պերճ…
…Մթնեց: Անձրև է: Նույն բանն է արդեն
Մեր ներսում, սակայն ցանկալի այնքան,
Մթնեց, որ լինի ավետյաց եդեմ,
Որ արբունք լինի հավերժաքանքար…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Տխրությունից ու տխրությամբ
Ես իմ երգն եմ թխում,
Այս տարի էլ ես հանգուցյալ
Պիտի ժպտամ տխուր:
Այս տարի էլ հոլովվի պիտ
Ապաշխարհիկ երազ,
Բայց ինձ գուցե փրկի ժպիտն
Ու հայացքը` Ներած:
…Տխուր եղավ կամ թե այլ ինչ,
Այս էր կյանքս` դեռ տաք,
Ի սկզբանե տխուր մի ճիչ
Եկավ …տխուր կերթա…
Տխրությունից ու տխրությամբ
Ես իմ երգն եմ թխում,
Այս տարի էլ ես հանգուցյալ
Պիտի ժպտամ տխուր:
Այս տարի էլ հոլովվի պիտ
Ապաշխարհիկ երազ,
Բայց ինձ գուցե փրկի ժպիտն
Ու հայացքը` Ներած:
…Տխուր եղավ կամ թե այլ ինչ,
Այս էր կյանքս` դեռ տաք,
Ի սկզբանե տխուր մի ճիչ
Եկավ …տխուր կերթա…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Երբ հետ գամ մի օր, երբ դուռդ բացես,
(Աստված իր դուռը չի կողպում երբեք.
աստվածացրե՞լ եմ թե հենց Աստված ես...)
Կգամ, որ գոնե լռել...սովորենք։
Երբ վերադառնամ՝ կարոտով դեռ նույն,
որպես թե շվաք, բայց արևասեր,
(ասում են, ստվերը երբեք չի մեռնում),
Կգամ, որ գոնե սովորենք... խոսել։
Երբ հետ գամ մի օր, երբ դուռդ բացես,
(Աստված իր դուռը չի կողպում երբեք.
աստվածացրե՞լ եմ թե հենց Աստված ես...)
Կգամ, որ գոնե լռել...սովորենք։
Երբ վերադառնամ՝ կարոտով դեռ նույն,
որպես թե շվաք, բայց արևասեր,
(ասում են, ստվերը երբեք չի մեռնում),
Կգամ, որ գոնե սովորենք... խոսել։
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Բառ` անհանգիստ մտքի նոպա,
հիվանդություն` հին թե նոր բառ.
Բառ և անկում, և սինկոպա:
Բառ անիմաստ և հարկավոր,
Բառ և հաշիշ, և ալկոհոլ,
եվ կատարյալ և հանգավոր:
Բառ մերթ հեքիմ, մերթ` հերձվացող,
բառ անընթեռ ընթերցվածով,
նեռ ու սրբի, մարդեղացող:
Բառ և ծաղիկ և թույն, մեղու,
Բառն անմահ է իր ճիշտ տեղում,
բառն ապրում է ու չի տևում....
Բառ` անհանգիստ մտքի նոպա,
հիվանդություն` հին թե նոր բառ.
Բառ և անկում, և սինկոպա:
Բառ անիմաստ և հարկավոր,
Բառ և հաշիշ, և ալկոհոլ,
եվ կատարյալ և հանգավոր:
Բառ մերթ հեքիմ, մերթ` հերձվացող,
բառ անընթեռ ընթերցվածով,
նեռ ու սրբի, մարդեղացող:
Բառ և ծաղիկ և թույն, մեղու,
Բառն անմահ է իր ճիշտ տեղում,
բառն ապրում է ու չի տևում....
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Դու մեծ ես, այո,
բայց կղզյակի պես,
ուր հայտնվում է արկածախնդիր ջահելը, գուցե,
որ դու քեզ չզգաս տառապյալ ու ծեր,
ոչ…ջահելանաս…
Կամ գիտնականը՝
նոր աշխարհների գյուտականությամբ…
Գալիս են առանց տուրևառության,
Որպես հերթական թափառաշրջիկ՝
Քեզնից տանելո՜վ,
Թողնելով ոչի՜նչ…
Բայց գալիս եմ քո տիրույթն անսահման՝
Իմ փոքր գրչով ու սիրով իմ մեծ,
Փոքր քայլերով ու մեծ հավատով…
Ուրեմն դու ինձ բնակիչ կոչիր…
Դու մեծ ես, այո,
բայց կղզյակի պես,
ուր հայտնվում է արկածախնդիր ջահելը, գուցե,
որ դու քեզ չզգաս տառապյալ ու ծեր,
ոչ…ջահելանաս…
Կամ գիտնականը՝
նոր աշխարհների գյուտականությամբ…
Գալիս են առանց տուրևառության,
Որպես հերթական թափառաշրջիկ՝
Քեզնից տանելո՜վ,
Թողնելով ոչի՜նչ…
Բայց գալիս եմ քո տիրույթն անսահման՝
Իմ փոքր գրչով ու սիրով իմ մեծ,
Փոքր քայլերով ու մեծ հավատով…
Ուրեմն դու ինձ բնակիչ կոչիր…
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Դու գարուն եղար,
ես ձյուն ու ձմեռ,
ինչ արած, Աստված
այդպես էր ծնել:
Եղար ծիածան,
ես խուլ ձյունաբուք,
դու գալու հնար,
ես գնալու սուգ...
Դու կանաչ եղար,
ես ճերմակ ու թաց,
բայց գույնդ միայն
վրաս երևաց...
Դու գարուն եղար,
ես ձյուն ու ձմեռ,
ինչ արած, Աստված
այդպես էր ծնել:
Եղար ծիածան,
ես խուլ ձյունաբուք,
դու գալու հնար,
ես գնալու սուգ...
Դու կանաչ եղար,
ես ճերմակ ու թաց,
բայց գույնդ միայն
վրաս երևաց...
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Հրաժեշտն անգամ ասա ի սրտե`
հավատալով քեզ, ինձ չխաբելով,
գարունքից առաջ լինում են ցրտեր,
գարուն ծաղկեցրու քո սառն ափերով:
Հրաժեշտ անգամ ի սրտե, ասա,
ինչ որ անում ես`սիրտ դիր ու հոգի,
որ ապրես խաղաղ ու թեթևասահ,
որ սիրտդ, սիրտդ քեզ չբողոքի...
Հրաժեշտն անգամ ասա ի սրտե,
որ քո բարևն էլ սրտաբուխ լինի,
որ մեկ ուրիշին երբեք չստես`
ինձ հնեցնելով սրտիդ մեջ`գինի...
Հրաժեշտն անգամ ասա ի սրտե`
հավատալով քեզ, ինձ չխաբելով,
գարունքից առաջ լինում են ցրտեր,
գարուն ծաղկեցրու քո սառն ափերով:
Հրաժեշտ անգամ ի սրտե, ասա,
ինչ որ անում ես`սիրտ դիր ու հոգի,
որ ապրես խաղաղ ու թեթևասահ,
որ սիրտդ, սիրտդ քեզ չբողոքի...
Հրաժեշտն անգամ ասա ի սրտե,
որ քո բարևն էլ սրտաբուխ լինի,
որ մեկ ուրիշին երբեք չստես`
ինձ հնեցնելով սրտիդ մեջ`գինի...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Երջանկությունը դանդա՜ղ է գալիս,
Ցավն` արագորեն, որպես թե վարակ.
Ես դանդա՜ղ եկա դեպի Լույսը քո,
Դու ինձ լքեցիր…լույսի պես արագ…
Երջանկությունը դանդա՜ղ է գալիս,
Ցավն` արագորեն, որպես թե վարակ.
Ես դանդա՜ղ եկա դեպի Լույսը քո,
Դու ինձ լքեցիր…լույսի պես արագ…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ի՞նչ ես հասկանում, ախ, դու կարոտից,
Կարոտն այնպայման կարոտելը չէ,
Եվ հանդիպումի հույսն`առավոտից,
Կարոտը անեծքն, աղոթելը չէ:
Կարոտն անցյալի կինո չէ ու դեր,
Այսօրվա ցավ չէ, վաղն էլ կցավի,
Կարոտը մեկ չէ, այլև...կարոտներ,
Զի մեկը գնաց, մյուսը կծնվի:
Նկար չէ ու երգ, կարոտը բառ չէ,
Ախոյան չէ նա կամ էլ բարեկամ,
Որ ընտելանաս նրան ու փախչես,
Ոչ լուսին է նա, ոչ էլ`արեգակ...
Ի՞նչ է կարոտը, հասկանաս մինչև,
Կյանքը, միգուցե, կողքովդ սահի,
Չգիտես`օրնհնե՞ս, մեկընդմիշտ ջնջե՞ս-
...Աստված, կարոտից կարոտով պահի...
Ի՞նչ ես հասկանում, ախ, դու կարոտից,
Կարոտն այնպայման կարոտելը չէ,
Եվ հանդիպումի հույսն`առավոտից,
Կարոտը անեծքն, աղոթելը չէ:
Կարոտն անցյալի կինո չէ ու դեր,
Այսօրվա ցավ չէ, վաղն էլ կցավի,
Կարոտը մեկ չէ, այլև...կարոտներ,
Զի մեկը գնաց, մյուսը կծնվի:
Նկար չէ ու երգ, կարոտը բառ չէ,
Ախոյան չէ նա կամ էլ բարեկամ,
Որ ընտելանաս նրան ու փախչես,
Ոչ լուսին է նա, ոչ էլ`արեգակ...
Ի՞նչ է կարոտը, հասկանաս մինչև,
Կյանքը, միգուցե, կողքովդ սահի,
Չգիտես`օրնհնե՞ս, մեկընդմիշտ ջնջե՞ս-
...Աստված, կարոտից կարոտով պահի...
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
***
Հետո՜ հասկացա
(Պոետի հիմար, իզուր տեսությամբ),
Թե դու ինչով ես
Գլուխս բացել-
Ո՜չ ծանր քարով, այլ հրաժեշտի պա՜ղ ցտեսությամբ…
Հետո հասկացա, որ չեմ հասկացել,
Եվ այն, որ երբեք ինձ չես հասկանա…

Կռվի դաշտում ընկավ իմ Ընկերը,
եվ արյունի համն էլ առան իմ երգերը:
ՆԱ, ով ինձ համար անխոս ընկել է,
Իմ հողն է փրկել ու իմ երգերը:
ՆԱ, ով ինձ համար անխոս ընկել է,
Մեր Առավոտը լույսով կնքել է,
Երկնքում է հիմա, մերձ Աստծուն,
եվ ընդերքն է դատարկ իզուր կոծում:
...ՆԱ, ով ինձ համար անխոս ընկել է,
անման է քան ես ու իմ երգերը...
Կռվի դաշտում ընկավ իմ Ընկերը,
եվ արյունի համն էլ առան իմ երգերը:
ՆԱ, ով ինձ համար անխոս ընկել է,
Իմ հողն է փրկել ու իմ երգերը:
ՆԱ, ով ինձ համար անխոս ընկել է,
Մեր Առավոտը լույսով կնքել է,
Երկնքում է հիմա, մերձ Աստծուն,
եվ ընդերքն է դատարկ իզուր կոծում:
...ՆԱ, ով ինձ համար անխոս ընկել է,
անման է քան ես ու իմ երգերը...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ես քեզ սիրում եմ, որ առժամանակ
բառերին փրկեմ խելագարվելուց,
նրանց փոխարեն ինքս գժվելով...
Ես քեզ սիրում եմ, որ արդարացնեմ
խենթանալը իմ...
Ես քեզ սիրում եմ, որ առժամանակ
բառերին փրկեմ խելագարվելուց,
նրանց փոխարեն ինքս գժվելով...
Ես քեզ սիրում եմ, որ արդարացնեմ
խենթանալը իմ...
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Չէ՜, այդ սիրտս չէ զարկում այլևս,
այդ դու՜ ես անզոր քո բռունցքներով
մարմնիս զարկում,
կրծքավանդակի՜ս-
Ուզում ես թռչե՜լ..
Ինչպես որ ես եմ
գինովցած խփում Աստծո դռներին,
որ միշտ էլ բաց են…
Ա՜խ, ո՞վ է, մեզնից արդ մոլորվա՜ծը…

Քո գալուց առաջ
Ես անգիրեցի ձի՜գ տարիների
Բոլոր օրերը,
վայրկյաններն ամեն…
Բայց չմոռացա մե՜կը դրանցից,
Ա՜յն, որ…գնացիր…
Քո գալուց առաջ
Ես անգիրեցի ձի՜գ տարիների
Բոլոր օրերը,
վայրկյաններն ամեն…
Բայց չմոռացա մե՜կը դրանցից,
Ա՜յն, որ…գնացիր…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Վաղը ես չեմ լինելու,
քանզի չկաս դու այսօր,
Այսօրդ չեմ լիելու
սուտ, վաղանցիկ իմ խաբսով:
Ես չեմ լինի գիշերում,
Ոչ էլ հիվանդ մի ցերեկ,
քանի դեռ չես հիշելու,
գոնե կոչես ինձ...երեկ...
Վաղը ես չեմ լինելու,
քանզի չկաս դու այսօր,
Այսօրդ չեմ լիելու
սուտ, վաղանցիկ իմ խաբսով:
Ես չեմ լինի գիշերում,
Ոչ էլ հիվանդ մի ցերեկ,
քանի դեռ չես հիշելու,
գոնե կոչես ինձ...երեկ...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Պապ, մի լացիր,
կարդում եմ քո մեջքին,
երբ նրբանկատորեն
թիկունքով ես նստում դեպի ինձ`
հայացքդ սևեռելով պատահական միացված թիվիալիքի վրա....
Մի լացիր, Հայր,
ասում եմ ես`
տեղացող ձյունից պատսպարվելով վերմակի ներքո...
Եվ երեքս էլ գիտենք,
որ անպատասխան են բոլոր տխուր հարցերը,
եվ որ դրանք մխիթարանք են ավելի շուտ...
Պապ, մի լացիր,
կարդում եմ քո մեջքին,
երբ նրբանկատորեն
թիկունքով ես նստում դեպի ինձ`
հայացքդ սևեռելով պատահական միացված թիվիալիքի վրա....
Մի լացիր, Հայր,
ասում եմ ես`
տեղացող ձյունից պատսպարվելով վերմակի ներքո...
Եվ երեքս էլ գիտենք,
որ անպատասխան են բոլոր տխուր հարցերը,
եվ որ դրանք մխիթարանք են ավելի շուտ...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Իմ գնալուց հետո, դու չտխրես, Հասուն,
ճանապարհը հաճախ մեզ տանում է ԱՅՆՏԵՂ,
ես, հավատա, հոգիս, ճշմարիտ եմ ասում,
Հեռացումիս եղիր հաշտված ու ընտել:
Իսկ ԱՅՆՏԵՂԻՑ ոչ ոք դեռ չի եկել մեր այս
Մարդաբնակ, սակայն անմարդասեր Երկիր,
եվ ուրեմն, ասա, ո՞վ է, ո՞վ է մեռած,
Մնացո՞ղը, թե՞ ես, որ գնում եմ կրկին:
Իմ գնալուց հետո, դու չտխրես երկար,
զի բոլորը ԱՅՆՏԵՂ հավաքվում են հերթով,
Ու ես պիտի այդժամ, ուրախ ասեմ`եկա՞ր,
Կուզե՞ս տաք թեյ եփեմ, որ զրուցենք հետո...
Իմ գնալուց հետո, դու չտխրես, Հասուն,
ճանապարհը հաճախ մեզ տանում է ԱՅՆՏԵՂ,
ես, հավատա, հոգիս, ճշմարիտ եմ ասում,
Հեռացումիս եղիր հաշտված ու ընտել:
Իսկ ԱՅՆՏԵՂԻՑ ոչ ոք դեռ չի եկել մեր այս
Մարդաբնակ, սակայն անմարդասեր Երկիր,
եվ ուրեմն, ասա, ո՞վ է, ո՞վ է մեռած,
Մնացո՞ղը, թե՞ ես, որ գնում եմ կրկին:
Իմ գնալուց հետո, դու չտխրես երկար,
զի բոլորը ԱՅՆՏԵՂ հավաքվում են հերթով,
Ու ես պիտի այդժամ, ուրախ ասեմ`եկա՞ր,
Կուզե՞ս տաք թեյ եփեմ, որ զրուցենք հետո...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Կազատվենք մի օր անընտել Բեռից,
որ կոչել ենք Կյանք, Սեր և տառապանք,
չի լինի արցունք՝ կախված բիբերից,
և ոչ ուղեկից, ոչ էլ՝ ճանապարհ...
Կազատվենք մի օր մարմնավանդակ
Աշխարհիկ ու սուտ այս չարչարանքից,
Բայց կկարոտենք գժի պես անդարձ
Արևի կյանքը՝ մեռնելու ջանքի...
Կազատվենք մի օր անընտել Բեռից,
որ կոչել ենք Կյանք, Սեր և տառապանք,
չի լինի արցունք՝ կախված բիբերից,
և ոչ ուղեկից, ոչ էլ՝ ճանապարհ...
Կազատվենք մի օր մարմնավանդակ
Աշխարհիկ ու սուտ այս չարչարանքից,
Բայց կկարոտենք գժի պես անդարձ
Արևի կյանքը՝ մեռնելու ջանքի...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Դու մի զարմացիր,
Որ կեսգիշերին եկել եմ քեզ մոտ.
Զի պետք է պարտեզ դարձնեմ անկյանք,
Անրջրդի այգիդ…
Ես լա՜վ եմ հիշում, գերեզմանափո՜ր,
Կիսաբահդ չոր,
Որ արյունաշիթ դողում էր այնպես
քո աստվածային, անմե՜ղ ափերում…
Բայց ես ապրեցի՝ մեղքդ ներելով,
Ուրեմն ներիր իմ…մեղքն ապրելու…
Դու մի զարմացիր,
Որ կեսգիշերին եկել եմ քեզ մոտ.
Զի պետք է պարտեզ դարձնեմ անկյանք,
Անրջրդի այգիդ…
Ես լա՜վ եմ հիշում, գերեզմանափո՜ր,
Կիսաբահդ չոր,
Որ արյունաշիթ դողում էր այնպես
քո աստվածային, անմե՜ղ ափերում…
Բայց ես ապրեցի՝ մեղքդ ներելով,
Ուրեմն ներիր իմ…մեղքն ապրելու…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Մենք սիրում էինք իրար,
քանի դեռ տարբեր չէինք,
նույն հացն էինք կիսում,
նույն անկողինն էինք կիսում ու նույն գիշերը,
նույն արծաթադրամները...
Դու մրսում ես,գիտեմ,
ինչպես բոլոր մրսողներն ու չմրսողները նույնիսկ,
որ, մեկ է, փնտրում են տաք ափեր ու հարավ,
որ չվում են`լույսը դեպի ու արևը...
Ես ուրիշ եմ, թերևս,
քանզի ոտքերովս ու ճակատով փնտրում եմ
սառը պատեր ու բարձ...
Քանզի ես խմել եմ բոլորի փոխարեն,
որովհետև էլ չես ասում`արևս.
Դու չվելու ես,
զի մայրամուտ է այլևս...

Կեսգիշերին մի ասա, մի ասա երբեք,
թեկուզ այնտեղ էլ բարի բառը կա,
դու բարի գիշեր մի ասա,օ,հեգ,
երբ առանց այն էլ մութ է, մահն է առարկա....
թեկուզ այնտեղ էլ բարի բառը կա,
դու բարի գիշեր մի ասա,օ,հեգ,
երբ առանց այն էլ մութ է, մահն է առարկա....
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Քո դե՜մքը, դե՜մքը ես եմ հորինել,
Ե՜ս եմ նկարել մարմինդ, ձևդ,
ինձ չնկատող աչքերդ, սե՜րդ,
որ, միևնույն է, լավն են, որ ի՜մն են:
Ես եմ հորինել քո ձեռքը նրբին,
Բայց ապտակը քո հորինածն է, սե՜ր,
Քո ճերմակներին ես գրվել եմ սև,
Երգել եմ խզվա՜ծ իմ ձայնով, սրտի՜:
Ես եմ հորինել, որ...հորինել եմ,
Գուցե՜, ո՜վ գիտի, ճախրը պոետի,
Բայց քո հորինված կամ սուտ ժպիտից,
Կյանքս է կախված ու իմ լինելը...
Քո դե՜մքը, դե՜մքը ես եմ հորինել,
Ե՜ս եմ նկարել մարմինդ, ձևդ,
ինձ չնկատող աչքերդ, սե՜րդ,
որ, միևնույն է, լավն են, որ ի՜մն են:
Ես եմ հորինել քո ձեռքը նրբին,
Բայց ապտակը քո հորինածն է, սե՜ր,
Քո ճերմակներին ես գրվել եմ սև,
Երգել եմ խզվա՜ծ իմ ձայնով, սրտի՜:
Ես եմ հորինել, որ...հորինել եմ,
Գուցե՜, ո՜վ գիտի, ճախրը պոետի,
Բայց քո հորինված կամ սուտ ժպիտից,
Կյանքս է կախված ու իմ լինելը...
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Քարերը վախենում են մեր ձեռքերի՜ց,
Ձեռքերը վախենում են մեր բառերի՜ց,
Բառերը վախենում են քարանալուց…
Մարմինը վախենում է մեր արյունից,
Արյունը վախենում է մեր հրապարակներից,
հրապարակը վախենում է մարմնավորելու՜ց…
Աչքերը վախենում են մեր երազներից,
երազները վախենում են մեր կյանքից,
կյանքը վախենում է, որ այդպես էլ չե՜նք նկատի իրեն…
Քարերը վախենում են մեր ձեռքերի՜ց,
Ձեռքերը վախենում են մեր բառերի՜ց,
Բառերը վախենում են քարանալուց…
Մարմինը վախենում է մեր արյունից,
Արյունը վախենում է մեր հրապարակներից,
հրապարակը վախենում է մարմնավորելու՜ց…
Աչքերը վախենում են մեր երազներից,
երազները վախենում են մեր կյանքից,
կյանքը վախենում է, որ այդպես էլ չե՜նք նկատի իրեն…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
...Ու ես չգիտեմ, ինձ մոմեվառող մատնե՞րդ պաշտեմ,
թե՞ սիրտս խրված դանակը ձեռքիդ,
քանզի մահվան հետ այլևս հաշտ եմ,
որպես բառերը`հանճարեղ երգին...
...Ու ես չգիտեմ, ինձ մոմեվառող մատնե՞րդ պաշտեմ,
թե՞ սիրտս խրված դանակը ձեռքիդ,
քանզի մահվան հետ այլևս հաշտ եմ,
որպես բառերը`հանճարեղ երգին...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ամենքը կշտացան իմ բերած հացից,
որ հավատով բազմապատկվեց չոր փշրանքով,
որ հերիքեց թագավորին սոված, քածին,
որ սեղանիս մոտ էր հասել սին հրաշքով:
Իմ բերած գինին խմեցին`ճառելով քաղցր,
(Խմած մարդը վաղն իր ասածն էլ չհիշի),
և ուրեմն`ինչ փույթ, թե խմվում է ում կենացը,
Եվ ուրեմն`հետո...հարված գլխիս...գինեշշից:
Իմ գրած երգը կարդացին ու երգեցին խմած`
հասցնելով ինձ պատվանդանին, վերին ծիրեր,
բայց լքեցին խնջույքի վերջում`արյունի մեջ թողած,
զարմանալով, որ դեռ, որ դեռ գիտեմ սիրել...
Ամենքը կշտացան իմ բերած հացից,
որ հավատով բազմապատկվեց չոր փշրանքով,
որ հերիքեց թագավորին սոված, քածին,
որ սեղանիս մոտ էր հասել սին հրաշքով:
Իմ բերած գինին խմեցին`ճառելով քաղցր,
(Խմած մարդը վաղն իր ասածն էլ չհիշի),
և ուրեմն`ինչ փույթ, թե խմվում է ում կենացը,
Եվ ուրեմն`հետո...հարված գլխիս...գինեշշից:
Իմ գրած երգը կարդացին ու երգեցին խմած`
հասցնելով ինձ պատվանդանին, վերին ծիրեր,
բայց լքեցին խնջույքի վերջում`արյունի մեջ թողած,
զարմանալով, որ դեռ, որ դեռ գիտեմ սիրել...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Դու սովորականի պես
Եկար հանդիպման.
Բայց եկար արտասովոր՝ լի՜քը գրպաններով,
Որոնց մեջ սեղմել էիր
բոլոր հարցերդ … չքնած գիշերների,
Չապրած կյանքի, չմեռած մահվան,
Չգրված նամակի, չհագած հարսնաշորի,
Չծնված մանկան…
Բայց դու սովորական չէիր,
Որովհետև ես սպասում էի քեզ…
Դու սովորականի պես
Եկար հանդիպման.
Բայց եկար արտասովոր՝ լի՜քը գրպաններով,
Որոնց մեջ սեղմել էիր
բոլոր հարցերդ … չքնած գիշերների,
Չապրած կյանքի, չմեռած մահվան,
Չգրված նամակի, չհագած հարսնաշորի,
Չծնված մանկան…
Բայց դու սովորական չէիր,
Որովհետև ես սպասում էի քեզ…
Комментариев нет:
Отправить комментарий