вторник, 30 июля 2013 г.

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Երգթմբկահարողի (Стукач) մասին



Ամեն մեկը չէոր հայտնվում էր խմբումոր նեղ էր
Ու ես մի անգամ`սահմանված կարգը մերժելու գնով ու շրջանցելու,
Օրերից մի օր բերեցի մեկին`ասելով,-Տղերք,
Նա ինձ հետ էդեմի գավաթ իրեն դուք չե ՞ք լցնելու:

Եվ խմում էր նա բոլորի նմանուրախ էր կարծես,
Մենք ընդունեցինք նորեկին որպես հարազատ եղբոր
Բայց հաջորդ օրը նա ծախեց բոլորբոլորիս առձեռն,
-
Սխալվել եմներեք,-ասացիտեսա արարքը երբ որ:

Դատը չեմ հիշումչհանդուրժեցի այնչընդունեցի,
Իսկ հետո`բարակսառնինչպես շիրիմու որպես դագաղ,
Ախթվում էր ինձգիշեր է շուրջս մի անթափանցիկ,
Առավել ևս երբ իրոքիրոք այդպես էլ դա կար:

Բայց կպահպանեմ ուժերս վերջինտղերքաննկուն,
Նա մտածում էթե չունեմ ետդարձ իմ մութ զնդանից,
Նա մեզ բոլորիս չափից ավելի շուտ թաղեցթեկուզ,
Սակայն սխալվեցինձ հավատացեքտղերք սրտակից:

Եվ օրը կգաչգիտեմթե երբբայց գալու է այն,
Ու ես կհայցեմերբ հատուցումի պահն էլ ընձեռվի..
-
Չէ՞որ ես էի օրերից մի օր ուղեկցել նրան,
Ինձ տվեք ու նա չի փրկվի հաստատ արդար իմ ձեռից:

Վ.Վիսոցկի

_____________________________________________________________________________________________



Այրում են մոմերն ամեն երեկո

Այրում են մոմերն ամեն երեկո,
Ախքո պատկերն է ծուխն ուրվագծում,
Չեմ ուզում լսելոր ժամանակը
Բուժում է վերքն ու տառապանքը ցուրտ:

Ես անդորր չունեմ հոգեմասերում,
Ինչ կար իմ հոգում`գալիքի մեծ փայ,
Նա տարավ իր հետառանց ասելու,
Գնաց կայարանինքնաթիռ ու ..բայ

Այրում են մոմերն ամեն երեկո,
Ախքո պատկերն է ծուխն ուրվագծում,
Չեմ ուզում լսելոր ժամանակը
Բուժում է վերքն ու տառապանքը ցուրտ:

Իսկ հոգում հիմա`անծիր տափաստան,
Ինչ եք շվարել դատարկ դռներում,
Երգի ծվեններ ու մի սարդոստայն,
Իսկ մնացյալը նա տարավ հեռու:

Երեկոն է արդ վառում մոմերը
Եվ քո պատկերն է ծուխն ուրվագծում,
Չեմ ուզում լսելոր ժամ-օրերը
Բուժում են վերքն ու տառապանքը ցուրտ:

Ախհոգուս բոլոր բոլոր երազներն`
Առանց ընկերոջ ու ճանապարհի,
Այնտեղ կգտնեք կիսատ ֆրազներ,
Մնացյալն արդենՖրանսիաՓարիզ

Եվ թող երեկոն ինձ մոմեր վառի
Եվ ուրվագծի ծուխը պատկերդ,
Չեմ ուզում լսել ես հարյուր տարի,
Որ հետո պիտի բուժվեն վերքերը:

1967, 
Վ.Վիսոցկի

_____________________________________________________________________________________________

Ախո՞րտեղ էի երեկ

Ախորտե՞ղ էի երեկչգիտեմ,սպանեք թեկուզչեմ մտաբերի
Միայն հիշում եմ ես ինչ-որ պատեր,
Կլավկային եմ հիշումհանաև իր ընկերուհուն,
Համբուրվում էի ես խոհանոցում երկուսի հետ էլ:

Իսկ առավոտյան բողոքի ցանկն ենկոխոտում բիբս,
Թե տանտիրուհու...մորն եմ վերհիշել,
Թե ուզեցել եմ վախեցնել գիշերն
Ու թռչկոտել մերկերգ եմ ոռնացելթե գեներալ է իմ հայրըիբր

Հետո պատռել եմ վերնաշապիկս՝ կրքավանդակիս 
խփելով գժված,և բողոքել եմթե ինձ ծախեցին ամենքըփախան,
Եվ ասում ենոր հանգիստ չեմ տվել բոլոր հյուրերին ՝
Թագավորելով իմ ակորդներով կիսագողական …

Հետոչեմ կոնծելհոգնել եմ քանզի,
Պարագրկությամբ ամբողջ հատակի՝
Փշրել եմ ազնիվբյուրեղապակին
Ասում ենիբրպատերն էլ ամբողջ
Գինով ցողեցի,Իսկ պատուհանից ներքև եմ նետել
սուրճի սպասքը թանկ ու գեղեցիկ

Ոչ ոք չի զորել ինձ մի բան ասել,
Իսկ հետո դանդաղ տեղի է տվել համբերությունը,
Վրա են տվելթեվերս կապել ու եկել հախից
Իսկ վերջում արդեն ծաղրել են ա՜խինձ

Թքել էայդպեսմեկը իմ դեմքին
Բերանիս մեջ էլ օղի են լցրել,
Իսկ ինչ-որ պարող ոտքերով հետո խփել է փորիս,
Եվ խղճացել է ինձ միայն մեկը՝
մի ջահել այրի՝շա՜տ առաքինի՝
հավատարմությա՜մբ,հիշելով նաև,
Կամ գուցե ինձ էլ նմանեցնելով իր այն նախկինին

Հետոասում ենգույնս գցել եմ նեղ խոհանոցում,
Ձեվացրելիբր գնում եմահա,ինձ կարգի բերեմ
-
Արձակե՛քինձդե՛.-գոչել եմ խմած,-Վերջացա՛վհանգի՛ստ,
Քանդել են ձեռքիս կապերըսակայն
Պատառաքաղներն ինձնից թաքցրած

Եվ այստեղահասկսվել է մի հիմնական շոու,
Որ չես էլ պատմի եվ ոչ մի բառով,
Ես իմ ձեռքերի գերբնական ուժով
Որպես վիրավոր,հիշաչար գազան,
Հրաժեշտից առաջ հրաշք եմ սեպել.
Ջարդել եմ բոլոր պատուհանները
Եվ պատշգամբն դուռն եմ ցած նետել:

Ախորտե՞ղ էի երեկչգիտեմ
Միայն գունավոր պատեր եմ հիշում,
Եվ որպես արդյունք՝ այլանդակ մի դեմք,
Թե՞ դեմք չէրթվաց միայն մշուշում,
Եվ ուր պիտ գնամ վնասված դեմքով՞Բայց եթե ճիշտ էայդպես է եղել,
Ի՞նչ է մնում ինձպարզապես պառկել,
Կամ մեռնել ու Վերջ

Սակայն ինձ օգնեց այրին նամուսով-
Խորը գթությամբ ներս առավ նա ինձ,
որ ապրենքապրենք՝ արդեն երկուսով

Վլադիմիր Վիսոցկի

_____________________________________________________________________________________________


Ես ձեզ կպատմեմթե ինչ կլինի

Ես ձեզ կպատմեմթե ինչ կլինի,
Նոր հորիզոններ կբացեմ ձեր դեմ,
Պատմաբանները քարկոծեն թեկուզ,
Որ զուգահեռներ տանել չգիտեմ:

Կվերադառնան ի շրջան իրենց
Մրրիկները ուշկամգուցեկանուխ,
Կհալչեն մի օր սառույցներն ամեն`
Կորչելով անծիրանհայտ օվկիանում

Երփներանգբոլոր երազները պիտ
Գան ու թուլացնեն դարերի նյարդը,
Եվ այդ ժամանակ չար ու բարիներ
Պիտ երջանկանաքխաղաղվեք արդեն:

Դա լինելու է այսպեսթե այնպես,
Չեմ ասիթե երբբայց գիտեմ`այդ է,
Եթե լացում են մարդիկ հյուսիսում,
Հաստատ կլացի հարավի մարդը:

Եվ ոչ Չինգիզ խանի հորդանայդժամ,
Ոչ ձիու դոփյունն ու շաչը սրի-
Այլ միլիարդավոր գավերը խմած
Հեղեղեն պիտի հողն այս մեղսալի

Վ.Վիսոցկի

_____________________________________________________________________________________________



Սոնետ 20

Ձեր գեղեցկության մասին լռում եմ երգ ու տողում իմ
Եվ դրանից էոր հոգիս պատեց մեղք ու մեղանչում,
Հավատաայնպես ուզում եմ ուղղել այդ բացթողումը
Դեպի առաջին մեր հանդիպումն եմ հուշերով թռչում

Սակայն տեսնում եմուժերից վեր էբեռն իմ ուսով չէ,
Այստեղ չի փրկի իմացությունսխելքս ու հնար,
Նա գիտիավաղզուր էանիմաստ նրան ներշնչել,
Բորբոքել հոգի եվ մարմինեվ սիրտ՝ ճկելով քնար:

Ախքանի անգամ խենթությունների ուղին եմ բռնել,
Բայց իմ բերանից երբեք դուրս չեկավ ձայն-խոստավանք,
Ես՝ հեգս ինչպե՞ս նման բարձրությամբ անվախ սավառնեմ:

Եվ մեկ անգամ չէոր սահեցրել եմ փետուրը թղթին,
Բայց դողացել են ձեռքս վերստին եվ միտքս՝ անկար՝
Առաջին բառիցառաջին բառովո՛չ վերջին անգամ …

Ֆրանչեսկո Պետրարկա

_____________________________________________________________________________________________

***

Ես չեմ սիրում ելքերբախտախնդիրահեղ,
Ես չեմ հոգնում կյանքիցև սիրում եմ դեռ կույր,
Ես չեմ սիրում տարվա յուրաքանչյուր պահն էլ,
Երբ չեմ երգում այդժամերբ որ ես չեմ երգում:

Ես չեմ սիրումօոչսառը ցինիզմն անդուր,
Չեմ հավատում հույզի հրավառքին պայծառ
Չեմ էլ սիրումերբ որ նամակներս է կարդում
Ինչ-որ մեկըկանգնած իմ թիկունքում անձայն:

Վիսոցկի

_____________________________________________________________________________________________


Քաղաքային ռոմանս

Զբոսնում էի մի օր քաղաքում,
Երբ բախում եղավհայհոյանքկռիվ.
Ոստիկանական հին բաժանմունքում
Ես տեսա նրանդե եկ`մի մեռիր

Ինչու՞ էր այնտեղչգիտեմչէայդ,
(
ր անձնագիրն էր ստանում գուցե),
Երիտասարդ էրգեղեցիկճերմակ,
Հետո վճռեցի ես հետախուզել:

Հետևում էի նրան ու խորհում.
Ի՞նչ ասեմ փերունախխուլիգան եմ
Խմեցի մի քիչ (այդ ո՞վ չի խմում)
Եվ որոշեցի ռեստորան տանել:

Ամբոխն էր արդեն ետևից ընկած,
(
Խանդե՞լ էր տալիսբայց իր ինչի՞ն եմ),
Երբ հանկարծ տեսաոր մի շան ցնկնած
Բարևեց նրան..իջա դնչին ես

Հետո ընթրեցինքպատվերներ բազում,
Փողն հոսեց գետի պես ու ավելի
Դեմի երգ էլհեյմենք չենք վռազում,
Լավվերջին երգըայոԺուրավլի

Մինչև լուսաբաց տվի խոստումներ,
Կրկնում էի նորից ինչ-որ բան,
-Ախիմ առաջին հայացքի դու սեր
Չէես չեմ մտել ուրիշի գրպան:

-
Կորցրել եմ կյանքսինձ կրծքիդ սեղմիր
Փղձկում էիջախջախված գինով,
Երբ հանկարծ շարժեց շուրթերը մեղմիվ.
-
Ոչինչկտրվեմ քեզ հարմար գնով

Ես ճերմակ ծտի դեմքին խփեցի,
Արյունս եռած (հոլովվեց մերը)-
Հասկացաինչ էր անում մլիցի
մոտ իմ առաջին հայացքի սերը

Վ.Վիսոցկի

_____________________________________________________________________________________________


* * *

Սիրում էի կանանցերես առածներին,
Օրս օր չէր լինի՝ առանց մի նոր փերու,
Շուրթից շուրթ էր անցնում ասքն իմ արկածների,
Եվ քաղաքը սիրույս առասպելն էր գրում:

Այդպեսհանկարծ մի օր ծովեզերքին ամա
(
Ձեզ ճիշտ բան եմ ասումինչու՞ եք ծիծաղում)
Հանդիպեցի նրան՝ ինչ-որ անհայտ դամա՝
Մեկը բազումներից կյանքիս անցած ուղու

Բնությունը նրաօ՜անծայր էրշքե՜ղ,
Նա բաց հոգի ուներմերկ էր հոգին՝ զրոո՜
Նրա մարմինն ամբողջ ցանկությունս ճկեց,
Սակայն զուր էքանզի չունեմ նույնիսկ գրոշ:

Որպես նվերինչ խոսքնա մատանի կուզի,
Այցելություն պանդոկօծանելիք քիչ թանկ,
Փոխարենը հաճույք-բավարարումօ՜զիլ՝
Նրա կասկածելիգաղտնի ծառայությամբ:

«
Գիտե՞սպիտի անկեղծ խոստովանեմՎասյա,
Ամենաթանկը քեզ կնվիրեմ անդարձ»:
Ես ասացի. «Հարյուր ռուբլի կտամասա,
Համաձա՞յն ես դրան…»: Նա նեղացավգնաց

Օ՜չարացած ձիեր ասես լինեն կանայք.
Կվրնջան ցասկոտ՝ սանձը ատամներում:
Ես իրավունք ունեմգուցեչհասկանալ,
Սակայն պարզ էոր նա նեղված գնաց հեռու:

Հետոմեկ ամիս անցդադարեցին կրքերն
Ու նա վերադարձավ՝ որպես խոնարհ կնիկ,
Դուք կարող եք խնդալիմ ասածը հերքել,
Բայց ինձ թվացթե նա դեմ չէ ասված գնին

Հեղինակ՝ Վլադիմիր Վիսոցկի

_____________________________________________________________________________________________



                                                                                                                                                                                           

Սոնետ 11

Բերանդձայնդ և յուրաքանչյուր ծամդօչքնաղ-
Ես դրանց քաղցից թափառում եմ լուռզուր ու չքնած,
Եվ չեմ զորանա հացիվքանի դեռ Արևագալը
Ճնշում էԻսկ ես որոնում եմ դեռ մոտեցող քայլդ:

Առանց ծիծաղիդ վարարուն ձայնի՝ քաղցած եմ
Օսեր,առանց ցորնագույն ձեռքերիդավաղանկար եմ խոսել,
Եվ առանց քո նուրբ եղունգաքարի՝ հեգ եմանկշտում,
Քո մաշկըորպես չհամտեսած նուշայնքան եմ պաշտում:

Ես կխմեի գեղեցկությունդ կախարդիչ էլի,
Եվ տնկած քիթդոր իշխում է քո դեմքին վերամբարձ,
Եվ անորսալի ստվերը քո նուրբնուրբ թարթիչների:
Այդպես սովահարես կգամ նորիցփնտրելով անդարձ
Բույրդհետքերդև կհոտոտեմ քո սիրտն էլ եռուն՝
Հանց վայրի լուսան՝ Կիտրատուեի տափաստաններում

Պաբլո Ներուդա

_____________________________________________________________________________________________


...Ես վաղուց արդեն հասկացել եմՎԵՐՋախչերգել իզուր,
Էլ ոչ մի դեպքում երազ չտեսնելչերազելօ
Ոչ,Քանզի խաբկանքիստի թելով են օրերը կիզում,
Եվ տեսիլներ են լոկ եղել բոլոր խոսքերը կնոջ:

Հեղինակ`Վ.Վիսոցկի


_____________________________________________________________________________________________


ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ

Սիրում եմ հիմա,
Ոչ թաքունահա,
Ինձ քո շողերն են այրում`մինչ ու դեռ:
Եվ սիրում եմ քեզ
Ժպիտովհրկեզ,
Երեկ`ՉԵՄ ՈՒԶՈՒՄ
վա՞ղըՉԳԻՏԵՄ:
Սիրել եմԱխինձ
Մնաց լոկ թախիծ.
Թևաթափ արիր քո սիրով անսեր
Ախօտարոտի,
Չնայած խոսքն է 
Մեծն պոետի.
Ես Ձեզ սիրել եմգուցե դեռ կա սեր…»

Վիսոցկի
_____________________________________________________________________________________________







* * *
Եղել է, այո, որ սիրել եմ ու անվերջ տառապել,
Եղել է այնպես, որ երազել եմ լոկ նրա մասին,
Տեսել եմ նրան երազիս խորքում ու երազ որպես,
Որ ամազոնյան ձիուն էր բազմել վեհ, նորահարսի:


Բոլոր գրքերի իմաստնությունից ի՞նչ մնաց գլխում,
Երբ կարող էր ինձ կործանել մի օր շուրթը կանացի,
Ձեզ ի՞նչ է եղել, իմ երազների Թագուհի տխուր
Ձեզ ի՞նչ պատահեց, ախ երջանկություն դու իմ թափանցիկ


Իսկ հիշու՞մ ես դու, երբ որ օրերում այն երանելի
Գարնան մեջ այնպես լողում էր հոգին մեր սիրաթավիշ
Եվ գլուխն էր մեր լողում կրակում անելանելի,
Թվում էր` չկան, հեռու են արդեն ցավ, կարոտ ու վիշտ


Եվ ի՞նչ է այժմ (թեկուզ պատրաստ եմ քեզ համար մեռնել),
Անառիթ լացում և արցունքում եմ` ծիծաղի խաբսով:

Քանզի Ձեր արյունն ապրում է հուշի խորը ձմեռներ`
Ապրելու վախից ու ՎԵՐՋԱԲԱՆԻԱվաղ ու ափսոս


Ես վաղուց արդեն հասկացել եմ, ՎԵՐՋ, ախ, չերգել իզուր,
Էլ ոչ մի դեպքում երազ չտեսնել, չերազել, օ, Ոչ,
Քանզի խաբկանքի, ստի թելով են օրերը կիզում,
Եվ տեսիլներ են լոկ եղել բոլոր խոսքերը կնոջ:


Եվ իմ տոնական հանդերձանքն եմ ես զայրագին վառում,
Լարերն եմ պատռում, ազատագրված խելագարվելուց.
Չեմ ուզում լինել թափանցիկ հույսի գերին աշխարհում,
Խաբկանքի կուռքեր չեմ խոնարհվի ձեզ, ես կուշտ եմ վաղուց… 


Հեղինակ` Վ.ՎԻսոցկի
_________________________________________________________________




* * *
Դատարանում, դրախտի մեջ, թե դժոխքի
Նա կսեպի հայցորդներին հետևյալը.
«
Ես սիրել եմ երկու կանանց՝ որպես մեկի,
Թեև նրանք զույգեր չէին, թեև այլ են»:


Միևնույն է, թե ինչ կասեն, մեկ է արդեն.
Չլսելով նույնիսկ նրանց պատասխանը,
Նա կգնա, ախ, դառնացած ու դալկադեմ,
Կհեռանա՝ պինդ փակելու պատուհանը
Հեղինակ՝ Անդրեյ Վոզնեսենսկի

__________________________________________________________________




Գրառում՝ ալբոմի մեջ


Թող որ ալբոմիդ էջերում ես լոկ բանաստեղծություն,
Գրառում եմ մի, որ աղբյուրի պես երգում է մանր,
Բայց դու ես դարձել լավագույն գիրքս, իսկ իմ հին տանը
Գրքերը շատ են, կազմում են ամբողջ համաստեղություն


Թող որ ցողուն եմ, որ ակնթարթում քո լուսապայծառ
Պահվում է միայն գրքերիդ խորքում, թոշնելով անծես,
Բայց դու ինձ համար ծաղկաստան եղար ու ծաղկահանդես,
Դու անուշահոտ և իմ անթառամ ծաղիկը դարձար:


Ախ, թող որ այդպես, բայց եթե հանկարծ տխրությամբ քո խեղճ
Մատներդ սահեն հենց այն էջերով, ուր գիր եմ, ցողուն,
Կհիշես հաստատ ամեն, ամեն ինչ՝ հույզով ողողուն,
Կզսպես ճիչդԹող որ ես լինեմ գիր՝ ալբոմիդ մեջ… 


Հեղինակ՝Մարինա Ցվետաևա

_____________________________________________________________________




* * *
Ախ, քեզ այցելել,
Որպեսզի
նորից
քո ձայնը լսել...
Նստել աթոռին,
Չխոսել
Ոչինչ,
(
բայց հոգում ցնորք
Հոգում` սիրաճիչ)…
Գալ,
Դուռդ թակել`
Մեռնել-հառնելով,
Եվ երջանկությանն
Սպասել քո փակ
փակ քո դռներում:
Ախ, թե իմանաս,
Իմանաս 
Թե այդ,
Ուսդ կթոթվես,
Կժտաս թերատ.

-
Հիմարություն է,-
Ինձ կշպրտես,-
Սիրահարվել է,
Սիրահարիս
Տես:
Ու կպտտվես
Սենյակի
Մեջ քո
Խտուտածաղկի 
Օդ-թեթևությամբ
Ու..ծաղկի մեջքով.

(
Ծաղիկ ես`մեկ է, որ կողմից նայես)…
Եվ քո ժպիտը
Գետակի նման
Կլցվի շուրջս
Սակայն
Դու ժպտա
ծիծաղիր, իմ գիժ,
Դու ինչ էլ անես`ես քեզ կսիրեմ մինչ վերջին շունչս


Հեղ.` Ռ.Ռոժդեստվենսկի

_____________________________________________________________________



Ես նրան չեմ սիրում, չեմ սիրում


Ես նրան չեմ սիրում, չեմ սիրում,
Սովորույթ է և ուժ անպատեհ,
Բայց ինչու՞բռնկում է հրդեհ,
Երբ նայում եմ, երբ ինքն է խոսում:


Արդյոք ի ՞նչ եմ գտել նրա մեջ`
Խոսքերի մեջ նրա, ժպիտի,
Աչքերում` լայնաբաց ու ինտիմ,
Ստվերում եթերյա, բայց անշեջ


Եվ ինչու՞ է այնպես դառնավուն
Ու այնպես հաճելի, երբ նա կա,
Ի՞նչ հուզում է, թրթիռ գերբնական,
Հրաժեշտին, երբ որ ձեռքն եմ բռնում


Ախ, ինչի ՞ց է, որ ես ակնապիշ
Դեռ նրան եմ նայում չարացած,
Ու նայում եմ կարծես` վախեցած,
Թե տեսիլն այդ չկորչի կեսճամփին:


Իմ աչքերն իր աչերի ծիրում`
Սրտատուփն եմ ուզում իր բանալ,
ՄեղեդինՉեմ կարող հասկանալ
Չէ որ չեմ սիրում ես, չեմ սիրում
Հեղինակ` Ապոլոն Գրիգորև

_____________________________________________________________________


Բալլադ՝ դրախտ գնալու մասին...

Ահա՛տոմսը քոսա էլ՝ վագոնդ,

Ընտիր է արված ամեն բանհատու՛կ,
Եվ ընտրյալ ես դուզի պահը քոնն է՝
Տեսնել երազներ վառնանընդհատում։

Ու ետևում է ամեն ինչ արդեն,
Չկա ոչ մի հետքփախուստ ու հանցանք,
Մաքուր եսահաքեզ մեղք չեն բարդել,
Գնացքդ նստիր ու սուրա արձակ։

-
Երազդ թաքուն կյանք դարձավ անանց,

հավատդ արդեն շարժում է լեռներ,
մեկնում ես դեպի երկինք ավետյաց,
Ա՜խոնց ենք սիրում քնելչմեռնե՛լ։

Ձմեռ։ Կայարան։ Արցունքդ՝ սրբիր,

Դրանք չեն տեսնում երջանիկները,
ովքեր կույր են քիչ ու խուլ են՝ 
Սրբիհամեմատթե դեռ ապրում է Տերը։

Նա կհանդիպի Տիրոջն այն միակ,
Եվ կփոխանցի բարևդի դեպ,Եվ կասի 
Նրան՝ մի քիչ խորամանկ,
թե դերասան չենք հայելուիր դեմ...

-
Երազդ թաքուն կյանք դարձավ անանց,

հավատդ արդեն շարժում է լեռներ,
մեկնում ես դեպի երկինք ավետյաց,
Ա՜խոնց ենք սիրում քնելչմեռնե՛լ։

Եզակիներն են քնում դրախտում,
դեռ քնահարամ մի վեճ կսարքեն,
հետո կըերգենիմ պես անխախտուն,
մեկը՝ կսիրիէն մյուսն էլ...առ քեզ...

Մեր պես կլքեն դատարկ պատերն այս
Որդիներն ամենթոռնիկներ ու ծոռ,
Աստվածչարասցելինի պատերազմե
կողի վիզը որ չմնա ծուռ։

-
Երազդ թաքուն կյանք դարձավ անանց,

հավատդ արդեն շարժում է լեռներ,
մեկնում ես դեպի երկինք ավետյաց,
Ա՜խոնց ենք սիրում քնելչմեռնե՛լ։

Դու թքած ունես ամենքի վրա,
Հորիզոնական հաճելի դիրքում,
Դեռ մտմտալով սատանի ֆրազ,
Վայելքի թերթվողհնամաշ գրքում։

Կարթնացնի քնից քեզ վերակացուն
ու ցած կնետի...ներքևն այս նեխած՝
այս բացիլակիրարյունածլացող,
բայց կյանքը սիրող՝ հանց որբ երեխա...

Բայց քանի դեռ կա մեկնելու հնար՝
դեպի երջանիկ Եդեմ ու Եթեր,
քեզ բարի Ճամփադու բարով գնաս,
Թե տեսնես Աստծունբարևիր թեթև...

Հեղինակ` Վ. Վիսոցկի

_________________________________________________________________

Ահա և ավարտվեց...

Ահա և ավարտվեց։ Սպասում եմ հաջորդ քայլինա՛յլ քաղաքում,
Փափագում ենքսակայնհույսերհույսերհույսեր-անհուսորեն էլի՛,
Փրկություն է ճչում շարունակվող մի հույս և ցավն է աղմկում,
Թե՞ այդ հավքն է՝ չվող դեպի հարավ տաքուկդեպի իր սիրելին։

Եվ եսահամի նոր նամակի եմ սպասումնամակի եմ սպասու՜մ,
Ա՜խուզում եմ նորից տեղեկանալ քեզնիցթեկուզ մի լուր ցավոտ,
Ես հայացք եմ հառել դեպի մութը անկյանք՝ անրջելով ասուպ,
Գոնեգրիրասեմթե ինչպես է գրվումբառն այս հիմար...Կարոտ...

Հեղինակ` Վ. Վիսոցկի

_________________________________________________________________




Վերադարձնում եմ հայացքդ քնքուշ,
որն այրեց սիրտսհրայրքով այնպես.արդ
քանզի միայն մոխիրն է կնքում,
Ետ տար հայացքդթող մնա այն քեզ:

Վերադարձնում եմ բառերդ սիրո,
Տար և ուրիշին ներբողիր դրանք,
քանզի ստել են բառերն այդ զրո,
որոնք համրել եմ ես ամբողջ մի կյանք

Հեղինակ` Մ. Լերմոնտով

____________________________________________________________________








Կնոջը...
Կինանմեկին Դու Գիրք գրքոց,
Թերթվող դու կյանքթարթ սքանչական,
Սերն ու ցավըքեզ էջակալ`
Քո թերթերում հավերժ կրքոտ:

Դու ԿինօԴուդառն ըմպելիք,
Որ այրում ես դեռ ումպ չարած,
Հրահեղուկ մեղք ու չարաց,
Բայց արբեցնող ու պաշտելի:

Կինդրանով ճշմարիտհենց.
Թագհավերժիգահակործան,
Աստվածուհիսակայնև մերձ
Դու մեղքմինչև վերջ չգործած

հեղինակ` Վալերի Բրյուսով


_______________________________________________________________________________



Չեմ գրում արդեն երգեր ու վեպեր...
Չեմ գրում երգեր ու վեպեր վաղուց,
Չեմ կարդում այլոց գրածն էլասեմ,
Թմրամոլների պալատ։ 

Ու ես՝ նվաղուն,աչքովմի՛ արահաշիշոտ ասեղ։
Ինչ-որ մեկն այստեղ վերքերն է բուժել,

Ինչ-որ մեկն այստեղ դարձել է հիվանդ,
Է՜խտղե՜րքտղե՜րք խոցելի-ուժեղ,
Ե՞րբ եք մերժելու ասեղներ ի վար...

Գլուխն իմ վաղուց առաստաղ դառած,
Տագնապն է ճոճվում ջահի պեսվառու՜մ,
Պալատում եմ միուր համատարած
քաշել եննույնիսկ հիմա են ուռում...


Ինչ-որ մեկն իրեն գտել սպեղանի,
Գուցեուրիշն էլ մենակ է արդեն,
Է՜խտղե՜րքտղե՜րքմի օրերանի,
վերջ տաք էս կեղտինոր ձեզ մակարդեց։

Կողքիս պառկած է մի շիզո տտիպ,

Սիրում է նրան դայակը (Ստերվա՛...),
Ասում է՝ եթե գումարս հատի
Զիմինի կաթիլ կճարեմ հերվա։


Մեկն՝ ինքն է ծակել պատիվն իր ծանծաղ,

Հաշիշախոտով հոգին վառել կամ,
Է՜խտղե՜րքտղե՜րքձեր մասին անծայր
մի վեպ չի բավիչե՛մ գրումսակայն։

Պետք են անհապաղ փոփոխություններ,

Կատակասերն էլ դարձել է քնկոտ,
Երակ են փնտրումհինգերորդ օրն է,
Ո՞վ է կտրել այնկամ էլ ո՞ւմ ձեռքով։

Մեկն հոտոտում է կոկայինթեթև.

հաճույքն երկար չի սպասեցնի՝
քեզ վեր կտանի...դեպ զգլխիչ եթեր,

Իսկ հետո...գետնին կհավարեցնի։

Սիրում եմ քեֆչունոչ հարբեցողին,

Ինձ դուր են գալիս տղերքն հուսախաբ,
որոնց մինչև վերջ....չի խմել օղին,
եվ կուլ չի տվել ցավը՝ որպես հաբ։

Նյարդային մեկը ձեռքերն է շփում,

ծամում է մեկը քարից պինդ հացը,
Նրանցոր հոժար մահն են ընդունում,
Այս երգն իրենցն էիրե՛նց գրածը...

ՀեղինակՎՎիսոցկի

___________________________________________________________________________


Կար-չկար մեկըով շատ էր տեսնում....

Կար-չկար մեկըով շատ էր տեսնում՝ 
մանրուքն իսկ չնչին,ովԱստված գիտե
ուր էր թափառումոր մեկի ծոցում,
Ամենակար էր ու ամենագետ
և չէր նեղացնում մինչև իսկ ճանճին,
Եվ ոչ մի կնոջ՝ թեև շատ էին
գեղեցիկ էին ու չէին կոծում...

Վ.Վիսոցկի


___________________________________________________________________________


Ահաինչ կասեմկյանքն հիասքանչ է...

Ահաինչ կասեմկյանքն հիասքանչ է,
Եվ զարմանալի ու նաև...կարճ է,
Կարևորն է այդ էէլ ինչի՞ց կառչել։

-
Այդ մասին ֆիլմում չեն ասել հստակ,

Դուք չե՞ք նկատելուստի անվստահ
կարծում եք սու՞տ էնոր հույսի ազդա՞կ։


Ախով իմանագուցեդուք ճիշտ եք.

լոկ ցանկություն է եղել երկուստեք,
Ձեր հերթը կգադուք այն կտեսնեք։

...
Իմացեքախրկյանքն հիասքանչ է,

Ինչու՞ մարդ եղած՝ շան պես կլանչել,
Ընկերոջ կողքին...սատանա կանչել։

-
Այդ մասին ֆիլմում չեն ասել հստակ,

Դուք չե՞ք նկատելուստի անվստահ
կարծում եք սու՞տ էնոր հույսի ազդա՞կ։


Ախով իմանագուցեդուք ճիշտ եք.

լոկ ցանկություն է եղել երկուստեք,
Ձեր հերթը կգադուք այն կտեսնեք։

Կգեղեցկացնի աշխատանքը մեզ,

սա ես չեմ ասումասել են այդպես,
կրկնվող բանըդժվար թեհերքես։

-
Այդ մասին ֆիլմում չեն ասել հստակ,

Դուք չե՞ք նկատելուստի անվստահ
կարծում եք սու՞տ էնոր հույսի ազդա՞կ։


Ախով իմանագուցեդուք ճիշտ եք.

լոկ ցանկություն է եղել երկուստեք,
Ձեր հերթը կգադուք այն կտեսնեք։

Այս կյանքը՝ մերն է՝ ողջերի օրրան,

Մի սպասեք այդքան երջանիկ օրվան,
Երջանիկ եղեք՝ անծեսանգոռալ։

Շուտով աստղերն էլ հետավոր պիտի,

Մատչելի դառնան՝ մարդկային ոտին,
Թե՞ մարդը արդեն աստղ է՝ լու՜յսպատի՜ր։

-
Այդ մասին ֆիլմում չեն ասել հստակ,

Դուք չե՞ք նկատելուստի անվստահ
կարծում եք սու՞տ էնոր հույսի ազդա՞կ։


Ախով իմանագուցեդուք ճիշտ եք.

լոկ ցանկություն է եղել երկուստեք,
Ձեր հերթը կգադուք այն կտեսնեք։

Վիսոցկի


___________________________________________________________________________




Բալլադ՝ դրախտ գնալու մասին...
Ահա՛տոմսը քոսա էլ՝ վագոնդ,
Ընտիր է արված ամեն բանհատու՛կ,
Եվ ընտրյալ ես դուզի պահը քոնն է՝
Տեսնել երազներ վառնանընդհատում։


Ու ետևում է ամեն ինչ արդեն,

Չկա ոչ մի հետքփախուստ ու հանցանք,
Մաքուր եսահաքեզ մեղք չեն բարդել,
Գնացքդ նստիր ու սուրա արձակ։

-
Երազդ թաքուն կյանք դարձավ անանց,

հավատդ արդեն շարժում է լեռներ,
մեկնում ես դեպի երկինք ավետյաց,
Ա՜խոնց ենք սիրում քնելչմեռնե՛լ։

Ձմեռ։ Կայարան։ Արցունքդ՝ սրբիր,

Դրանք չեն տեսնում երջանիկները,
ովքեր կույր են քիչ ու խուլ են՝ Սրբի
համեմատթե դեռ ապրում է Տերը։


Նա կհանդիպի Տիրոջն այն միակ,

Եվ կփոխանցի բարևդի դեպ,
Եվ կասի Նրան՝ մի քիչ խորամանկ,
թե դերասան չենք հայելուիր դեմ...

-
Երազդ թաքուն կյանք դարձավ անանց,

հավատդ արդեն շարժում է լեռներ,
մեկնում ես դեպի երկինք ավետյաց,
Ա՜խոնց ենք սիրում քնելչմեռնե՛լ։

Եզակիներն են քնում դրախտում,

դեռ քնահարամ մի վեճ կսարքեն,
հետո կըերգենիմ պես անխախտուն,
մեկը՝ կսիրիէն մյուսն էլ...առ քեզ...

Մեր պես կլքեն դատարկ պատերն այս
Որդիներն ամենթոռնիկներ ու ծոռ,
Աստվածչարասցելինի պատերազմ
եկողի վիզը որ չմնա ծուռ։

-
Երազդ թաքուն կյանք դարձավ անանց,

հավատդ արդեն շարժում է լեռներ,
մեկնում ես դեպի երկինք ավետյաց,
Ա՜խոնց ենք սիրում քնելչմեռնե՛լ։

Դու թքած ունես ամենքի վրա,

Հորիզոնական հաճելի դիրքում,
Դեռ մտմտալով սատանի ֆրազ,
Վայելքի թերթվողհնամաշ գրքում։

Կարթնացնի քնից քեզ վերակացուն
ու ցած կնետի...ներքևն այս նեխած՝
այս բացիլակիրարյունածլացող,

բայց կյանքը սիրող՝ հանց որբ երեխա..

.Բայց քանի դեռ կա մեկնելու հնար՝
դեպի երջանիկ Եդեմ ու Եթեր,

քեզ բարի Ճամփադու բարով գնաս,
Թե տեսնես Աստծունբարևիր թեթև...



___________________________________________________________________________

ԵՐԳ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ

(
թարգմանությունը հարմարեցված է մեղեդուն)


Եթե մեկը բռնած
գործիդ մեջ
թշնամի կամ ընկեր չէ,

այլհեչ,
Եթե պարզ չէ դեռ քեզ,
թե նաի՞նչ ծառի պտուղ է,
Հանձն առ այդ ջահելին
տանել վեր

Միայնակ մի թող դեռ
անտեր.

Պարանով վեր քաշիր
դու նրան՝
Պահվածքից կերևա:
Թե ջահելը սարում՝
բում-բում,

Թթված տեսք է ստանում,
իջնում,
Սառցադաշտն է կոխում
վախով,

Հենց գայթում էպայթում,
-Օտար մեկն է կողքիդ
անդուր.

Էլ նրան դաս մի՛ տուր -թո՛ղ տուր:
Նմանին չեն տանում
դեպ վերելք,

չեն ձոնում նրան երգ:
Իսկ թե չի արձակում
ճիչհառաչ,

Մռայլչարբայց գնում է
առաջ.

Երբ ծերպից կախվում ես,
ընկնում,
Տնքում էբայց բռնում,
Քեզ հետ գնում է կարծես
նա մարտի
,
Հարբածի է նման
գագաթին,
Դու կարող ես նրան
վստահել,

Հույս կապել նրա հետ:

Վ. Վիսոցկի

___________________________________________________________________________


Եկավ

Եկավ սյուքի պես թեթևհամրաճեմ,
Բայց եկավոր ինձ սասանի հիմքից
Նա եկավ ինձ մոտ ու լուռ հառաչեց,

Ուզում էր փրկել իր մեղսոտ հոգին:
Արիկընդունեմ սիրովցանկությամբ,
Բայց կտամ հոգիսվարձակալության

___________________________________________________________________________


Մենք հավատում ենք լոկ մեր հույսերին,
Եվ ճանաչում ենք երազին միայն,
Երբ լռությունը չի դարձնում ունայն
Զգացմունքները մեր սիրոսեռի


Երբ թախանձում ես ինձանկեղծ լինել,
Ես ի պատասխանժպտում հաճելի,
Քո աչքերն այնպես հավատով լի են
Ու ես լռում եմառանց հա-չէի:


Քո աչքերի մեջ ամառ է բոսոր,
Մինչ իմ աչքերում ձմեռաձյուն է,
Չկարողացա երեկ ու այսօր
Սիրո հարցերիդ տալ լրացում ես:

Ով սիրում է մեզցավ ենք պատճառում,
Ում մենք ենք սիրումլռում է ցրտոտ,
Եվ դաժանաբարախդավաճանում
Զգացմունքին նրաով բաց է սրտով:


Ապրում ենք այդպես դերով թախծալի`
Չարձագանքելով կանչերին անկեղծ,
Չասված բառնայոքաղցր է ցավից,
Քանզի սիրում ենքերբ խաբում են մեզ

Դ. կիսլով


___________________________________________________________________________



ՎԵՐՋԻՆ ԿԵՆԱՑ

Ես խմում եմ կենացն ավերանտեր այս տան,

Ես կենացն եմ խմում չար ու անտուն կյանքիս,
Երկուսների այս կենտանզույգ այս մենության
Եվ կենացն եմ խմում քոանասելանգիր:


Ձեր կենացը ստերդավաճանած շուրթի,
Ձեր կենացըմեռա~ծաչքադրախտ պաղե~ր,
Ես խմում եմ կենացն այս բիրտ հողագնդի,
Եվ չփրկած ՓրկչիՆրաով չհապաղեց

Աննա Ախմատովա

_____________________________________________________________________________





Դու կողքիս ես…

Դու կողքիս ես, սեր, և սքանչելի է.
Անձրևը, նույնի'սկ ցուրտ քամին համառ,
Շնորհակալ եմ քեզ` լինելուդ համար,
Թեկուզ չես ձայնում դու կանչերին իմ:

Շնորհակալ եմ քո դրախտաշուրթին,
եվ դրախտագետ ձեռքերիդ վարար,
Շնորհակալ եմ քեզ` լինելուդ համար,
Որ կյանք ես տալիս ինձ անդրշերտից:

Դու կողքիս ես, բայց կարող էր լինել,
չհանդիպեինք երբեք իրարու…
Շնորհակալ եմ քեզ, իմ միակ, արու',
որ կաս աշխարհում ու գիտես լիել…

Յուլիա Դրունինա


_________________________________________________________________________________


* * *
Չեն մեռնում հիմա սիրուց, այլևս,
այս ծիծաղելի-լրջադեմ դարում,
հեմոգլոբինն է արյան մեջ ընկնում,
առանց պատճառի, վա՜տ ենք պարզապես։

Հիմա այլևս չեն մեռնում սիրուց,
Սիրտն է հրաժարվում խփելուց հաճախ,
Մայր իմ, իզուր է գիշերականչը,
երբ բժիշկը պիտ ուսերը թոթվի՝
ասելով. «հիմա չե՛ն մեռնում սիրուց»։

Յուլիա Դունինա


_____________________________________________________________________________


ՎԵՐՋԻՆ ԿԵՆԱՑ

Ես խմում եմ կենացն ավեր, անտեր այս տան,
Ես կենացն եմ խմում չար ու անտուն կյանքիս,
Երկուսների այս կենտ, անզույգ այս մենության
Եվ կենացն եմ խմում քո` անասել, անգիր:

Ձեր կենա’ցը ստեր` դավաճանած շուրթի,
Ձեր կենացը` մեռա~ծ, աչքադրախտ պաղե~ր,
Ես խմում եմ կենացն այս բիրտ հողագնդի,
Եվ չփրկած Փրկչի, Նրա, ով չհապաղեց…

Աննա Ախմատովա. 1934 թ.

Комментариев нет:

Отправить комментарий