***
Իմ փոխարեն շողում է Օրը,
իմ փոխարեն մխում է Օրը,
Օրն ստիպում է աչքերս փակել,
իմ փոխարեն խաղում է Օրը:
Իմ փոխարեն բացվում է Օրը,
իմ փոխարեն թացվում է Օրը,
Եվ նույնիսկ առանց իմ ներկայության
բայց քո փոխարեն լցվում է Օրը...
***
Հորիզոններում, հորիզոններում էլ դրախտ չկա,
Գուցե չի եղել, նաև անցյալում՝ մութ, անհորիզոն,
երբ հավերժական՝ կսկի՛ծն է միայն, լա՜ցը երիզող,
երբ նույն է փախչողն, ինչ անուն էլ որ կոչես աղջկան։
Հորիզոնական, հորիզոնական դիրքով կլքենք
աշխարհն այս կլոր՝ որպես թե արցունք՝ դառն և ուղղածոր,
աշխարհն այս չեղավ ու չի՛ լինելու էլ մեր ուզածով,
հորիզոնապես կգնանք՝ հանման նշան կդնե՛ք...
***
Մի օր կհատնի ճամփան այս, դրսի՛,
բայց ոչ՝ մեր միջի ոտնատակվողը,
Մի օր այլևս ձայնս չես լսի,
Բայց ոչ ներսերիդ աղաղակողը։
Մի օր կփակես աչքերդ, որ ինձ
մի պահ չտեսնես քո աչքերի դեմ,
հեշտ չէ ազատվել քո իսկ աչքերից,
երբ նրանք սիրո սահման չգիտեն...
Մի օր կհատնի ճամփան այս, դրսի՛,
բայց ոչ՝ մեր միջի ոտնատակվողը,
Մի օր այլևս ձայնս չես լսի,
Բայց ոչ ներսերիդ աղաղակողը։
Մի օր կփակես աչքերդ, որ ինձ
մի պահ չտեսնես քո աչքերի դեմ,
հեշտ չէ ազատվել քո իսկ աչքերից,
երբ նրանք սիրո սահման չգիտեն...
ՎԵՐՋԵՐԳ
Հրաժեշտից առաջ, մոռացել էիր,
որ սիրահարներն աչքեր չունեն
և չունեն նրանք տեսողություն...
Եվ ուրեմն ինչու՞ էիր արտասվում
և համբուրում աչքերս,
Երբ առանց այդ էլ՝
խոնավ հիշողության մեջ նեխում է դրախտը...
Հրաժեշտից առաջ, մոռացել էիր,
որ սիրահարներն աչքեր չունեն
և չունեն նրանք տեսողություն...
Եվ ուրեմն ինչու՞ էիր արտասվում
և համբուրում աչքերս,
Երբ առանց այդ էլ՝
խոնավ հիշողության մեջ նեխում է դրախտը...
***
Առաջին հանդիպմանը,
երբ Դու լուռ էիր այնքան.
Ես լսեցի ձայնը՝
քո ներսում անհանգիստ շարժվող մանկան...
Ես լսեցի քո վերջին անեծքները
մեր առաջին
հանդիպման ժամանակ...
Առաջին հանդիպմանը,
երբ Դու լուռ էիր այնքան.
Ես լսեցի ձայնը՝
քո ներսում անհանգիստ շարժվող մանկան...
Ես լսեցի քո վերջին անեծքները
մեր առաջին
հանդիպման ժամանակ...
***
Դու այնքան, այնքան սիրուն ես լռում,
որ զղջում եմ բյուր բառերիս համար,
այնքան սիրուն ես ինձ արհամարհում,
որ լռությունս թվում է...հիմար:
Դու այնքան, այնքան սիրուն ես ատում,
Որ քեզ ատելը…հենց դառնում է սեր,
Քանզի սիրուն ես դու իմ հեքիաթում,
Եվ քեզ դարեդար դեռ պետք է հյուսել…
Դու այնքան, այնքան սիրուն ես լռում,
որ զղջում եմ բյուր բառերիս համար,
այնքան սիրուն ես ինձ արհամարհում,
որ լռությունս թվում է...հիմար:
Դու այնքան, այնքան սիրուն ես ատում,
Որ քեզ ատելը…հենց դառնում է սեր,
Քանզի սիրուն ես դու իմ հեքիաթում,
Եվ քեզ դարեդար դեռ պետք է հյուսել…
***
Օրս
Առանց քեզ,
Այնքան
անօր է,
Այնքան անօրեն..
Եվ պարտադի՞ր է
Օրազուրկ արած`
մահվան մահիճում երկար օրորել…
Օրս առանց քեզ`
Հեգ ու համրորեն,
Նաև դառնորեն
Կուլ եմ տալիս ես` որպես դեղահաբ`
Անքնության դեմ, անքեզության դեմ ու անսիրումիդ…
Օրս առանց քեզ` լոկ քեզնով Օրս:
…Քեզ շատ է սազում այս ճերմակ շորը-
Նորահարս ե՞ս դու կամ թե բուժքույր ես`
Ճերմակահանդերձ…գուցե հրեշտա՞կ…թե՞ բացվող ՕՐ ես…

Սիրո պահին,
երբ փակում ես աչքերդ,
ես հասկանում եմ,
որ դու չես ուզում տեսնել ինձ-
Դավաճանության, բաժանման, ցավի վերահաս վախից...
Եվ ես փակում եմ աչքերս այնպես,
որ ավելի անհույս,
որ ավելի ամուր… չմոռանամ քեզ…
Քանզի ես քեզ ոչ թե հիշում եմ,
այլ չեմ ՄՈ-ՌԱ-ՆՈՒՄ…

երբ սիրո պահին,
շոշափում եմ մարմնամասերդ բոլոր,
Փորձում եմ պարզել սիրտ ունե՞ս արդյոք,
քանզի նրա օրգանական տեղում ես միայն իմը գտա...
երբ սիրո պահին,
շոշափում եմ մարմնամասերդ բոլոր,
Փորձում եմ պարզել սիրտ ունե՞ս արդյոք,
քանզի նրա օրգանական տեղում ես միայն իմը գտա...
* * *
Ես, որ քեզ համար այդքան լացել եմ,
ինչո՞ւ չդարձա քո արցունքը կենտ-
երջանկության լաց, չի լինում, ձև՜ է,
իսկ դժբախտ լացով՝ ո՞վ սեր փրկել։
Ես, որ քեզ համար այդքան....լռել եմ...
Որ չմատնվես, դառնաս նմանվող,
ինչու՞ չդարձա քո այն բառերը,
որոնք գաղտնագիր նամակ են ու տող։
Ես, որ քեզ համար ապրեցի անթարթ,
Ինչու՞ չթողիր մահանալ կարգին,
Ես, որ ԵՍ չեմ լոկ, ու ԴՈՒ էլ չեմ արդ,
Ու՞ր որոնեմ Ի՛նձ, դրախտի այգի՛ն...
Ես, որ քեզ համար այդքան լացել եմ,
ինչո՞ւ չդարձա քո արցունքը կենտ-
երջանկության լաց, չի լինում, ձև՜ է,
իսկ դժբախտ լացով՝ ո՞վ սեր փրկել։
Ես, որ քեզ համար այդքան....լռել եմ...
Որ չմատնվես, դառնաս նմանվող,
ինչու՞ չդարձա քո այն բառերը,
որոնք գաղտնագիր նամակ են ու տող։
Ես, որ քեզ համար ապրեցի անթարթ,
Ինչու՞ չթողիր մահանալ կարգին,
Ես, որ ԵՍ չեմ լոկ, ու ԴՈՒ էլ չեմ արդ,
Ու՞ր որոնեմ Ի՛նձ, դրախտի այգի՛ն...
***
Դու չես կարող գնալ, դու չես կարող լքել.
Եվ լռությամբ քո բիրտ`դաժանորեն լլկել,
Եվ վերջապես, հաստատ, դու չես կարող գնալ,
Որովհետև գուցե երբեք էլ չես եկել....
Եվ լռությամբ քո բիրտ`դաժանորեն լլկել,
Եվ վերջապես, հաստատ, դու չես կարող գնալ,
Որովհետև գուցե երբեք էլ չես եկել....
***
Հազար անգամ ինձ ներել ես ու ներս բերել,
հազար անգամ ինձ` հարբածիս քշել տնից,
եվ խոսել ես աննպատակ դեսից-դենից,
որ իմ խանդը շեղես մի պահ, ինձ հետ խմել:
Մոռացել եմ գուլպաներս` հեռանալիս,
Ամուսինդ չի էլ հիշել ունեցածը,
հավաքել ես արագորեն մեր կոնծածը`
վերհիշելով քնահարամ երանելին:
Եվ քո տանը հոտս անգամ չի մնա, սեր,
չէ՞ որ այդքան հանճարեղ ես ու ճարպիկ ես,
-Օ, Ձեզ շատ է սազում, իրոք, իմ շապիկը…
Ձեր հյուրընկալ շքամուտքում հարբած կասեմ:
…Հազար անգամ ինձ ներել ես ու ներս բերել,
Ծիծաղել ենք ձեր վեճերի ու մեզ վրա.
Կարևոր չէ, արտասանել ինչ-որ ֆրազ-
Մեղավոր ենք մենք բոլորս` առանց Վերև…

Տարբերեցի ուրիշներից, ուրիշներից չեղար տարբեր,
եվ անտարբեր եղար դու իմ՝ քեզ տարբերել ցանկանալուն,
ես հերթական զոհը դարձա, ու երկարեց ցանկը անհուն՝
սերդ չեղած պոետների, որ միապես գիտեն հարբել։
Տարբերեցի ուրիշներից, տարբերություն չդրեցիր,
զի մարմնի տարբեր մասից, տարբեր մսից...արձան ես ձույլ,
ա՜խ, այս կյանքում, ի՜նչ իմանաս, գուցե չկա տարբերություն,
երբ առանձին Աստված եղանք, բայց Սեր-Աստծուն չսիրեցինք...

Մենք բաժանված ենք, բայց ձեռքերի պես,
որոնց մեջ այն նույն արյունն է հոսում,
Մենք բաժանված ենք, բայց երգերի պես,
որ մեր փոխարեն լռում են, խոսու'մ:
Մենք բաժանված ենք` աչքերի հանգույն,
իրար չտեսած` հառած նույն կետին,
մենք բաժանված ենք դրախտակյանքում,
բայցև միացած հուշերով ետին:
Մենք բաժանված ենք` որպես կիսածալ
անավարտ մի գիրք` ճշմարիտ ստի,
Մենք բաժանված ենք. խոսի'ր կիսաձայն,
մենք բաժանված ենք և անհույս`սրտի…
Մենք բաժանված ենք, բայց ձեռքերի պես,
որոնց մեջ այն նույն արյունն է հոսում,
Մենք բաժանված ենք, բայց երգերի պես,
որ մեր փոխարեն լռում են, խոսու'մ:
Մենք բաժանված ենք` աչքերի հանգույն,
իրար չտեսած` հառած նույն կետին,
մենք բաժանված ենք դրախտակյանքում,
բայցև միացած հուշերով ետին:
Մենք բաժանված ենք` որպես կիսածալ
անավարտ մի գիրք` ճշմարիտ ստի,
Մենք բաժանված ենք. խոսի'ր կիսաձայն,
մենք բաժանված ենք և անհույս`սրտի…
* * *
Դու այլ էիր, այլ էիր, և ինձ նման չէիր դու,
Աստեղային փայլ էիր, մութ ու ստվեր չէիր դու,
Դու սպիտակ մի ճակատ, ու Գիր էիր լուսեղեն,
իսկ ես՝ սև ճակատագիր...երբ իմը դեռ չէիր դու...
Դու այլ էիր, այլ էիր, և ինձ նման չէիր դու,
Աստեղային փայլ էիր, մութ ու ստվեր չէիր դու,
Դու սպիտակ մի ճակատ, ու Գիր էիր լուսեղեն,
իսկ ես՝ սև ճակատագիր...երբ իմը դեռ չէիր դու...
***
Երբ հետ գամ մի օր, երբ դուռդ բացես,
(Աստված իր դուռը չի կողպում երբեք.
աստվածացրե՞լ եմ թե հենց Աստված ես...)
Կգամ, որ գոնե լռել...սովորենք։
Երբ վերադառնամ՝ կարոտով դեռ նույն,
որպես թե շվաք, բայց արևասեր,
(ասում են, ստվերը երբեք չի մեռնում),
Կգամ, որ գոնե սովորենք... խոսել։
Երբ հետ գամ մի օր, երբ դուռդ բացես,
(Աստված իր դուռը չի կողպում երբեք.
աստվածացրե՞լ եմ թե հենց Աստված ես...)
Կգամ, որ գոնե լռել...սովորենք։
Երբ վերադառնամ՝ կարոտով դեռ նույն,
որպես թե շվաք, բայց արևասեր,
(ասում են, ստվերը երբեք չի մեռնում),
Կգամ, որ գոնե սովորենք... խոսել։
* * *
Քո գնալուց հետո…իմ արցունքը մնաց…
Ես չիմացա, ինչու նա էլ քեզ հետ գնաց:
Քո արցունքը մնաց քո գնալուց հետո,
Դրանք երգեր դարձան`հուլունքաշար, հերթով:
Բայց թե ետ գաս հանկարծ, որպես մի աշնան մութ,
Քեզ կբացեմ նորից, լքված իմ դաշնամուր:
Կնվագեմ այնպես, որ պաղ սիրտն էլ խոսի`
Արցունքները մեր բյուր նոտագրած, Օ Սիրտ,

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Էհհ…
Հանկարծ հառաչեց աշնան տերևը,
Երբ որ հասկացավ…լսում եմ իրեն…
Ես գիտեմ ցավդ,
Էհ, խլություն է աշխարհին տիրել:
Իմ ծերատ դեղին,
Թե իմանայիր, ես ինչ եմ լսում ու լսում որքան`
քո կյանքը գուցե այսքան չէր տևի:
Լսում եմ, լսում`դառնալով մի նոր, վիթխարի օրգան:
…Լսում եմ ծաղկի շնչառությունը,
Քո հառաչանքը, զրույցը ծովի,
Որտեղ պահվում են ոտնահետքերը-
Ես քայլող Տիրոջ շշունջն եմ լսում…
Սիրահարների բաբախը սրտի,
Արցունքը, թացը, մահազդը ցրտի,
Չծնվող մանկան ասելիքն արդար,
Այն եմ լսում, ինչ չես կարող կարդալ…
Բայց, թշվառ չորուկ,
Աշնան դեղին հազ,
Գիտես,
այնքան էլ կարևոր չէ, որ ամեն ինչ լսես,
լսես, հասկանաս,
Լավ է, որ լինես դու ականջալուր,
Եվ կարևորը..համր չմնաս…

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ինձ մի սիրիր,
որ ինձ լքես.
Մենությունս անցյալ ունի,
Եվ մի լքիր, որ ինձ սիրես`
Հանուն անքեզ մի անհունի...
Մենությունս անցյալ ունի,
Եվ մի լքիր, որ ինձ սիրես`
Հանուն անքեզ մի անհունի...
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Կիթառի վրա…
Ես սիրում եմ, երբ կինը ծխում է`
Նայելով հեռուն, ավետյաց ափին,
Մարդ ուզում է իր մատը շոշափի,
Հոտոտի շուրթը, երբ նա տխուր է:
Ծիսական այնպես ու խնկատարած,
Ախ, մտաթափառ ծխելը կնոջ,
Հանց նոյեմբերյան միդրվագ կինո,
Սիրում եմ այնքան, օ, երես առած…
Եվ սիրում եմ, որ ծխող անմեղը
Իր ներսի անշեջ կրակն է թեժում,
Երբ դեմքն է կորչում այդ խաժամուժում,
Սիրում եմ նորից…շուրթերը պեղել…
Եվ այն, որ երկար նա ծիծաղում է
Իմ խենթ արարքից, հույզերի թափից…
Ախ, սիրում եմ, երբ կինը ծխում է`
Հայացքը հեռու` ավետյաց ափին…
Ես սիրում եմ, երբ կինը ծխում է`
Նայելով հեռուն, ավետյաց ափին,
Մարդ ուզում է իր մատը շոշափի,
Հոտոտի շուրթը, երբ նա տխուր է:
Ծիսական այնպես ու խնկատարած,
Ախ, մտաթափառ ծխելը կնոջ,
Հանց նոյեմբերյան միդրվագ կինո,
Սիրում եմ այնքան, օ, երես առած…
Եվ սիրում եմ, որ ծխող անմեղը
Իր ներսի անշեջ կրակն է թեժում,
Երբ դեմքն է կորչում այդ խաժամուժում,
Սիրում եմ նորից…շուրթերը պեղել…
Եվ այն, որ երկար նա ծիծաղում է
Իմ խենթ արարքից, հույզերի թափից…
Ախ, սիրում եմ, երբ կինը ծխում է`
Հայացքը հեռու` ավետյաց ափին…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Մի օր քեզ համար…սերս կհագնեմ`
Որպես ծնունդի
հանդերձանք
մի ճոխ,
Մի օր, երևի,
նորից…մերկանամ`
Մարմնով, հոգով ու նաև ...խղճով…
Մի օր քեզ համար…սերս կհագնեմ`
Որպես ծնունդի
հանդերձանք
մի ճոխ,
Մի օր, երևի,
նորից…մերկանամ`
Մարմնով, հոգով ու նաև ...խղճով…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Թղթի այս երեսին
Թղթի այս երեսին ես հեկեկում եմ լուռ,
Նրա տեղակ, որ դեռ չի կարենում լացել,
Նրա նման, ումից արևներ են խլում,
Եվ թողնում են աշուն, եվ թողնում են ԹԱՑԵՐ…
Թղթի այս երեսին ես աղոթք եմ բերում
Եվ անձրևով սրբում հայհոյանքս արդար,
Եվ գրում եմ բառի հառաչանքը հեռու,
Եվ գրում եմ ես այն, ինչ չի լինում ԿԱՐԴԱԼ…

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ի Հիշատակ…
Ես պակասեցի ևս մեկ երգով.
Նա գնաց, երգի բնություն՝ Ֆլորան,
Ու ես լցվեցի բազմաձայն ողբով՝
Ախ, Դլե Յաման….ախ յաման…յաման….
Ես պակասեցի ևս մեկ երգով.
Նա գնաց, երգի բնություն՝ Ֆլորան,
Ու ես լցվեցի բազմաձայն ողբով՝
Ախ, Դլե Յաման….ախ յաման…յաման….
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Մի օր ես քեզ կսիրեմ վերջին անգամ,
Ինչպես վերջին անգամ չեն հասցնում…սափրվել
Ու մարտի են գնում,
Ինչպես վերջին անգամ խոստանում են…թողնել խմելն ու ծխելը նաև,
Ինչպես վերջին անգամ նամակ են գրում`
Բնակարանն արդեն փոխած…սիրեցյալին,
Ինչպես արշալույսի բնաղետից առաջ…զարթուցիչ են դնում գիշերը…
Ինչպես բաժանումից հետո` խոստանում չսիրել այդպես,
Կամ չսիրել երբեք,
Ահա, այդպես, խոստանում եմ անհուսորեն ու այլազան,
Հոգնած, հոգնած ու ծեր
Մոռացկոտի նման ու խենթի պես գերճիգ
Քեզ սիրել վերջին անգամ,
Վերջին
Կամ…ԱՌԱՋԻՆ…գուցե…

Սերերն ու բաժանումները վաղուց
Ծակոտկեն են դարձրել
Սիրտս
Նվաղուն…
Այնքան, որ մի բռաչափ ջուր էլ չի պահվում այնտեղ,
Եվ սիրտս հազիվ է տեղավորում
քո մի քանի արցունքահատիկը,
որ կարող է ծնվել
թեկուզ երջանկության ծիծաղից.
Ես կավից եմ, փոքր եմ ու հին եմ արդեն,
Որ դու ապրես իմ մեջ..սումատրական ծաղիկ…
Սերերն ու բաժանումները վաղուց
Ծակոտկեն են դարձրել
Սիրտս
Նվաղուն…
Այնքան, որ մի բռաչափ ջուր էլ չի պահվում այնտեղ,
Եվ սիրտս հազիվ է տեղավորում
քո մի քանի արցունքահատիկը,
որ կարող է ծնվել
թեկուզ երջանկության ծիծաղից.
Ես կավից եմ, փոքր եմ ու հին եմ արդեն,
Որ դու ապրես իմ մեջ..սումատրական ծաղիկ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Սիրո պահին
տնքում ես,
որպեսզի...չլսեմ լացը ներսիդ,
Եվ ես ծխում եմ,
Որ թաքցնեմ խարույկներս մխացող,
որոնք զարմանալիորեն թրջվում են քո լացից,
եվ մխում են խոնավ ու բեկբեկուն...
Մենք թաքցնում ենք իրարից
դժբախտությունն առանձին,
Ու միասին, մի թաքուն պահի երջանկացնում մեկ մեկու...
Բայց դու այդպես էլ չես հղիանում
ԻՄ տարադիրք երազներից,
Հիշողություններից...մի քանի փոր,
Քանզի Մարիամը չես,
ում առեղծվածը չափվում է ընդամենը մեկ դիպվածով.
Եվ ուրեմն սիրո պահին….դու լացում ես իմ փոխարեն նաև…

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պարոդիա` Facebook-ին
Այս դիմագրքում,
Քո դեմքն եմ գրկում,
Իմ դեմքն եմ փրկում
Այս դիմագրքում:
Այս դիմագրքում,
Դեմքեր են փքուն,
Նյարդեր են պրկուն
Այս դիմագրքում:
Այս դիմագրքում,
Դիմակներ ու գույն,
Աներես ու կույր
Այս դիմագրքում:
Այս դիմագրքում,
Դիմադարձ հակում,
Դիվադարձ անքուն,
Այս դիմագրքում...
Այս դիմագրքում,
Քո դեմքն եմ գրկում,
Իմ դեմքն եմ փրկում
Այս դիմագրքում:
Այս դիմագրքում,
Դեմքեր են փքուն,
Նյարդեր են պրկուն
Այս դիմագրքում:
Այս դիմագրքում,
Դիմակներ ու գույն,
Աներես ու կույր
Այս դիմագրքում:
Այս դիմագրքում,
Դիմադարձ հակում,
Դիվադարձ անքուն,
Այս դիմագրքում...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Հիմա, Տեր իմ,
Հույսդ մեզնից կտրած,
Որ մարդ չեղանք, թեև աստված էինք,
Չմոտեցանք որ քեզ,
Դու ես նորից մեզ մոտենում…հեռացողի մահով…
Եվ մոտենում ես Դու,
որ մեզ հուշես անպայման
սիրո մասին՝
մեր այն մեռած-անմահացած կեսի…
Որ սիրելու համար՝ պարտադիր չէ մեռնել,
Կամ մեռնելուց հետո սիրել,
Եվ այն մասին, որ նույնիսկ ապրելը սիրո միակ պայմանը չէ:
Եվ ուրեմն, Աստված, Սիրո ապրում տուր մեզ…

Խոստանում եմ ներել,
Որ սովոր ես լռել,
Որ սովոր ես սիրել
Առանց խոսք ու հնչյուն:
Խոստանում եմ սիրել,
Որ սովոր ես ներել,
Եվ իմ ցավը …դերել
Որպես Լույսի թռչուն:
Խոստանում եմ լռել,
Որ սովորես թևել,
Այդպես երկար տևել`
Կարոտների ափին:
Խոստանում եմ բերել,
Արեվալույս փռել,
Վերադարձդ ձևել
Պոետական չափի…
Խոստանում եմ վառել,
Անցյալ, կսկիծ, բառեր,
Որ տատասկ են դառել
Ճանապարհին երկար:
Խոստանում եմ…սիրել,
Քեզ հնազանդ` տիրել,
Եվ օրհնաբար գրել,
Որ դու դեռ կաս, դեռ կաս…
Խոստանում եմ ներել,
Որ սովոր ես լռել,
Որ սովոր ես սիրել
Առանց խոսք ու հնչյուն:
Խոստանում եմ սիրել,
Որ սովոր ես ներել,
Եվ իմ ցավը …դերել
Որպես Լույսի թռչուն:
Խոստանում եմ լռել,
Որ սովորես թևել,
Այդպես երկար տևել`
Կարոտների ափին:
Խոստանում եմ բերել,
Արեվալույս փռել,
Վերադարձդ ձևել
Պոետական չափի…
Խոստանում եմ վառել,
Անցյալ, կսկիծ, բառեր,
Որ տատասկ են դառել
Ճանապարհին երկար:
Խոստանում եմ…սիրել,
Քեզ հնազանդ` տիրել,
Եվ օրհնաբար գրել,
Որ դու դեռ կաս, դեռ կաս…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու կգաս մի բորբ, մի տաք իրիկուն՝
Առաջին ձյան պես….
…սակայն քեզանից կմնա մի կում…
Դու կգաս մի բորբ, մի տաք իրիկուն՝
Առաջին ձյան պես….
…սակայն քեզանից կմնա մի կում…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես սիրում եմ քո ժպիտը,
Որով նույնիսկ մերժում ես ինձ
(Սովորել եմ չհառաչել):
Թեկուզև այն քիչ կոպիտ է,
Բայց հողի պես, որտեղ ծաղիկ դեռ չի աճել...
Ես սիրում եմ քո ժպիտը,
Որով նույնիսկ մերժում ես ինձ
(Սովորել եմ չհառաչել):
Թեկուզև այն քիչ կոպիտ է,
Բայց հողի պես, որտեղ ծաղիկ դեռ չի աճել...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ես քեզ սիրում
եմ…
Ես քեզ սիրում եմ,
Իսկ մնացածն անհաջող փորձ է՝
Քո չքնած գիշերների,
Ինձ մայրություն անելու ու երեխայի պես լողացնելու,
Հարբածիս քնեցնելու,
Հիվանդիս, քաղցածիս, կոտրվածիս, մահացածիս
գթալու,
Կազդուրելու,
Ապրեցնելու համար,
Նաև ապտակող ձեռքս համբուրելու,
Դավաճանիս մարմինն ու աչքերը ներելու ու նայելու,
Եվ շատ ու շատ այլ բաների համար…
Բայց ես քեզ չեմ սիրում՝ ինձ սիրելուդ համար…
Ես քեզ սիրում եմ,
Մնացյալն անհասկանալի է քեզ…
Ես քեզ սիրում եմ,
Իսկ մնացածն անհաջող փորձ է՝
Քո չքնած գիշերների,
Ինձ մայրություն անելու ու երեխայի պես լողացնելու,
Հարբածիս քնեցնելու,
Հիվանդիս, քաղցածիս, կոտրվածիս, մահացածիս
գթալու,
Կազդուրելու,
Ապրեցնելու համար,
Նաև ապտակող ձեռքս համբուրելու,
Դավաճանիս մարմինն ու աչքերը ներելու ու նայելու,
Եվ շատ ու շատ այլ բաների համար…
Բայց ես քեզ չեմ սիրում՝ ինձ սիրելուդ համար…
Ես քեզ սիրում եմ,
Մնացյալն անհասկանալի է քեզ…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պատերազմ՝ իմ մանկական
ձմեռային կոշիկ
(բառանկարչություն)
Դուք տեսե՞լ եք սև
կոշիկների հետքը
Սպիտակ ձյուներին
և տարբերե՞լ եք գույն...
Այդպես պատերազմն է
անցել մանկությանս վրայով.
Բայց, հաղթանակն Այն մեծ, հաստատ արժեր,
Որ գոչեի ուրախ, որպես մանուկ մի Բերանժե...
Պատերազմն իմ մանկության կոշիկն է եղել,
Որ ստիպված հագել եմ՝ ձյուններին չսառչելու համար,
Թեկուզ անհրապույր, էժանագին էր նա ու շատ նեղ էր…
(բառանկարչություն)
Դուք տեսե՞լ եք սև
կոշիկների հետքը
Սպիտակ ձյուներին
և տարբերե՞լ եք գույն...
Այդպես պատերազմն է
անցել մանկությանս վրայով.
Բայց, հաղթանակն Այն մեծ, հաստատ արժեր,
Որ գոչեի ուրախ, որպես մանուկ մի Բերանժե...
Պատերազմն իմ մանկության կոշիկն է եղել,
Որ ստիպված հագել եմ՝ ձյուններին չսառչելու համար,
Թեկուզ անհրապույր, էժանագին էր նա ու շատ նեղ էր…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դուստր, սիրելի,
Ախր քեզ ինչպե՞ս համոզեմ, ասա՜,
Որ արևները…մայր չունեն, ավաղ
Ունեն մայրամուտ
ու պետք է քնեն,
դրա համար եմ հարազատաբար….քնեցնում նրանց,
Քեզ ու մայրիկիդ…
Քեզ ինչպե՞ս ասեմ,
թե իմ մազերում ճերմակը ինչու՞ ավելի շատ է,
Եվ ճերմակ թղթին՝ ինչու՞ այդքան սև…
Ո՞նց պատասխանեմ բոլոր հարցերիդ,
Եվ ինչպե՞ս ասեմ, որ հարցերն, ավաղ,
Ավելի շատ են, քան պատասխանը.
Թե գիտես՝ ասա…
…Ուզու՞մ ես, դառնալ իմ նոր դասատուն
Ու…պատասխանել…
Դուստր, սիրելի,
Ախր քեզ ինչպե՞ս համոզեմ, ասա՜,
Որ արևները…մայր չունեն, ավաղ
Ունեն մայրամուտ
ու պետք է քնեն,
դրա համար եմ հարազատաբար….քնեցնում նրանց,
Քեզ ու մայրիկիդ…
Քեզ ինչպե՞ս ասեմ,
թե իմ մազերում ճերմակը ինչու՞ ավելի շատ է,
Եվ ճերմակ թղթին՝ ինչու՞ այդքան սև…
Ո՞նց պատասխանեմ բոլոր հարցերիդ,
Եվ ինչպե՞ս ասեմ, որ հարցերն, ավաղ,
Ավելի շատ են, քան պատասխանը.
Թե գիտես՝ ասա…
…Ուզու՞մ ես, դառնալ իմ նոր դասատուն
Ու…պատասխանել…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու սովորեցրիր ապրել առանց քեզ,
Տանել նազերդ՝ լիլիթաձևիկ,
Եվ սրտի վրա…ունենալ անցքեր,
Թափառել երկար ցուրտ ու անձրևին:
Եղար դասատու ինձ խստաբարո,
Կտրեցիր բոլոր քննություններից,
Քեզ ապրեցնելով՝ եզերքում կարոտ,
Առանց քեզ ապրել սովորեցրիր ինձ:
Հիմա ամեն ինչ՝ արցունք աղեկեզ,
Ոչ կյանք է, ոչ մահ՝ խառնված տողին,
Ինձ սովորեցրի ապրել առանց քեզ,
Բայց ինչու՞, ասա, մեռնել չթողիր…
Դու սովորեցրիր ապրել առանց քեզ,
Տանել նազերդ՝ լիլիթաձևիկ,
Եվ սրտի վրա…ունենալ անցքեր,
Թափառել երկար ցուրտ ու անձրևին:
Եղար դասատու ինձ խստաբարո,
Կտրեցիր բոլոր քննություններից,
Քեզ ապրեցնելով՝ եզերքում կարոտ,
Առանց քեզ ապրել սովորեցրիր ինձ:
Հիմա ամեն ինչ՝ արցունք աղեկեզ,
Ոչ կյանք է, ոչ մահ՝ խառնված տողին,
Ինձ սովորեցրի ապրել առանց քեզ,
Բայց ինչու՞, ասա, մեռնել չթողիր…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու մի լացիր, որ բեմ չունես,
Չունես աթոռ,
Մի'
Բողոքիր…
Ահա,
Քեզ բարձրացնում ու նստեցնում եմ
Իմ շուրթերին,
Դե', նվագի~ր…
Դու մի լացիր, որ բեմ չունես,
Չունես աթոռ,
Մի'
Բողոքիր…
Ահա,
Քեզ բարձրացնում ու նստեցնում եմ
Իմ շուրթերին,
Դե', նվագի~ր…
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Իմ ու մանկության
Միջև
Նուրբ սահմանագիծ կա,
Որ…աղջիկս է…
Ես նրան համբուրելով չեմ կշտանում,
Ինչպես…իմ մանկությունից…
Անահիտն իմ մանկության ամենավերջին նկարն է:
Իմ ու մանկության
Միջև
Նուրբ սահմանագիծ կա,
Որ…աղջիկս է…
Ես նրան համբուրելով չեմ կշտանում,
Ինչպես…իմ մանկությունից…
Անահիտն իմ մանկության ամենավերջին նկարն է:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Մեկ տարուց ես ու Հիսուսը կդառնանք տարեկիցներ,
բայց ոչ...հասակակիցներ.
Ես դեռ երեսուներկու տարեկան չեմ,
այլ արդեն..երեսուներկուս եմ…
Ոչ ապրում եմ,
Ու ոչ մեռնում հիսուսավայել.
Բայց մի հավատացեք
իմ ծննդյան վկայականին,
Քանի դեռ չեք տեսել...մահվան թուղթս նաև...

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Քո գալուց հետո՝
հրաշանում եմ,
Բայց նորից վրձնում…Դիմանկարդ՝ իմ ուզած ձևով,
Եվ սկսում եմ ես քեզ նկարել՝ ոտքերից սկսած,
Բոբի՜կ ոտքերից…
Եվ նկարում քեզ՝ առանց թևերի,
Որ…չհեռանա՜ս…
Քո գալուց հետո՝
հրաշանում եմ,
Բայց նորից վրձնում…Դիմանկարդ՝ իմ ուզած ձևով,
Եվ սկսում եմ ես քեզ նկարել՝ ոտքերից սկսած,
Բոբի՜կ ոտքերից…
Եվ նկարում քեզ՝ առանց թևերի,
Որ…չհեռանա՜ս…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Երաժշտական ջղաձգում
Ես սովոր եմ արդեն
քո նազերին,
Կամակորություններին՝
նոտայածոր…
ԴՈ-փում ես ոտքերովդ, չեմ սիրում քեզ հիմա
(դեռ լավ է, որ հիմա, ոչ թե…այսօր)
ԴԵՌ-ՌԵԴ-ՌԵ….
Չեմ ուզում..հակաճա-ՌԵ-լ
(Այժմ, այսօր և հավիտենից հավիտյանս).
Այսօր-Այ-ՍՈԼ
(Ի՞նչ տարբերություն,
Երբ փոխվում է նոտան, ոչ թե մեղեդին…):
Մեղեդին, ՄԻ-ակն ու ՄԻ-ն,
Որ հնչում է այլևս որպես խոսք թևավոր,
Կամ աֆորիզմ, աֆոր, աֆ կամ ՖԱ,
Ի՞նչ տարբերություն,
Երբ, միևնույն է, սիրտս կլսի,
Քո արտաբերած ձայնն ու …լռությունը յուրաքանչյուր…
Կլսի,
Կամ Լյա Սի-Լյա Սի…
…Դու մերժում ես ինձ հավետ ու…կանչում…
Ես սովոր եմ արդեն
քո նազերին,
Կամակորություններին՝
նոտայածոր…
ԴՈ-փում ես ոտքերովդ, չեմ սիրում քեզ հիմա
(դեռ լավ է, որ հիմա, ոչ թե…այսօր)
ԴԵՌ-ՌԵԴ-ՌԵ….
Չեմ ուզում..հակաճա-ՌԵ-լ
(Այժմ, այսօր և հավիտենից հավիտյանս).
Այսօր-Այ-ՍՈԼ
(Ի՞նչ տարբերություն,
Երբ փոխվում է նոտան, ոչ թե մեղեդին…):
Մեղեդին, ՄԻ-ակն ու ՄԻ-ն,
Որ հնչում է այլևս որպես խոսք թևավոր,
Կամ աֆորիզմ, աֆոր, աֆ կամ ՖԱ,
Ի՞նչ տարբերություն,
Երբ, միևնույն է, սիրտս կլսի,
Քո արտաբերած ձայնն ու …լռությունը յուրաքանչյուր…
Կլսի,
Կամ Լյա Սի-Լյա Սի…
…Դու մերժում ես ինձ հավետ ու…կանչում…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես սովորել եմ քո բաժանումներին,
Եվ հրաժեշտ եմ տալիս…փիլիսոփայորեն`
Ընդունելով քո համակեցությունն`
իմ մարմնի ու հոգու բոլոր անկյուններում…
Երբ, միևնույն է, դասի շտապող
Ուսանողուհու պես
Դու վեր ու վար ես անում` աչքերից մինչև սիրտ
Աստիճաններով…
…Եվ կարևոր չէ, թե դու իմ…ո՞ր հարկում ես նախընտրում ապրել.
Քնելուց առաջ ես քեզ փակում եմ տաք կոպերով,
Ես սովորել եմ քո բաժանումներին,
Եվ հրաժեշտ եմ տալիս…փիլիսոփայորեն`
Ընդունելով քո համակեցությունն`
իմ մարմնի ու հոգու բոլոր անկյուններում…
Երբ, միևնույն է, դասի շտապող
Ուսանողուհու պես
Դու վեր ու վար ես անում` աչքերից մինչև սիրտ
Աստիճաններով…
…Եվ կարևոր չէ, թե դու իմ…ո՞ր հարկում ես նախընտրում ապրել.
Քնելուց առաջ ես քեզ փակում եմ տաք կոպերով,
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Քո նոր հագուստը
Բոլոր դեպքերում գեղեցիկ է,
Թեկուզ սև է այն
ու վրան` մանգաղ…
Քո հագուստով դու…սպանում ես`
Ամեն անգամ`
Մի նոր վերջ հնարելով…անկողնային…
Այնկյանքային,
Այնկողմնային…
Եվ ցնցում ես դու և ավերում`
Որպես հրաբուխ հանգած,
Որպես փոթորիկ ու հեղեղ և ռումբ ատոմային…
Եվ քո գալուց առաջ չեն տարհանվում վերապրուկներն անցյալի,
Որոնք խանգարում են ոչ այն է ապրել, ոչ այն է մեռնել:
Դու սպանում ես…իմ մեջ եղած տարաբախտին…
Քո նոր հագուստը
Բոլոր դեպքերում գեղեցիկ է,
Թեկուզ սև է այն
ու վրան` մանգաղ…
Քո հագուստով դու…սպանում ես`
Ամեն անգամ`
Մի նոր վերջ հնարելով…անկողնային…
Այնկյանքային,
Այնկողմնային…
Եվ ցնցում ես դու և ավերում`
Որպես հրաբուխ հանգած,
Որպես փոթորիկ ու հեղեղ և ռումբ ատոմային…
Եվ քո գալուց առաջ չեն տարհանվում վերապրուկներն անցյալի,
Որոնք խանգարում են ոչ այն է ապրել, ոչ այն է մեռնել:
Դու սպանում ես…իմ մեջ եղած տարաբախտին…
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Օրը բացվում է,
Երբ պատուհանից այն կողմ
Դու ես հայտնվում,
Երբ բացվում է պատուհանդ….
Օրը բացվում է,
Երբ բացվում է…նամակի ծրարը,
Երբ դուռն է բացվում տան
Ու…նաև՝ մարմնիդ…
Օրն այնժամ է բացվում,
երբ փակվում է
Օրը ցածում,
Որտեղ մինի քրիստոս եմ խաղում՝ ներկայացման մեջ աստվածային…
Եվ բացվում է, երբ քնած են բոլորը,
երբ լռությունն իսկ փակ է, խուփ է:
…Օրը բացվում է օրվա վերջում,
Երբ սիրելուց հետո բացում եմ ծխախոտի երկրորդ տուփը…

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես քեզ սիրում եմ բառ առ բառ,
Տող առ տող,
Բանաստեղծությունից բանաստեղծություն,
Գրելով՝ վավերական, ուրախ ու տառապած,
Չվերցնելով, այլ՝ թողարկող
Սիրով՝ բոլոր եղանակներում՝ անաստղ ու ծույլ…
Ես քեզ սիրում եմ աշնան արևի պես,
Որ անբառ, անտող ու անեղանակ մտնում է ոսկորներիս մեջ…

Աստիճաններով իջնելիս
խլանում է արդեն
քո բողոքը, հայհոյելդ,
որ դու
սովորել ես ինձանից,
(Մի գնա, տուուուու~…):
Ես օրվա հեթանոսական ժամին՝ մեզ համար բաղձալի,
Դառնում եմ տնային կանչով կրկնուսույցդ՝
Մարմին առարկայից…
Բայց փոխվում է մեկ ակնթարթում
Հայացքն իմ չոր,
Երբ սկսում ես դասդ պատմել՝ սենյակիդ ամենատարբեր խորքերում…
Ու ես ներում եմ սխալներդ և այն,
Որ դու սպիտակ սավանին շարունակում ես գրել կարմիր գրիչով…
Աստիճաններով իջնելիս
խլանում է արդեն
քո բողոքը, հայհոյելդ,
որ դու
սովորել ես ինձանից,
(Մի գնա, տուուուու~…):
Ես օրվա հեթանոսական ժամին՝ մեզ համար բաղձալի,
Դառնում եմ տնային կանչով կրկնուսույցդ՝
Մարմին առարկայից…
Բայց փոխվում է մեկ ակնթարթում
Հայացքն իմ չոր,
Երբ սկսում ես դասդ պատմել՝ սենյակիդ ամենատարբեր խորքերում…
Ու ես ներում եմ սխալներդ և այն,
Որ դու սպիտակ սավանին շարունակում ես գրել կարմիր գրիչով…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Առավոտը ուշ է բացվում՝
Ամաչելով,
Երբ հիշում է…կեսգիշերվա սերը ճոխ:
Առավոտն՝
առաջին գիշեր տեսած կույս է երկչոտ:
Իսկ հետո,
հանելով երեկոյան հանդերձանքն իր,
Նա սուզվելու է դանդաղ ցերեկվա լողավազանի մեջ,
Հուշերի գիրկն է մտնելու՝
Սպասելով
Օրվա
մթնելուն…
Առավոտը ուշ է բացվում՝
Ամաչելով,
Երբ հիշում է…կեսգիշերվա սերը ճոխ:
Առավոտն՝
առաջին գիշեր տեսած կույս է երկչոտ:
Իսկ հետո,
հանելով երեկոյան հանդերձանքն իր,
Նա սուզվելու է դանդաղ ցերեկվա լողավազանի մեջ,
Հուշերի գիրկն է մտնելու՝
Սպասելով
Օրվա
մթնելուն…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պատկեր-1994
Երբ պատերազմի տարիներին
Լամպի կարտոֆիլագույն
Լույսի ներքո
Հավաքվում էինք
Ընթրելու,
Ու երբ սոված ու անհամբեր
Ուտում էինք տաք կարտոֆիլը,
Դրանից…վառվում էր Աստծո լեզուն,
Եվ նույնիսկ նա չէր կարողանում խոսել…
Երբ պատերազմի տարիներին
Լամպի կարտոֆիլագույն
Լույսի ներքո
Հավաքվում էինք
Ընթրելու,
Ու երբ սոված ու անհամբեր
Ուտում էինք տաք կարտոֆիլը,
Դրանից…վառվում էր Աստծո լեզուն,
Եվ նույնիսկ նա չէր կարողանում խոսել…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ՖԻԼՄ՝ առանց ծանուցման…
Աշնանային
տերևները՝
Սիրահարների անձեռոցիկներ՝
Տարաշրթնագույն…
Մի կողմ նետված,
Վտանգավոր,
անպետք…
Հավաքար ծեր կինն ավլում է
հառաչանքով
Ու …չի գտնում…իր կորցրածը…
Աշնանային
տերևները՝
Սիրահարների անձեռոցիկներ՝
Տարաշրթնագույն…
Մի կողմ նետված,
Վտանգավոր,
անպետք…
Հավաքար ծեր կինն ավլում է
հառաչանքով
Ու …չի գտնում…իր կորցրածը…
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես չեմ վախենում այլևս մահից.
Քանզի մեկ անգամ չէ,
որ հանդիպել եմ նրան՝
պատերազմական ռմբահարումներից
ու զինվորների թափորներից սգո
մինչև ընտանեկան ավտովթարը՝
կլինիկական մահվան տեսքով,
Մինչև սիրամերժ հայացքի…կրակոցը ստոգողական.
Ես սպասում եմ,
թե այս անգամ
ու՞մ դեմքն է ընտրելու նա՝
Հերթական այցելության
ժամանակ…
…Ես չեմ վախենում այլևս մահից,
Ես վախենում եմ ….քո դեմքը տեսնել…
Ես չեմ վախենում այլևս մահից.
Քանզի մեկ անգամ չէ,
որ հանդիպել եմ նրան՝
պատերազմական ռմբահարումներից
ու զինվորների թափորներից սգո
մինչև ընտանեկան ավտովթարը՝
կլինիկական մահվան տեսքով,
Մինչև սիրամերժ հայացքի…կրակոցը ստոգողական.
Ես սպասում եմ,
թե այս անգամ
ու՞մ դեմքն է ընտրելու նա՝
Հերթական այցելության
ժամանակ…
…Ես չեմ վախենում այլևս մահից,
Ես վախենում եմ ….քո դեմքը տեսնել…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ամեն օր
Հրաժեշտ ես տալիս՝
սպասելով իմ արձագանքին,
Իմ փոփոխությանը:
Մինչդեռ ինքդ ես փոխվում սեթևեթ՝
Ընդունելով դեմքի ու գույնի
տարբեր ձևեր,
Չէ~, չես փոխվում,
Քո փոխվելով՝ անփոփոխ ես մնում…
Ամեն օր
Հրաժեշտ ես տալիս՝
Սպասելով իմ արտացոլանքին.
…Այդպես էլ չհասկացար, որ…քո հայելին չեմ, Կին
Ամեն օր
Հրաժեշտ ես տալիս՝
սպասելով իմ արձագանքին,
Իմ փոփոխությանը:
Մինչդեռ ինքդ ես փոխվում սեթևեթ՝
Ընդունելով դեմքի ու գույնի
տարբեր ձևեր,
Չէ~, չես փոխվում,
Քո փոխվելով՝ անփոփոխ ես մնում…
Ամեն օր
Հրաժեշտ ես տալիս՝
Սպասելով իմ արտացոլանքին.
…Այդպես էլ չհասկացար, որ…քո հայելին չեմ, Կին
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Իսկ դու խաղաղ էիր, որպես օվկիան,
Քանի դեռ մի քար չէր նետվել քո մեջ՝
Անցյալի կարծր ժայռեբեկորները փշրելու հույսով…
Օ, դու ալեկոծվեցիր որքան
Եվ քո ժպիտն օղակվեց՝
Ինչպես նետված, թեկուզ չնչին քարից
Օվկիանի սփրթնած մաշկի վրա
ընդարձակվում են
ջրագծերը…
Եվ ստիպված էիր կուլ տալ քարացած խոսքն իմ,
Քանզի մի օր
ես
ախորժել էի
քո հյուրասիրած խնձորը՝
Որի կտերն ավելի պինդ էին քարից,
Որից հիշվեց ցավը միայն, ոչ թե՝ համը…
Մենք չափազանց դժբախտ էինք՝ երջանկությունը մարսելու համար…
Իսկ դու խաղաղ էիր, որպես օվկիան,
Քանի դեռ մի քար չէր նետվել քո մեջ՝
Անցյալի կարծր ժայռեբեկորները փշրելու հույսով…
Օ, դու ալեկոծվեցիր որքան
Եվ քո ժպիտն օղակվեց՝
Ինչպես նետված, թեկուզ չնչին քարից
Օվկիանի սփրթնած մաշկի վրա
ընդարձակվում են
ջրագծերը…
Եվ ստիպված էիր կուլ տալ քարացած խոսքն իմ,
Քանզի մի օր
ես
ախորժել էի
քո հյուրասիրած խնձորը՝
Որի կտերն ավելի պինդ էին քարից,
Որից հիշվեց ցավը միայն, ոչ թե՝ համը…
Մենք չափազանց դժբախտ էինք՝ երջանկությունը մարսելու համար…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես ցավեր, ախ, շատ, շատ եմ ճաշակել,
Կյանքն անիվների վրա ու քոչի,
Ես չեղա Աստծուն կարգին աշակերտ,
Եվ չենթարկվեցի քերոբի կոչին:
Ոչ որդի եղա ու ոչ էլ՝ լավ հայր,
Կարգին չապրեցի, չմեռա կարգին,
Ոչ մոխիր եղա ու ոչ էլ լավա,
Ես մի պատռված էջ եղա գրքի…

Մեր սիրո այն ցնորական ժամանակներում,
Երբ քայլում էինք լուսնալույս արահետով,
Ես ինչպես հեքիաթի տղա`
ափիս մեջ փշրում էի հիշողությունը` որպես հաց
ու դրանք թաքուն շաղ տալիս
մեր հետագծով,
որպեսզի…չմոլորվեմ…
ու գտնեմ վերադարձի ճամփան…
Իսկ հեքիաթի վերջում ես քաղցած լացեցի առանց քեզ…
Մեր սիրո այն ցնորական ժամանակներում,
Երբ քայլում էինք լուսնալույս արահետով,
Ես ինչպես հեքիաթի տղա`
ափիս մեջ փշրում էի հիշողությունը` որպես հաց
ու դրանք թաքուն շաղ տալիս
մեր հետագծով,
որպեսզի…չմոլորվեմ…
ու գտնեմ վերադարձի ճամփան…
Իսկ հեքիաթի վերջում ես քաղցած լացեցի առանց քեզ…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Քո վերադարձից հետո
Ես հասկացա,
Որ այլևս իմը չես,
Ես դա զգացի քո…ժպիտից ծուռ,
Ինչպես դավաճանության մասին
մատնում է…հետուառաջ հագած ներքնազզեստը…
Իսկ դու շփոթված իմ աչքերում կարդացիր,
Որ «գնված ապրանքը ետ չի ընդունվում»…
Եվ թախիծն իմ խորն ու անժեստ էր…

ՄԵՆՈՒԹՅՈՒՆ…
Օրացույցից կպոկեմ էջն այսօրվա
Ու կխցկեմ ականջներիս մեջ,
Որ չլսեմ հեկեկոցն իմ որբ մենության…
Եվ ձեռքերիս մեջ կխոշտանգեմ բարձը,
Որ հիշեցնում է ճերմակ մարմինդ`
ՄԵ-ՆՈՒ-ԹՅՈՒ-ՆԻՑ Է…
Թե կողքիս լինեիր, գուցե մարմինդ բարձր թվար:
Մենությունը շատ է այնքան, որ մենությունից էլ անց է:
…արժե մի քանի ակնթարթ չար լինել`
Թեկուզ մենությունն ատելու համար,
Կամ բարի լինել այնքան, որ մենությունն ինքը քեզ ատի…
Մենության միակ արժանիքը քեզ հիշելն է,
Մնացյալը Եդեմից շարունակվող ողբերգությունն է…

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Համբույրս հասավ շրթնակամրջիդ
Ու..ներքև նետվեց…
Դիակը գտան
Քո արտասանած երկտողում վերջին`
Էլ ինձ չսպասես…
Հետո կամրջից մաքրեցիր վերջին ոտնահետքերս`
Մի նոր համբույրով` որ զոհն էր քո նոր…
Համբույրս հասավ շրթնակամրջիդ
Ու..ներքև նետվեց…
Դիակը գտան
Քո արտասանած երկտողում վերջին`
Էլ ինձ չսպասես…
Հետո կամրջից մաքրեցիր վերջին ոտնահետքերս`
Մի նոր համբույրով` որ զոհն էր քո նոր…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ես կգամ, որպես ծարաված
անցորդ,,,
կտենչամ նորից սպիտակ գինի,,,,
ինձ կդիմանաս, կսպասես արդյոք?
որ վերջ չլինի, որ վերջ չլինի
Իսկ դու ասում ես`կա նաև ավարտ,
և վերջն ավելի շատ ես նախընտրում,
երջանկությունը չի լինում կիսատ,
բայց նա չի մնում միևնույն տեղում
կտենչամ նորից սպիտակ գինի,,,,
ինձ կդիմանաս, կսպասես արդյոք?
որ վերջ չլինի, որ վերջ չլինի
Իսկ դու ասում ես`կա նաև ավարտ,
և վերջն ավելի շատ ես նախընտրում,
երջանկությունը չի լինում կիսատ,
բայց նա չի մնում միևնույն տեղում
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Երբ դու գնացիր, ինձ թվաց այնքան, այնքան մոտ ես դու,
Որ կիջնես վրաս… ձյան պես առաջին:
Ու կխառնվես իմ արցունքներին: Ձյուներին իմ թաց:
Ու ես էլ կասեմ`
Չէ, չէի լացում…այդ դու ես իջել,
Քո հետքերն են այդ:
Գիտեի կգաս…
Եվ չէր լինելու ոչ մի պատասխան: Եվ չէր լինելու հետո ոչ մի հարց:
…Երբ դու գնացիր`
ինձ թվաց այնքա~ն, այնքա~ն մոտ ես ինձ,
ափիս մեջ հալչող… Ի’մ ձյունափաթիլ…'
Երբ դու գնացիր, ինձ թվաց այնքան, այնքան մոտ ես դու,
Որ կիջնես վրաս… ձյան պես առաջին:
Ու կխառնվես իմ արցունքներին: Ձյուներին իմ թաց:
Ու ես էլ կասեմ`
Չէ, չէի լացում…այդ դու ես իջել,
Քո հետքերն են այդ:
Գիտեի կգաս…
Եվ չէր լինելու ոչ մի պատասխան: Եվ չէր լինելու հետո ոչ մի հարց:
…Երբ դու գնացիր`
ինձ թվաց այնքա~ն, այնքա~ն մոտ ես ինձ,
ափիս մեջ հալչող… Ի’մ ձյունափաթիլ…'
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Բանաստեղծություն,
Օ՜, իմ հին կոշիկ,
Կսրբեմ դանդաղ վրայիդ փոշին,
Կհագնեմ մինչեվ խորը ծերություն…
* * *
Ասում են, թե ես Առյուծ եմ, Արքա
(անիծված լինես Համաստեղություն),
Բայց ի՞նչ կորցրի և ի՞նչն է առկա,
Ամեն ինչ դարձավ բանաստեղծություն:
Ասում են Առյուծ ու վանդակ նետում
(Գիրս մատնում է խուլ հառաչանքս),
Եվ զուր են հիմա մելան ու փետուր,
Երբ անազատ է ու սուտ է Կյանքս:
Комментариев нет:
Отправить комментарий