Բանաստեղծություններ 13

* * *
Օրեր`զսպած
Ու հառաչող,
Եվ ինքնասպան,
Եվ հարաճող:

Օրներարկում`
Մկանային,
Օրվերարկու,
Ու այնքան հին:

Օր գոհացում
Առ հրեշտակ,
Օրեր հածուն,
Ինքնահեշտանք:

Օր խնդումի,
Օր հանգուցյալ,
Բաղդատումի
Ու կառուցյալ:

Օր անօրեն,
Եվ օրաբավ,
Օր հնօրեն
Ու նորաբան:

Օրեր մթին,
Լուսացող օր,
Մայրամուտի,
լուսացողով:

Օրառանց ինձ,
Օրօրերով,
Օր`քնածիս
Օրորելով
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Աղջի՜կս,
հիմա,
երբ գրկում եմ քեզ
Ու սեղմում
Կրծքի՜ս,
աչքերիսունկիս,
Փորձում եմ որսալ
Աստվածխոսության
Ճշմարիտ լուրը,
շշուկներն անբիծոչ թե գեղեցիկ

Չէ՞ որ դու ես լոկ Աստծուն լսելու
Ականջախեցին
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Գնացքը՝
Բոլոր բաժանվողների
Ծա՜նրերկաթե
Հոգոցն է երկա՜ր

Կայարանները շինված են ձյունից,
Արցունքից և կամ
Մի խոսքով՝ ջրից՝ գալուց-գնալուց,
Լալուց-չլալուց

Գնացքը՝
բոլոր սիրահարների
Խոստովանության խուսափումն է լուռ,
Եվ ցանկությունն է՝
Հա՜շտառանց վեճի,
Վերջին նամակի տողն է նա վերջին
Վերջին ժպիտն է վերջին հանդիպմանհամբույրհայացքի,

Դրա համար էլ
միշտ ծուռ է լինում ճամփան գնացքի
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Չտարբերեցիր սերը հեշտանքից,
Լքեցիր այդպեսանսերհեշտհանգիստ,
Հիմա քեզ ասե՞մթե ինչը մնաց,
Թե տակն ի՞նչ մնաց այն ՀՐԵՇ-տակից
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Հավաքել եմ իրերսԿմեկնեմ շուտով:
Կայարանը ցուրտ էնստարանը նույնպես:
Համբուրել ես արդենհրաժեշտի շուրթով,
Թեև նույն ես եղելև հիմա էլ նույն ես:

Ես ծխում ու փչում եմ դեմքին ներկայի,
Անցյալի ծխից աչքերումս արցունք է,
Ինձ ինչու՞ մնաց մոխրագույնըներկալի
Այս կյանքիցև մնաց այս անձուկը

Հավաքել եմ իրերսիսկ եղածըհեգ սիրտ է,
լոկ մի տոմս ու պատկերդճամպրուկներ պե՞տք ենոր
Ես քո տանն եմ թողել իմ ամբողջ ռեկվիզիտը,
Դերասան եսդրանք պետք կգան քեզ մի օր
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հայացքներ.
Վախենում եմ կորցնել այն հայացքըոր համբույրից առաջ է:
Համբույրներ.
Վախենում եմ կորցնել այն համբույրըոր բառ չէ միայն:
Բառեր.
վախենում եմ կորցնել այն բառըոր ...անունն է քո...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
ինձ վերագրիր այնինչի հետ պիտի հաշտվես,
Եվ մի գնա,
Թե մնալու ես մշտապես...
ոչինչ մի ասաոր ամեն ինչ լինի,
-
Գալուց առաջ կամ գնալուց զգուշացնու՞մ էասաձյունը...

ես հազիվ իրար վրա եմ բերել
նախադասությունը,
ես բաժանումն ինձ վրա եմ քաշել հազիվ`
արտասվելով այդ խոնավ վերմակի տակ...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
* * *
Երբ մթան գույներում-գույներից-գույներով
Սքողում ենք մեր մարմինների նկարը,
Եվ մարմիններով մեր
նկարում մթան հրաշքն անսքող,
Միջմարմնյա տարածության մեջ
Ես մութեր եմ տողումոր տեսանեմ լույսեր,
Եվ դու այլևս բացիկային գեղեցկություն չես միայն,
Այլև,,,իմն ես...

Ինձ կմնաս...չարտասանված տող որպես...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Անձրևաձյունաջուր է,
Երջանկադժբախտալաց,
Խնդալ-լացելը զուր է,
Անցյալը ներկա է ու լաց

Մարմնահոգեմաս ցավեր են,
Ադամլիլիթյա խարկում,
Նույնիսկ լռության ձայները
Լսվում են ներքևի հարկում:

Արյունաթանաք նկար է,
Ժպտամեռնելուց առաջ,
Առանց ժպտալու անհնար է
Արձակելմեռնելու հառաչ
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Կյանքն ինձ անմարս կերակուրի պես
Փսխում է անընդհատ,
Մահն ինձ ետգինարբուքյա լիմոնի պես
Ճզմում է ու խմում կաթ-կաթ...
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Լռություն էր գեհենայինմիայն
ջրի ծորակն էր հիշեցնում կյանքի մասին,
Իսկ ջուրը հիշողություն ունի մի այլ,
Նա հիշելու է մեզբաժանումն էլ անսիրտ:

Եվ բառերը հեռուկիրակնօրյա ու ծույլ
Լվացվում էին տոներից առաջ-
Դասալիք եմ վաղուցպատռել եմ հազար ծանուցում,
Մահոր ուղարկում եսկնոջ դեմքով սառած

Այնինչ ցավոտ է միշտկրկնվում է հաճախ,
Եվ ուրեմն մի օր դու հետ կգասԻմ սեր,
Որպես լքյալ ապաշնորհ ու սիրելու հանճար,
Որպես ճակատագիր մոխրագույնչէսև....
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Քո կոկորդում կուլ չգնաց մերժումն անսիրտ,
Որպես դեղահաբոր տալիս են զոռով,
Բաժանումն էլսակայնպիտ ընդունես սիրով,
Բաժանումը բառի բաժանում է քանզի...
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Իմ հոգու տվածիմ սիրո ցավին
Դու հաշվեհարդար չտեսնես հոգով,
Մարմինս որպես տեղաշոր ծալիր,
Ու պատշգամբից ցած նետիրօգոհ...

Գնալուց առաջ ոչինչ մի ասա,
Եվ մի հարցրուպատասխան չունեմ,
Երևա որպես սիրառատ գազան,
Արձակիր սիրոճանկի հնչյուններ:

Թեթև տար հոգիս ու մարմինն իմ թաց`
շամիրամական համբույրից պագշոտ,
Այգրողուցավայայառեղծված,
Այ մարմնավրձինհոգեգուաշով...
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ինձ մնաց մի գունատ առավոտ,
Եվ մնաց անրջանքն այս զորեղ,
Կսիրեմանասելգրավոր,
Կսիրեմհավիտյան կսիրեմ:

Ինձ մնաց լռությունն այս ճչան,
Մնացյալը մնաց մնացուկ,
Արդյոք ու՞մ եմ տենչում անվախճան,
Եվ տենչում եմարդյոքքնած ու՞մ:

Ծնունդի ու մահվան արանքում,
Ինձ մնաց ինտերվալ միծիրե,
Կսիրեմ բաժանման մեջ անգամ,
Մեռնելովապրելով կսիրեմ,,,
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ետնաբեմում նստած աստիճանի վրա,
Ես ծխում եմ անդերբեմալույսից անդին,
Եվ թիկունքս պատինու պատի պես սառած,
Չսափրվածխմածորպես անսուրբ բանդիտ,

Սպասում եմ իմ նորմաքրագործված դերին,
Մաքրագրված էջինաստվածային սիրո,
Քանզի գիտեմոր դուք սպասում եք դեռ ինձ,
զի վստահ եքոր ես հանցագործ չեմ իրոք:

Ետնաբեմում նստած աստիճանի վրա,
Ես ճոճում եմ անտաք իմ ոտքերը երկու,
Կիթառելով ցավի ու կորստի ֆրազ,
Տալովսակայնհույսի ու ապրելու երդում...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Լուսինը խմեմ որպես ցավազրկող
Պառկեմ քնելումեռնելու կամ,
Հնազանդհաշտվածիմ ձեռքով,
Անխռովանխռովինքնակամ

Լուսնահաբը փնտրելիսերկնադարակում
Խառնեմ աստղերըհանց
Դստերս զարդեր տարագույն,
Սենյակովգիշերով մեկ փռած

Լուսինը խմեմ`թոքերս խարկի.
Ծխախոտը չօգնեցսերն ու օղին նաև,
Ոչ Աստված եղաոչ էլ մարդ կարգին,
Գոնե մեռնեմմեռնեմ մարդավայել
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ազդեզրկված արև՝ ժամկետանց անալգին.
Տառապում են թոքերն ու կոկորդը հիվանդ,
Ես գրում եմ հիմա այս նամակը անգին-
Կբորբոքի այն լոկվառարանդմիա՜յն

Ա՜խդեղահաբ արևդառը ու պարտադիր,
Ա՜խտառապող սերերքաղծկեղածինհազող,
Ես գրում եմ հիմա նամակն այս խեղճպատիր,
Ես գրել եմ երեկ և կգրեմ այսօր:

Դեռ գնում եմ այսպես՝ անքնությամբցաված,
Դեռ բռնել եմ երկար հեռաստանը սրտիդ,
Ես գրում եմսակայնբաժանումն էլ անդարձ,
Եվ գրում եմ Վաղվա սպասումը ստից
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
* * *
Թող սերը դանդաղ քո սիրտը լցվի,
առաջի՜նհալչո՜ղ ձյունհալոցքի պես
ինչ լացելու է՝ թող խաղաղ լացվի-
արցունքին անգամ լացել չստիպես:

Թող սերը դանդաղ մեռնիմարմնում
ու թող էն աշխարհդեպիսիրտ գնա,
Դրա համար է մոմը մարմրում,
Որ չկուրացնի աչքերդ քնա՜ծ:

Թող սերը դանդաղ բնակվի քո մեջ՝
Հանց տանից քշված անառակ որդի,
Դու մի բռնացիրլսիր մինչև վերջ,
Բաց թող էդ հիվանդ սիրո կոկորդից
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հետգրություն

Չսիրող ձեռքը
կարող է հասնել կրծքավանդակինբայց ոչսրտին,
չսիրող սիրտը կարող է հասնել ձեռքին,
բայց ոչփշաքաղությանը
Չսիրող ձեռքը չի կարող գրել այս մասին
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Նազովրեցին չեմնույն մորուքն է լոկ,
Սատանա չեմ եսև …կոտոշ չունեմ,
Ձմեռահալած ծառ եմ՝ երգելով
Կյանքի ու մահվան դատարկ հնչյունը:

Հրեշտակ չեմ եսբայց սիրում են ինձ,
Հոգիս մարմնից ծանր է առավել,
Ինձ հազար անգամ քշել են բեմից,
Եվ հազար անգամ ինձ ծափահարել:

Դեռ երեխա եմճերմակած ու ծեր,
Եվ գրում եմ ես և ինձ է Գրում
Արարիչ Աստվածն՝ իմ դայակըձե՜ր,
Որ չի ապտակումսիրում էսիրու՜մ
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Սև էսև է թանաքը,
ընդերքը սև է ու սպասում է,
Ինձ եմ պահում վերջին ցասումս,
Եվ չեմ խլում ձեր ժամանակը:

Գույները թող ձեզ լինեն`
Ժպիտներից մինչև ներքնազգեստ,
Ես ծանր եմ այոմի քիչ էլ հին եմ,
Ախրես սև եմսևասքեմ...
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ա՜խսիրեցիր իմ անունը,
Լոկ անունս դու սիրեցիր,
Զի ամեն ինչ հիմա նույն է,
Դրախտ չկա ու ցավն է ցի՜ր

Դու սիրեցիր իմ համբույրը,
Ոչ թե շուրթս՝ քո շուրթերին,
Անցողիկ է հրապույրն էլ,
Թե չի դառնում հույզ խորքերի:

Դու սիրեցիր մարմինն արու,
Եվ ոչ հոգիս ու սիրտս մեծ,
Բայց չի լինում հավերժ գարուն,
Թե մարմինը միայն ծաղկեց

Դու սիրեցիր իմ սերը լոկ,
Եվ սիրուս մեջքեզմիայն քեզ
Չհոգնեցի՞ր քեզ դերելով,
Իմ լիր սիրո առանձին կես
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ինձ հանիր,
հանի՜ր
տուփից փոշոտ,
և կախիր քո շրթնատոնածառից,
սակայն ճյուղից...ամենացածր,
քանզի հին եմ ես ու խարխուլ,
Եվ վայր ընկնելիս՝ կարող եմ փշրվել

Ես այլևս չեմ զարդարելու քո եղևնին,
Այլ փակելու եմ միայն մերկությունդ անկանաչ
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Հեքիաթի մեջ ես դեռ.
իսկ հեքիաթը երկար մի տեղ չի մնում,
եթե նրան մենակ ես հավատում
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պատասխան մայաներին՝ հարցի փոխարեն

Աշխարհի վերջըաշխարհի վերջը,
Չգիտեմ ե՞րբ է ու սի՞ն է վեճը,
Թե զրոյից եսսկսվելուԱշխարհ,
Ոչ կյանք է պետք ինձոչ մահն է՝ վեջս
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես գիտեմոր դու ինձ սիրում ես,
Կարևոր չէ՝ հեռվի՜ցթե կողքիս,
Դրախտից ես սիրում ինձսիրու՜նս,
Կսիրես անկողնումդժոխքի

Ես գիտեմոր դու ինձ ատում ես,
Կարևոր չէ՝ բառե՞րն իմմարմի՞նս,
Ա՜խգազա՞ն է անկուշտայդ դու՞ ես,
Շուրթերիս ու սրտիս ի՞նչ կարմիր է:

Ես գիտեմ՝ ատելու չափ սիրում ես,
Սիրելու պես ատում ես դու խորը,
Իմ կողքինառանց ինձզռում ես,
Մի լացի՜րերբ գիտեսոր քոնն եմ
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Սիրում եմ սերդ,
Կարմիրդսևդ,
Աչք ու վարսերդ,
Լռելասելդ,
Եվ հակասելդ,
Եվ պակասելդ,
Մարմնիդ բոլոր,
Հոգու մասերդ,
Ինձ համտեսելդ,
Ու,,,անտեսելդ,
Դու ինձ ես սիրում,
Ես քեզ ու սերդ,,,
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
* * *
Իմ մասին անցյալով չխոսես,
Թե նույնիսկ ես Ադամը լինեմ,
Թե ընկածքո ատամը լինեմ,
Իմ մասին անցյալով չխոսես:

Կմնամ ավազի պեսհոսես
Դու թեկուզ օվկիանի պես հզոր,
Կլինեմ ես քո սերը այսօր,
Եվ վաղըանցյալով չխոսես
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ուշաթափվեցիր երակներիս մեջ,
Որպես արյունի խոստովանություն,
Սեր էի խառնել ես քո գինու մեջ,
Դու քո սիրո մեջ գինիտխրություն:

Ուշաթափվեցիր բառերիս նման,
Բառը ճաք տվեցշուրթերիդ տաքից,
Ուզում ես գոռաուզում ես՝ նվա,
Ես չեմ վախենում էլհրեշտակից

Ուշաթափվեցիր իմ ներսում երեկ,
Բաց արախելառքո սիրտը կողպված,
Բա՜ց արագնամ վիրակապ բերեմ-
Ջրի հետ հոսեց երակդ կտրած

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ճերմակել ես քաղաք ու ծերացել,
Եվ քո ձյունն էլ արդեններս չի քանդում,
Երբ մրսում է վաղուց քո սիրածը-
Դառնահամ է հոգումլեզվինանդու՜ր

Անդոզա ես քաղաք ու անմարսուն,
Քեզ մի կողմ եմ հրումքեզ չեմհարբի,
Չեմ նշմարում արդեն ոչ մի ասուպ,
Ա՜խես կույր եմգուցե ու անհարկի:

Ճերմակել ես քաղաքգույնդ գցել՝
Հանց առաջին գիշեր տեսած կույսի,
Իմ քայլելու համար պետք չեն գծեր,
Գիծը ուղի՜ղմահ-կայարան կուզի
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Քո գնալուց հետո,
Ես հասկացա,
Որ դու այդքան երկար
աչքերս համբուրելով
Ու շոյելով այդքան,
Նոր աչքեր էիր...հորինումնկարում,
որոնք կույր էին լինելու այնքան,
որ քեզնից բացի այլ մեկի չէին տեսնելու,,,,
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Վերջակետերը ինձ չսիրեցին-
ես չեղա նրանց նախորդող պատում,
կախման կետերս լոկ քեզ դերեցին,
Հիմա սիրու՞մ եսասաթե՞ ատում
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Մի կեսի վրա
Ամբողջ չի լինում,
Կիսաբաց դուռ եմ,
Կիսակողպված,
կիսածալ էջ եմ
Կիսամաքրված
Պատուհան եմ թաց,
Կիսահնչյուն եմ,
Ու կիսաձայն եմ,
Կիսալուսին եմ,
Ու կեսգիշեր,
ԱԽկիսարթուն եմ
նաև`կիսանինջ,
Կիսալռող եմ,
կիսահիշվող եմ,
Կիսամոռացվող,
Կիսաստված եմ ու
գուցե կիսամբոխ...

Ասացեքկեսեր,
Բայց կա՞ առանց ձեզ,
Լինու՞մ է ամբողջ...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Երկար բաժանումից հետո
Ես մի քիչ անվարժ եմ
Համբուրում քեզ,
Անհմուտ եմ գրկում մարմինդ
Եվ խոսքերս ու շնչառությունս արտասովոր են մի քիչ,
Այնպեսինչպես մի քիչ ֆալշ են հնչում ակորդները,
Երբ սահեցնում են մատներս դաշնամուրին,
Կամ ինչպես ցրտից փայտացած
Ձեռքերով փորձում են հնչեցնել կիթառը....

Բայց միևնույն էդու երգս ճանաչում ես
Կես ակորդից հետո
Եվ ինձ ձայնակցումոր չհուզվեմ

Երկար բաժանումից հետո
Ես նոտագրում եմ երգերս բոլոր
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Տիկնիկավար եմ,
Եվ սովորել եմ խոսել
տիկնիկների հետ,
տիկնիկների պես...

Բայց տիկնիկ չունեմ,
քանզի շատերը ձեռքերս տեսան,
սակայն ոչ..հոգիս...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
խոսք և երաժշտություն`Ա.Ալոյան

Ուզում եմ չսիրել մի օրմի պահ կյանքում,
Ուզում եմ չսիրելնույն ֆինալն է գրքում,
Ուզում եմ չսիրել մի քիչմի լռություն,,,,
Ուզում եմ չսիրելոր...նորից սիրեմ քեզ

Էլ իզուր են իմ խոսքերը քնքուշ,
Անծանոթանկեղծթե բարի,
Հիշողությունն է այլևս կնքում,
ՄԵր սերը մնաց լուսանկարին,
Էլ չեմ հավատում ես հրաշքների,
Երբ սրտիս մեջ եսես..քո աչքերի...

Կարոտիս մեջ տխուր...բառերը համբույր են,
Դու ինձ մոռացել եսբայց ես տառապում եմ,
Եվ տխուր իմ երգը անավարտ հեքիաթ է,
Դու ամենաիմն ես ու ամենաթանկը:

Էլ իզուր են իմ խոսքերը քնքուշ,
Անծանոթանկեղծթե բարի,
Հիշողությունն է այլևս կնքում,
ՄԵր սերը մնաց լուսանկարին,
Էլ չեմ հավատում ես հրաշքների,
Երբ սրտիս մեջ եսես..քո աչքերի...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու արցունք եսզի,,,
Նույնիսկ ժպտալիս կախվում ես բիբում,
Որ չցամաքեն ակնաղբյուրներս..
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------- 
* * *
Արի ասեմ,
դու ինձանից հեռու չեսչէ...
Դու ապրում եսմի օկտավա այն կողմ,
Կարևոր չէվերևներքև.

Արիիրար մասին
նույն նոտայից
երգենք
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պատկերձյունաներկով

Դու տխրեցիր քո գնալուց հետո,
Ես տխրեցի քո գնալու պատճառով,
Շուրթը տխրեց երեքիս փոխարեն….

Դու տեղացիր….որպես առաջին ձյուն,
Ես մաքրեցի բակիս ձյունըոր դու հետ գաս,
Եվ ձյունը տխրեց երեքիս փոխարեն

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

* * *
Մի օր,
Եսկոտրեցի աչքերիդ
Ապակիներնու ցած նետվեցի`
Ինքնասպանության հույսով,
Քանզի հասկացա,
որ մարմինդմի նեղ սենյակ է հյուրանոցի.

Բայց ես չմեռա,
որովհետև գիշերատունդնկուղային հարկում էր

Комментариев нет:

Отправить комментарий