* * *
Քաղաք,Քեզ հազար անգամ դիմավորել եմ
Առավոտ կանուխ,
Երբ ոչ-ոք չի սիրել քեզ ու սպասել,
Երբ քնահարամ,
Քրտնաբույր կանայք
Ավելներով քստքստացրել են մաշկիդ վրա՝
Իրենց տնաբույս դժբախտությունը
Պարպելով քարեղեն, բայց գերզգայուն մարմնիդ…
Ես դիմավորել եմ քեզ վաղորդյան խումհարով,
Ու գթացել քո սառնությունն ու
Տաքությունն աշնան արևի,
Ում երկինքն ընդունում է՝ որպես լույսի աղբյուր,
Ոչ՝ ջերմության,
…Աշնան արևը, որ սեփական անճարությունն ու վիշտը քողարկող
Գործազուրի տղամարդու նման
Սափրվում է միայն ու դուրս գալիս փողոց…
Քաղաք, քեզ հազար անգամ դիմավորել եմ,
Ինձ ճանապարհիր հիմա,
Քանզի մարմինների աճուրդում ոտնատակ արեցին,
Եվ հոգիս մերձիմահ
Քո անունն է տալիս՝
Հնամյա իմ Քաղա՜ք, հնամյա՜…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես գալու եմ նորից, ես գալու եմ նորից՝
թեկուզ կիսախռով դու չնայես դեմքիս,
(ես ավելի եմ քաշվում…քո թիկունքի աչքերից,
Քան հայացքից քո առերևույթ)
Եվ թեկուզ ինձ ասես,որ չես սպասել,
Մատնելու են, մեկ է՝ չկողպված դուռը քո,
Եվ սպասումի խոնավ վայրկյաններդ՝ արցունք…
Հա, մոռացա, նաև սուրճը՝ խոհանոցում,
Որ, չգիտես ինչու, գազօջախին է դրվել՝
երկու հոգու չափաբաժնով…Ես գալու եմ նորից,
Որ միայն թափված սուրճի հոտը մի պահ
կտրի մեզ…համբույրից…

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու մի զարմացիր,
Երբ հանկարծ սառում են աչքերդ
և տարօրինակ, տարօրինակ մի թացություն
դառնում է քոնը.
-Արցունքներդ` իմ բացակա ներկայությունն են քո մեջ:Կարոտների լեզուն արցունքն է,
Որով խոսում են համրերն անգամ,
Եվ ուրեմն դա էր առաջինը լեզուներից,քանզի
Աստծո զայրույթին ի պատասխան
մենք հեզաբար լացեցինք դրախտում:
Քեզ մոտ լինելու համար,
Մի չորացրու, ինձ մի սպանիր
քեզ ունենալու վերջին հույսի վերջին ծվենի վրա…

Եվ հիմա, հազարավոր տարի հետո ,
քո աչքերից թափվող արցունքահատիկն իմ վերջին մաքառումն էՔեզ մոտ լինելու համար,
Մի չորացրու, ինձ մի սպանիր
քեզ ունենալու վերջին հույսի վերջին ծվենի վրա…
------------------------------------------------------------------------------------------------------------------------- -------------------
* * *
Գիտեմ, կգաս, կգաս դու`
Որպես մահվան դեմ կազդույր,
Որպես հզոր Շամիրամ,
Սիրող, արդար, անիրավ:
Գիտեմ, կգաս` լքելով,
Քո գնալը հերքելով,
Կգաս`Լիլիթ ու Եվա,
Իմ տառապած օթևան:
Գիտեմ, կգաս, կգաս դու,
Քանի ես կամ ու կաս դու,
Քանի դեռ հեգ մի Ադամ,
Պիտի գալուդ հավատա…
Գիտեմ, կգաս, կգաս դու`
Որպես մահվան դեմ կազդույր,
Որպես հզոր Շամիրամ,
Սիրող, արդար, անիրավ:
Գիտեմ, կգաս` լքելով,
Քո գնալը հերքելով,
Կգաս`Լիլիթ ու Եվա,
Իմ տառապած օթևան:
Գիտեմ, կգաս, կգաս դու,
Քանի ես կամ ու կաս դու,
Քանի դեռ հեգ մի Ադամ,
Պիտի գալուդ հավատա…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Առանց սիրտ այնքան պարզ է ամեն ինչ,
Անսի'րտ է միայն...Մինչդեռ
Սրտի հետ ու այն էլ` սիրող,
Հազար ու մի ԲԱՆ` նույնիսկ անբարբառ,
Բառակերպվում է, դառնում է թրթիռ`
Հոմանիշ սրտի,
Դառնում սրտատուփ, սրտադրասանգ,
Սրտապատարագ ու սրտակտավ,
Սրտաձեռագիր ու սրտանախշեր,
Սրտավարարուն ու սրտաթռիչ,
Սրտալեկոծում, նաև սրտաճիչ…
Ախ, առանց սրտի սուտ է ամեն ինչ…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Դու իմն ես…
Դու իմն ես և դրանով նման չես ոչ-մեկի,
Եվ նման չես նույնիսկ քեզ, քանզի արդեն մենակ չես դու…
Դու իմն ես ու ես նման եմ խելագարի,
Որ նման է բոլոր, բոլոր նրանց,
Ովքեր ինքնահրկիզման ճանապարհն են ընտրել
Եվ ընտրել են որոնք ուղին մահապարտի…
Կուզես սիրիր, գնա,
Լռիր կուզես, դատապարտիր,
Միևնույն է՝ իմն ես
Ու ես նմանվում եմ բոլորին,
Որպեսզի չլինի գեթ մեկն այս աշխարհում,
ում դու…նմանվես….

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես կաղոթեմ, որ դու երջանիկ լինես՝
Այն առաջին-վերջին գիշերվա նման,
Որ լուսացրինք դրախտում…
Եվ այն համբույրի պես,
Որը հալչում է ձյան պես առաջին…
…Ես երջանկությանը նամակ գրելու համար
չեմ ընտրի մարմինդ՝
Նույնիսկ եթե դատարկվի թանաքամանը հոգուդ…
Ես կաղոթեմ, որ դու երջանիկ լինես.
Բայց պատրա՞ստ ես, ասա, ապրել առանց սիրո…

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու ավելին ես, քան…քո անունը..
Եվ ավելին ես դու, քան քո մասին
Ձևակերպումը զիլ, որ պոետն անում է,
Կամ վրձնումը կուսական խասի:
Դու ավելին ես, քան բաղդատումը նաիվ,
Որ մեկ ուրիշ բառով հերքվում է իսկույն,
Ավելին ես դու, քան իգականը, նաև
Ավելին ես, քան թե Դու ես, Դու…
Դու ավելին ես, քան…քո անունը..
Եվ ավելին ես դու, քան քո մասին
Ձևակերպումը զիլ, որ պոետն անում է,
Կամ վրձնումը կուսական խասի:
Դու ավելին ես, քան բաղդատումը նաիվ,
Որ մեկ ուրիշ բառով հերքվում է իսկույն,
Ավելին ես դու, քան իգականը, նաև
Ավելին ես, քան թե Դու ես, Դու…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու մոլորվել ես քո խորքում, Օ, Նե~,
Ինքդ ես շեղել քո և իմ ճամփան,
Ինքդ ես կողպեք ու դուռ հորինել՝
Զուր վաստակելով լքվածի համբավ:
Դրախտախնձորն այլևս չկա,
Քեզ հասկացել եմ ու գիտեմ ես ինձ,
Կտանեմ նազն էլ քո կնոջական՝
Քո դեմ բացելով քո դուռն իսկ…ներսից…
Դու մոլորվել ես քո խորքում, Օ, Նե~,
Ինքդ ես շեղել քո և իմ ճամփան,
Ինքդ ես կողպեք ու դուռ հորինել՝
Զուր վաստակելով լքվածի համբավ:
Դրախտախնձորն այլևս չկա,
Քեզ հասկացել եմ ու գիտեմ ես ինձ,
Կտանեմ նազն էլ քո կնոջական՝
Քո դեմ բացելով քո դուռն իսկ…ներսից…
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ԼԻԼԻԹԵՐԳ
Լեզուներից բոլոր ես սերտեցի այնպես,
Սովորեցի խոսել …լիլիթերեն լեզվով,
Ու սեպեցի բառեր լիլիթային, կիզվող,
Եվ ճախրեցի դեպի լիլիթարև ափեր:
Ես գույներից բոլոր նախընտրեցի, գտա՜
Լիլիթագույնը ճոխ՝ հազար նրբերանգով,
Համբույրների վրձնով անցա ներկից այնկողմ,
Հոգու գույնիդ հասա, իմ կիսավարտ Կտավ:
Եվ երգերից բոլոր, նվագներից բազում,
Ինձ գրավեց միայն լիլիթաձայն նոտան,
Ա~խ, ինձ եղան բոլոր մեղեդիներն օտար,
Ադամերգս եղավ՝ ներբող Լիլիթ աստծուն:
Լիլիթաբույր Գարուն, լիլիթաշունչ ձմեռ,
Լիլիթաժամ օրեր, և մենություն, և ցավ,
Ես չգիտեմ, ինչու՞ կյանքս այսպես անցավ,
Բայց ես գիտեմ, թե ի~նչ երջանիկ եմ ծնվել…
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ա~խ, դեռ առաջվա երեխան ես չար,
Ուզում ես խաղալ
Բայց ոչ՝ սովորել,
-Ասում ես, արի,Դե՜ արի խաղանք խաչ ու զրոներ:
Եվ ասում ես ինձ՝ զրո լինելուդ ցանկության մասին…
Զրո՞…իհարկե…Դա քեզ կսազի~…
Իմ տառապանքի, կորցրածի դեմ՝ քո զրո մեղան,
Իմ կարոտների, հոգեցավի դեմ՝ զրոյանման ծիծաղդ անհոգ…
Զրոյապատկեր օղերդ բազում
(ասածս երբեք ականջող չեղավ),
Զրոյամարմին կրծքերդ ճերմակ,
Որին խաչվել են ձեռքերս հաճախ…
Խաչվել են, սակայն առանց հրաշքի, առանց հարության:
Բայց չեմ բողոքի,
Դերս, չէ~, խաչս կտանեմ պատվով,
Չեմ բողոքի, ե՜կ,Կ
խաղանք՝ միայն դու վերադարձիր,
Դու զրոն եղիր, իսկ ես խաչը հեգ…

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու երգն ես իմ
Ու նվագն ես նաև, ջանս,
Բազմատեսիլ,բազմաժանր…Դու կարող ես
Լացել, ճչալ,
Ռոմանս ես հեգ,
Մորմոքուն ջազ:Բայց երգերից
Ձայներից քո,
Ամենից շատ ես սիրում եմ լռությունդ՝
Սիրապահի ժամերին թանկ:
Լռությունդ՝
Բազմահնչուն համանվագ…

Նոր հեքիաթ Լիլիթի մասին
Պատուհաներդ դատարկ են էլի,
Ուղեվոր չկա, անձրև է կաթում,
Ինձ տեղավորիր վագոնում, ԼԻԼԻԹ,
Թող մահը մեռնի մեր նոր հեքիաթում…
Թող մեր հեքաթում լոկ արև լինի,
Եվ թող չլինի նաև մայրամուտ,
Ոչ մի բաժանում, լսու՞մ ես Լիլիթ,
Ոչ այգում աշնան, ոչ կայարանում:
…Պատուհաներդ դատարկ են էլի,
Բայց հեքիաթն, արի, ավարտենք շքեղ,
Եթե գնալն էլ անխուսափ է, Լի~լ,
Ուրեմն արի՝ միասին չքվենք…
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Դու հեռացել ես…
Ու ես չգիտեմ, թե որքան հեռու,
Հեռու պիտ գնաս.
Իսկ ժապավենի երկու ծայրերը
կարող են տարբեր ուղղությամբ ձգվել,
բայց չէ՞ որ դրանք
կարող են նաև միևնույն կետում դառնալ գեղեցիկ,տոնական հանգույց…
…կարող են…կարող…կար….(խեղդվում ե՞մ ես)…
Թե՞ ժապավենի ծայրն է քո ձգվում,
Դու չես հեռացել,
Դու…էլ իմը չես…

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Անձրևաթաց Օրվա
պատուհաններ լացող,
Պատուհանից անդին
հեծկլտացող դեղին,
Ի՞նչ կփոխվի, ասա,
քո իմաստուն հարցով
Եվ իմ տխմար, անզոր
լռությունից տեղին:
Աշնանալադ երգի
մինորային ցնորք,
Ես այն չեղա, գիտեմ,
իմ պառաված տերև,
Բավական չէ լինել,
որդի, արու, ծնող,
Բայց պատիվ է այդպես
համարվելը, թեև...
Հոլովեցին բազումք,
ընդունեցին սակավք,
Ամառներիս եղան
խրախճական ընկեր,
Թռար սակայն Կյանքիս,
երջանկության իմ Հավք,
Քեզ ի՞նչ Աշունն իմ պաղ,
երբ որ ծառն է ընկել...
...Անձրևաթաց Օրվա
պատուհաններ լացող,
Պատուհանից անդին
հեծկլտացող ԴԵՂԻՆ,
Թե որ դառնամ տերև
հալածական,արդյոք,
Դու կպահե՞ս գրքիդ
էջերի մեջ դեռ ինձ...
պատուհաններ լացող,
Պատուհանից անդին
հեծկլտացող դեղին,
Ի՞նչ կփոխվի, ասա,
քո իմաստուն հարցով
Եվ իմ տխմար, անզոր
լռությունից տեղին:
Աշնանալադ երգի
մինորային ցնորք,
Ես այն չեղա, գիտեմ,
իմ պառաված տերև,
Բավական չէ լինել,
որդի, արու, ծնող,
Բայց պատիվ է այդպես
համարվելը, թեև...
Հոլովեցին բազումք,
ընդունեցին սակավք,
Ամառներիս եղան
խրախճական ընկեր,
Թռար սակայն Կյանքիս,
երջանկության իմ Հավք,
Քեզ ի՞նչ Աշունն իմ պաղ,
երբ որ ծառն է ընկել...
...Անձրևաթաց Օրվա
պատուհաններ լացող,
Պատուհանից անդին
հեծկլտացող ԴԵՂԻՆ,
Թե որ դառնամ տերև
հալածական,արդյոք,
Դու կպահե՞ս գրքիդ
էջերի մեջ դեռ ինձ...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Օ, Նա լուռ էր շատ , օվկիանաշրշուն,
Եվ ալիքվում էր փողոցի վրա,
Որպես ջրեղեն, ծփացող ֆրազ,
Նա հիշվում էր լոկ ու նա չէ'ր հիշում:
Եվ հանդերձանքն էր նրա տեղ խոսում,
Աջուահյակվող հայացքը իր խեթ`
Գամելով իրեն ցանկություն մի խենթ-
Թեկուզ խորտակվել այդ օվկիանոսում:
Օ, նա լուռ էր շատ ու լուռ էր սաստիկ,
Երբ նրան ասի` Լա'վն ես, քան այլոք…
Բայց չգիտեի, որ…շոր է քայլող`
Եվ գովազդ է նա…ծանոթ գովազդի…
Օ, Նա լուռ էր շատ , օվկիանաշրշուն,
Եվ ալիքվում էր փողոցի վրա,
Որպես ջրեղեն, ծփացող ֆրազ,
Նա հիշվում էր լոկ ու նա չէ'ր հիշում:
Եվ հանդերձանքն էր նրա տեղ խոսում,
Աջուահյակվող հայացքը իր խեթ`
Գամելով իրեն ցանկություն մի խենթ-
Թեկուզ խորտակվել այդ օվկիանոսում:
Օ, նա լուռ էր շատ ու լուռ էր սաստիկ,
Երբ նրան ասի` Լա'վն ես, քան այլոք…
Բայց չգիտեի, որ…շոր է քայլող`
Եվ գովազդ է նա…ծանոթ գովազդի…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Եվ օրն առանց քեզ պարզապես օր չէ,
Այլ…քսանչորս ժամ:
Այն, ինչ դու թեթև ժամեր ես կոչել,
Ինձ համար եղավ ծանր տարաժամ,
Որ երկարում է, բայց չի լուսանում:
Ծխի մեջ կորած իմ բանտախցում
Ես վերածվել եմ …մանրէաբանի,
Կոտորակելով Օրն էլ առանց քեզ,
Մինչդեռ դու այնքան թեթև ես տանում,
Որ բաժանվել ենք մի քանի ժամով, թեկուզ քսանչորս …
Բայց օրն առանց քեզ քսանչորս ժամ չէ,
Եթե դու չկաս` րոպե է դառնում ու դառնում վայրկյան,
Որ զարկում է ձիգ, խփում քունքերիս,
Չէ…գլխիս է այն կաթկթում վերից`
Ճիշտ այն ջրի պես,
Որով փորձում են ցուցմունքներ կորզել կալանավորից…
Կամ տանջել դանդաղ…
Լինում է այնպես, որ մի կաթիլն էլ թվում է հեղեղ…
…Իսկ դու ասում ես, մեկ օր է եղել…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ինձ մի համոզիր,
Որ բաժանման մեջ դու էլ իմը չես,
Երբ հետո պիտի,բոլորից թաքուն,
թերթես ալբոմիդ էջերը հերթով,
Երբ որ ուրիշին դիմելուց պիտի…
իմ անունը տաս…
Եվ շիկնես հետո,
Երբ ամեն զանգից պիտ սիրտդ թռչի,
Երբ քո սիրելի…իմ գրած երգը…պիտ լսես թաքուն,
Ու երբ որ բոլոր երգերից ու քո շորերից ամեն
Պիտ շարունակես…առնել իմ հոտը…
Երբ բարձդ գրկած…դու ինձ ես գրկում,
Երբ աչքդ փակած…երազ ես փրկում…
Եվ ուրեմն զուր, զուր մի համոզիր,
Որ էլ քոնը չեմ,
Ինչպես միմյանց հետ կապ չունեն տարվա եղանակները,
Երբ ընդամենը հագուստն է փոխվում,
Օրն օրացույցի, դրսի գույները,սակայն ոչ ներսի…
-Ձյունը, սիրելիս, դա նույն երկնառաք անձրևն է…սառած,
Կամ դարձած տերև,կամ արցունք, արցունք,
որ չի ճանաչում եղանակ, թեև…
Ինձ մի համոզիր, որ աշուն ես լոկ,
Եվ ինձ խոստացիր, որ…ծաղկելու ես…

***
Դու մի զարմացիր,
որ այդպես երկար ու անհուսաբար համբուրում եմ քեզ....
Ախր, ուզում եմ հասկանալ,որտեղի՞ց է քո նուրբ շրթունքներին
խորն ատելության հաստաբերձ շերտը....
Նկարչի նման ես հեռացնում եմ ներկերն ավելորդ,որ գույնդ գտնեմ...
Քո հազարագույն, բյուր շրթներկերում մի՞թե գույն չկա...
Դու մի զարմացիր,
որ այդպես երկար ու անհուսաբար համբուրում եմ քեզ....
Ախր, ուզում եմ հասկանալ,որտեղի՞ց է քո նուրբ շրթունքներին
խորն ատելության հաստաբերձ շերտը....
Նկարչի նման ես հեռացնում եմ ներկերն ավելորդ,որ գույնդ գտնեմ...
Քո հազարագույն, բյուր շրթներկերում մի՞թե գույն չկա...
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Աշնան պես դու էլ
Սովոր ես լացել,Երբ քեզ չեն լսում
Ու երբ հուզմունքի պահին անասել
Կորչում է բառը…Եվ արտասվում ես,երբ ցանկանում ես տխրությունդ քեզ,
Քո ներսում պահել…Ախ, ես այդպես էլ
Բառեր չգտա…քո լռության դեմ
Ու արտասուքիդ՝
Ոչ սփոփանքի ու ոչ բառերի ցանկալի գոլով.
Եվ լացս…ավաղ
հոմանիշ չեղավ
լացերիդ
բոլոր…
Աշնան պես դու էլ
Սովոր ես լացել,Երբ քեզ չեն լսում
Ու երբ հուզմունքի պահին անասել
Կորչում է բառը…Եվ արտասվում ես,երբ ցանկանում ես տխրությունդ քեզ,
Քո ներսում պահել…Ախ, ես այդպես էլ
Բառեր չգտա…քո լռության դեմ
Ու արտասուքիդ՝
Ոչ սփոփանքի ու ոչ բառերի ցանկալի գոլով.
Եվ լացս…ավաղ
հոմանիշ չեղավ
լացերիդ
բոլոր…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
հրաժեշտին ձեռքդ թողեցիր ափիս մեջ,
ինչպես աղավնու փետուրը…թանաքամանում,
եվ ճերմակը երգեց մեր փոխարեն…
հրաժեշտին աչքերդ թողեցիր ափիս մեջ,
ինչպես մակույկը`ծովախորշում,
եվ մարգարիտը փայլեց այտիս վրա…
հրաժեշտին սիրտդ թողեցիր ափիս մեջ,
եվ ձեռքերս սկսեցին զարկել սրտիդ ռիթմով.
եվ ձեռքերս հանկարծ ցրտահարվեցին…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Երբ դու գնացիր,
հայացքս փռվեց ձմեռնամայթին
կանաչ գորգի պես,որ չսայթաքես հանկարծ սիրելիս…
կանաչ գորգի պես,որ չսայթաքես հանկարծ սիրելիս…
Եվ դու գնացիր`ետ չնայելով.
Այդպես է, գուցե,երջանկությունը հեռանում հաճախ`
անտարբեր քայլքով և խռովածի
և այդպես մնում`համրորեն անչար:
և այդպես մնում`համրորեն անչար:
Ախ, ինչ իմանաս,
Երջանկությունը ե՞րբ է ավելի գեղեցիկ`
գալի՞ս, թե՞ հեռանալիս…
Երջանիկ սերեր չեն լինում,գուցե,
լինում են սիրված երջանկություններ,
քանզի կարող ենք սիրածին ատել,
Բայց ոչ սիրվածը…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Իմ գնալուց առաջ դու կլացես թաքուն,
Թաշկինակի մեջ այն, որ պահվել էր ծեսին,
Եվ կխնդաս հետո քո իսկ լացի կեսից`
Վերհիշելով մեր այն հանդիպումը տաքուկ:
Իմ գնալու պահին կգլորվի արցունքն,
Ինչպես օրն էլ այդ թաց` խոնավ տարվա կոպից,
Ես անկարող պիտի լինեմ նայել կողքից,
Եվ նեղանաս պիտի իմ հայացքի հարցում...
Իմ գնալուց հետո մեկը կգա հաստատ,
մարդ մենակ է լինում միայն հոգում իր մութ,
բայց կկապի հավերժ մեզ էլ քաղցր մի սուտ,
Որ կսպասենք իրար`վերևներում նստած...

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Երեկո: Վերևում երկինքն է կապտում,
ներքևում...շուրթդ...ներքևի,
Ցավեցնում ենք սիրով, օ, ո'չ, չենք ատում,
Նախընտրում ենք կապույտը ներկերից:
Երեկո: Վերևում երկինքն է կապտում,
ներքևում...շուրթդ...ներքևի,
Ցավեցնում ենք սիրով, օ, ո'չ, չենք ատում,
Նախընտրում ենք կապույտը ներկերից:
Կապույտին խառնվում է կարմիրը,
Շուրթերին թռչուն է կարմրակապույտ,
Համբույրդ ներկում է մարմինս`
Անփորձ նկարչի պես, անփույթ…
Շուրթերին թռչուն է կարմրակապույտ,
Համբույրդ ներկում է մարմինս`
Անփորձ նկարչի պես, անփույթ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Երբ դու գնացիր, ինձ թվաց այնքան, այնքան մոտ ես դու,Որ կիջնես վրաս… ձյան պես առաջին:
Ու կխառնվես իմ արցունքներին:
Ձյուներին իմ թաց:
Ու ես էլ կասեմ`
Չէ, չէի լացում…այդ դու ես իջել,
Քո հետքերն են այդ:
Գիտեի կգաս…
Եվ չէր լինելու ոչ մի պատասխան:
Եվ չէր լինելու հետո ոչ մի հարց:
…Երբ դու գնացիր`ինձ թվաց այնքա~ն,
այնքա~ն մոտ ես ինձ,ափիս մեջ հալչող…
Ի’մ ձյունափաթիլ…'
---------------------------------------------------------------------------------------------
ՄԵՆՈՒԹՅՈՒՆ
Օրացույցից կպոկեմ էջն այսօրվա
Ու կխցկեմ ականջներիս մեջ,
Որ չլսեմ հեկեկոցն իմ որբ մենության…
Եվ ձեռքերիս մեջ կխոշտանգեմ բարձը,
Որ հիշեցնում է ճերմակ մարմինդ`
ՄԵ-ՆՈՒ-ԹՅՈՒ-ՆԻՑ Է…
Թե կողքիս լինեիր, գուցե մարմինդ բարձր թվար:
Մենությունը շատ է այնքան, որ մենությունից էլ անց է:
…արժե մի քանի ակնթարթ չար լինել`
Թեկուզ մենությունն ատելու համար,
Կամ բարի լինել այնքան, որ մենությունն ինքը քեզ ատի…
Մենության միակ արժանիքը քեզ հիշելն է,
Մնացյալը Եդեմից շարունակվող ողբերգությունն է…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Դու մի զարմացիր,
որ քո համբույրից ես մանկանում եմ.,,
ճոճանակում ես քո շրթունքներով...
որ քո համբույրից ես մանկանում եմ.,,
ճոճանակում ես քո շրթունքներով...
երազ ես տալիս ու անհոգություն:
բայց իմ համբուրից մեծանում ես դու`
հասունացնում է տառապանքը քեզ-
իմ այս բացակա ներկայությունը
...Դու իմ մանկական այս խաղը ներիր.
Սիրտդ չեմ փշրի խաղալիքի պես...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Քո սերն ինձ տվեց նոր հեռաստաններ,
Բացեց աչքերս`քո սիրո դիմաց,
Բայց տվեց նաև…կարճատեսություն :
Կարճատեսության սահմանս մինչև քո գոյությունն է:
-սիրահարներին տեսողությունը պետք է լոկ այնքան,
Որքան որ պետք է…հանդիպել սիրուն…
Բացեց աչքերս`քո սիրո դիմաց,
Բայց տվեց նաև…կարճատեսություն :
Կարճատեսության սահմանս մինչև քո գոյությունն է:
-սիրահարներին տեսողությունը պետք է լոկ այնքան,
Որքան որ պետք է…հանդիպել սիրուն…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Թե քեզ չհիշեմ, սիրտս չի լռի,
Շուրթս չի ների չլինելը քո,
Հիշողությունն եմ, արդյոք, ես լրիվ,
Թե մոռացում եմ`հիշելու չափ խոհ:
Թե քեզ չհիշեմ, երգս չի գրվի,
Սերս չի սիրվի`մոռացված, առկա,
Առանց քո սիրո չեմ թագադրվի,
Առանց քո սիրո …կմեռնի արքան…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Քո գնալուց հետո`
Դու կմնաս երկար,
Դու կդառնաս նկար
Ալբոմիս մեջ թերթվող:
Դու կդառնաս նվագ,
Որը չունի բառեր,
Որը գիտե վառել
Սաստիկ սիրո նման:
Քո գնալուց հետո
Դու կմնաս երկար,
Որպես հիվանդ ներկա,
Եվ բացակա և տող:
Դու կդառնաս գիշեր,
Որը լուսին չունի,
Հավերժական չուից`
Գետնատարած նիշեր:
Քո գնալուց հետո
Դու կմնաս նորից,
Որպես սիրո նոր իղձ`
Հույսի ԱՐԱ-հետով…
Դու կմնաս երկար,
Դու կդառնաս նկար
Ալբոմիս մեջ թերթվող:
Դու կդառնաս նվագ,
Որը չունի բառեր,
Որը գիտե վառել
Սաստիկ սիրո նման:
Քո գնալուց հետո
Դու կմնաս երկար,
Որպես հիվանդ ներկա,
Եվ բացակա և տող:
Դու կդառնաս գիշեր,
Որը լուսին չունի,
Հավերժական չուից`
Գետնատարած նիշեր:
Քո գնալուց հետո
Դու կմնաս նորից,
Որպես սիրո նոր իղձ`
Հույսի ԱՐԱ-հետով…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Զարմանալի է…
դրախտից հետո դու հիշեցնում ես հենց դրախտը նույն՝
քո ներկայությամբ…ու չլինելով…
Այտերդ՝խնձոր կիսահամտեսած,
Շուրթերդ՝հոսուն, քազցր մեղրագետ,
Եվ մարմինդ՝ձույլ եդեմատարածք…
Եթե դրախտ ես, ասա ուրեմն՝
ապրեցնելու ես քո մեջ վերստին,
թե մոտեցնելու դժոխքին քո նոր…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Չէ, դու ուրիշ ես,
Եվ քո ժպիտը տեսնելու համար`
Պետք է հավատալ հյուսիսափայլին…
Ե'րբ է սառուցյալ օվկիանը հալչել…
Չէ, դու ուրիշ ես,
Երբ նույնիսկ մերկ ես`անկարելի է տեսնել մարմինդ,
զի գեղեցիկ է այն որպես հագուստ…
Գիշերն ամենից շքեղ շորն է քո:
Չէ, դու ուրիշ ես,
Ու այդ ամենը ասելու համար բառերը քիչ են,
Ինչպես ավազը հին ժամացույցի…
Երջանիկները ժամացույց չունե'ն…
Չէ, դու ուրիշ ես,
Եվ քո հեռացող ոտնաձայները
Համահնչում են մեղեդու նման…
Ես դրանց արդեն խոսքեր եմ գրել:
Չէ, դու ուրիշ ես,
Եվ դրանից է բառը երգ դառնում,
Դրանից է, որ երգը բառ չէ լոկ…
Ուրիշ ե'ս:
Ես եմ նույնը մնացել`
Քեզ անվերջ ուրի~շ, ուրի~շ կոչելով…
Եվ քո ժպիտը տեսնելու համար`
Պետք է հավատալ հյուսիսափայլին…
Ե'րբ է սառուցյալ օվկիանը հալչել…
Չէ, դու ուրիշ ես,
Երբ նույնիսկ մերկ ես`անկարելի է տեսնել մարմինդ,
զի գեղեցիկ է այն որպես հագուստ…
Գիշերն ամենից շքեղ շորն է քո:
Չէ, դու ուրիշ ես,
Ու այդ ամենը ասելու համար բառերը քիչ են,
Ինչպես ավազը հին ժամացույցի…
Երջանիկները ժամացույց չունե'ն…
Չէ, դու ուրիշ ես,
Եվ քո հեռացող ոտնաձայները
Համահնչում են մեղեդու նման…
Ես դրանց արդեն խոսքեր եմ գրել:
Չէ, դու ուրիշ ես,
Եվ դրանից է բառը երգ դառնում,
Դրանից է, որ երգը բառ չէ լոկ…
Ուրիշ ե'ս:
Ես եմ նույնը մնացել`
Քեզ անվերջ ուրի~շ, ուրի~շ կոչելով…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Գարնան անձրևը համբուրեց քո սառն աչքերը, իմ Սեր,
Թե հնար լիներ նա դիպչելու էր քո սրտին նաև,
Որ էլի սառն է…
Աչքերդ, սիրտդ համակել է բիրտ, անսեր պաղություն.
Իսկ իմ աչքերը սառում են միայն,այն էլ՝ անիմաստ,քանզի չես գալու…
Գարնան անձրևը համբուրեց քո սառն աչքերը, իմ Սեր,
որ տեսնողն ասի՝
խոնավ աչքերը սիրո նշան են՝
երջանիկ լինեն, կամ թե տարաբախտ…
Որ քեզ տեսնելիս ինձ թվա այնպես,
որ սիրում ես ինձ
Ու …արտասվել ես…
Գարնան անձրևը սովորեցնում է, որ քաղցր խաբես…

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------
Համբույրից հետո չեն մաքրում շուրթը,
Շուրթը չեն մաքրում մի նոր համբույրով,
Հենվում են նորից շուրթին համբուրող,
Երբ մենակ են ու երբ այնքան ցուրտ է…
Շուրթեր` դողացող ռելսեր գնացքի,
Համբույրագնացք` շուրթի կանգառով,
Համբույր` չվերթով խառն ու անկանոն,
Համբույրի խորքում`սեր ու քնած կին…
Համբույրից հետո չեն մաքրում շուրթը,
Շուրթը չեն ներկում շրթներկով փայլուն,
Չեն խաբում շուրթին, մարմնին, այլուր,
Երբ մենակ են ու երբ արդեն ցուրտ է…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Աշնանավերջին,իմ լքված այգում,
Այրում եմ հերթով նամակները քո,
Որ սերս, սերս…չցրտահարվի…
Ախ, հեռու-հեռվից
քամին բերում է երդիկիդ ծուխը`
իմ նամակների դեռ չչորացած թանաքաբույրով…
Իսկ դու լավ գիտես,որ քեզ երգելու, գրելու համար
Ես չեմ խնայել իմ այգու բոլոր ծառերը ծաղկուն…
Բայց տրտմություն է իջել իմ այգուն:
Եվ հիմա,այս ցուրտ աշնանավերջին,
Քո նամակներն եմ այրում անափսոս,
Վերջին հուշերդ, ինչ մնաց քեզնից…
…Հիշողությունը նամակ չէ, ավաղ, ու չի այրվում,
Այն վառում է քեզ նամակի անկեղծ, մերժող տողի պես…

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ճշմարիտ սերն այն է,
Որ նրա կողքին
Դեռ կարոտում ես…
իրեն…
Ճշմարիտ սերն այն է,
Որ չես հիշում նրան,
այլեվ…չես մոռանում…
Ճշմարիտ սերն այն է,
Որ չես խոստովանում…
Ճշմարիտ սերն այն է,
Որ նրա կողքին
Դեռ կարոտում ես…
իրեն…
Ճշմարիտ սերն այն է,
Որ չես հիշում նրան,
այլեվ…չես մոռանում…
Ճշմարիտ սերն այն է,
Որ չես խոստովանում…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ընտանեկան լուսանկար
Սերս, ամեն օր
Իմ աչքերի մեջ
արթնանում ես՝ հանց վաղորդյան Արև,
Ու երեկոյան քնում լուսնի պես,Իսկ Անահիտը
կարմրամազիկ կատվի պես նստում
և սպասում է մեր վերադարձին…
…Ուշ երեկոյան՝ արդեն երեքով,անկողնու վրա
մեր տխրությունն ենք հավասար…լռում…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Երբ մերկանում ես,
Չեմ կարողանում զսպել ձեռքերիս նավարկությունը
քո ծով-մարմնին...
համբույրս ձուկ է`քո շրթունքների ակվարիումի մեջ,
և ձուկ են գուցե աչքերս`քո թաց աչքերի խորքում...
և աչքերն էլ քո դրախտագետ են`
սիրո հորձանքով...
Ուրեմն ասա, առանց եդեմի երջանիկ չե'նք մենք...
Դժոխքն էլ, հարկավ, կարող է լինել երջանիկների հանդիպատեղի...
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Քո շրթունքներից համբույր ես կախել՝
Դրախտախնձոր…
Ձեռքս ցավում է:
Ախ, ինչ իմանաս, գուցե ձեռքերն էլ ունեն սեփական
Հիշողությունը…
Եվ դրանից է, որ քո ձեռքերն էլ,
Ախ, սառն են այդքան…
Քո աչքերի մեջ իմ եդեմական
Անցյալն է՝ Նկար,
Ուր ընդամենը բնորդներ ենք հեգ:
Ախ, ինչ իմանաս, գուցե աչքերն էլ
Ունեն սեփական հիշողությունը:
…Եվ դրանից է, որ քո աչքերն էլ աչքեր են միայն..
Եվ ոչ թե ձեռքեր, անցյալ և կամ Հուշ:
Գիրս ցավում է՝ ձեռքերիս նման ու նաև…աչքիս…
Դրախտախնձոր…
Ձեռքս ցավում է:
Ախ, ինչ իմանաս, գուցե ձեռքերն էլ ունեն սեփական
Հիշողությունը…
Եվ դրանից է, որ քո ձեռքերն էլ,
Ախ, սառն են այդքան…
Քո աչքերի մեջ իմ եդեմական
Անցյալն է՝ Նկար,
Ուր ընդամենը բնորդներ ենք հեգ:
Ախ, ինչ իմանաս, գուցե աչքերն էլ
Ունեն սեփական հիշողությունը:
…Եվ դրանից է, որ քո աչքերն էլ աչքեր են միայն..
Եվ ոչ թե ձեռքեր, անցյալ և կամ Հուշ:
Գիրս ցավում է՝ ձեռքերիս նման ու նաև…աչքիս…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ինձ մի կարոտիր,
Կարոտս…ներս առ,
Եվ օտարոտի
Մի ժպտա ու սառն
աչքերով նայիր:
Մի ժպտա ու սառն
աչքերով նայիր:
Եվ կարոտն ի՞նչ է,
Մի բառ է նանիր,
Թե չկա ճիչը`
չպայթած, բողբոջ,
ախ, ճիչը ներսի:
…Եվ հիշելն էլ, ոչ,
…Եվ հիշելն էլ, ոչ,
Կարոտել չէ, Սիրտ:
Չմոռանալն է
Կարոտ տարանուն,
Կարոտ տարանուն,
Երբ հեռանալուց
Չեն օտարանում:
Չեն օտարանում:
Երբ հեռվում անգամ
Մոտիկ են այնպես
Մոտիկ են այնպես
,Թվում է, նա կա,
Ու կամ նաև ես:
Ուրեմն` աղոթիր,
Հրաշք է, տեսա՞ր.
-Ինձ ՄԻ ԿԱ-ՐՈ-ՏԻՐ,
-Ինձ ՄԻ ԿԱ-ՐՈ-ՏԻՐ,
ԿԱ-ՐՈ-ՏԸՍ ներս առ…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ՓՈՔՐուՄԵԾ իմ Սեր
ՓՈՔՐԻԿՍ,
Կրկին ՄԵԾ արցունքներով արտասվում ես դու,
ՓՈՔՐ շուրթերիդ դողում է մի ՄԵԾ արցունքի կաթիլ,
ՄԵԾ ցավ է կրկին քո կնոջական,
քո ՓՈՔՐ սրտում`ՓՈՔՐԻԿՍ,
մի’ լար, թե չէ իմ այս ՄԵԾ սերն էլ կկաթի
Հորդ անձրևի պես, արական լացով,
ոնց ՄԵԾ ջրհեղեղ…
ՓՈՔՐԻԿՍ,
ներիր, որ ՄԵԾ լռությամբ ես այն չեմ եղել:
Անծանոթուհի...
շվարած ծաղիկ՝
Դեղինահանդերձ, վաղ աշնանային…
Ինձնից մի սարսիր-
Ես արդեն վաղուց քամի չեմ, նայիր…
ինքս եմ օրորվում աննշան սյուքից…
Իմ մասին դատիր ոչ թե լռությամբ,
այլ սեր աղերսող նոր արտասուքից…
Անծանոթուհի՝ ինձ ծանոթ ելքով…
...Ուր է, թե Ցավս ավարտվի,,,երգով…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Տրամադրություն
Թախիծը նորից աչքերս կհանդերձի.
Դատարկ աչքեր են, որ ես պահել եմ,
Կյանքը կկառչի այդուհանդերձից
Եվ կյանք կկոչվի օր սպառելը:
Ժամանակն ինձ, գուցե, սպանի դանդաղ
Եվ կխեղդի, գուցե, իր մատներով,
Բայց ժամանակ չեմ սպանի անդավ՝
Արարչանքն Աստծո վատնելով:
Եվ ինչ ունեմ հիմա՝ առերեվույթ, սքող,
Վերադարձնեմ պիտի Աստծուն,
Քո միջոցով, Ե՛րգ, ու քո տեսքով-
Ես կմնամ անմահ հավիտենից այսու…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Տեր, ներիր, որ ես լոկ բնորդ եղա՝
Քո աստվածային պատկերի համար,
Որ սովորական, պարզ մարդու տեղակ
Աստված խաղացի և աստղ անմար:
Սեր, ներիր, որ ես…սերդ չդարձա,
Ինքս կարեվեր, ինչպե՞ս դարմանեմ,
Ինձ հարիր է լոկ մահ ու մահարձան,
Չի փրկի Նուարդ մեռնող Արան էլ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
/վերհուշ/
Ուսանողական իմ համբույրները
Մնացին այնտեղ, հին կայարանում,
Այսքանից հետո, թե կա յար անուշ,
Ինչ իմաստ ունեն սուտ խաբումները...
Մի երջանկության տոմս էր ինձ տրվել,
Թափառում էի`գինովցած կիսով,
Ինձանից հազիվ, հազիվ կտրվեց
Հին կայարանից իմ սերը`Քիսոն…
...Հետո` բաժանում, անխուսափ, անկամ…
Եվ ի՞նչ է կյանքը`հրաժեշտ ու ցավ,
Կամ հանդիպումի կարճատև կանգառ`
Հրաժեշտ տալու…անհրաժեշտությամբ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ինձ աշունները սիրեցին միայն,
Տանը մնացած աշունները հեգ,
Տերևալացին իմ գրկում բեկ-բեկ՝
Անորդի ցավով, մենությամբ ունայն:
Ես գարուններում թագավոր եղա,
Ամառներն ասին՝ ասպե՛տ ես զորեղ,
Բայց չվախեցան նրանք աքսորել,
Երբ գինին հատեց, երբ ասի՝ մեղա՜…
Լքեցին այդպես, աներդու՜մ, հերթո՜վ՝
Գունապնակում դեղինը թողած,
Ինձ աշունները սիրեցին անդարձ,
Իմ մահը նրանք կլացեն հետո…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Մորեմերկացար, մարմինդ՝ սափոր,
Մատներս եմ հպում նրբորեն այնքա՜ն,
Որ քեզ չփշրեմ՝ հետո սարսափով
Հառաչեմ, սակայն ոչ վերջին անգամ...
Քո թանկությունն ու արժեքն անանցիկ
Չի սահմանելու և ոչ մի աճուրդ,
Կատարելությամբ դու քո կանացի
Մարդկային կյանքեր իրար ես խաչում:
Եվ, ինչ իմանաս, քեզ համար, անգին,
Կարող է սկսվել Երրորդն ահավոր,
Ինչպես պատճառով թագաժառանգի
Աշխարհամարտը բռնկեց մի օր…
Եվ դու, որ հաճախ մարտի ես նետում,
Կարող ես նաև խաղաղել մեկեն,
Քո ներշնչումով վերցնում են փետուր
Նրանք, որ նույնիսկ չգիտեն երգել:
Դու իմ անցյալն ես`լքված, խուսափող,
Եվ նույնքան դաժան, ըղձալի ներկան
…Մորեմերկացար, մարմնիդ՝ սափոր,
Մատներս եմ հպում նրբորեն այնքա՜ն…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* **
Այդպես մի նայիր,
Երբ ժպտում եմ ես,
Երբ որ պատասխան չեմ գտնում քո բյուր
Եվ իմ հարցերին…
Ծիծաղն ամենից բարձր լացն է իմ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Կյանքս չստացվեց,
Չստացվեց այս էլ,
Շրջանառում եմ
Մահվան ավանսը:
Լավագույն զենքը՝
Անվե՛րջ հարձակում,
Մի օր կգնամ
Կյանքի արձակուրդ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես չեմ ընդունում սիրո մեջ օրենք,
Սահմանադիրը սիրո…հենց սերն է,
Սուտ են սիրո մեջ ճերմակն ու սևը,
Չկա լուսաբաց, գիշեր, միջօրե:
Կամ հավերժ է այն, կամ էլ՝ չի լինում,
Սերն ազատասեր ձի է ինքնիշխան,
Եվ կատաղի է, և չքնաղ ինչքան,
Նրա հետ գնա, կորսվիր հեռվում…
Դիմագրավիր հողմերը նորեկ,
Ընկիր, ել նորից, բայց սերդ…սիրիր,
Որ փրկվես մահվան անխուսափ ծիրից,
Որ չխենթանաս, մնա՛ս անօրեն…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Հետո կգտնեն …դիակս՝կախված
քո շրթունքների
կարմիր
պարանից…
Հուդայի նման՝աքլորականչից միառժամ հետո:
…Մոտենալ ծառիդ՝ ես չեմ վարանի,
Քանզի այլևս
արգելված է ինձ…երջանիկ լինել,
կամ, ավելի ճիշտ՝ հակացուցված է չտառապելը…
Ո՞ւմ էր պետք ասա այս հավերժական,
Այս առասպելը,
Որտեղ երջանիկ լինելու համար
Պետք է մի քիչ էլ կարգազանց լինել,
Անաստված մի քիչ
Ու մի փոքր խուլ…
Տեր, ներիր, որ ես
Սխալ հասկացա իրահեքիաթիդ բուն էությունը.
Չտարբերեցի ես կարևորը.
-Ես չգիտեի,
որ Դու չես նետել հեքիաթավարտի
երեք խնձորը…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պատահաբար ընկավ ձեռքս. Քիմիայի տետր. Արա Ալոյան, 1996 թ.
* * *
Ձյունե թմբի մեջ
կանգնել է գարնան ձյունածաղիկը,
Եվ մի ծերացած տերևի առաջ գլուխ է գովում,
Թե գարունն էլ այս բերեց հենց ինքը...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ադամացավ Լիլիթ,
Լիլիթ ադամասեր,
Օրվա ցաված մասեր,
Դատարկ հնչյուն ու լի…
Լիլիթ, անուն, կրակ,
Անցյալ-ներկա, հետո՛,
Կանցնե՞ս ինձ հետ գետով,
Թե՞ կլողամ մենակ…
Աստծո զայրույթ, նվե՛ր,
Ճակատագի՛ր Լիլիթ,
Ինչ էլ, ինչ էլ լինի,
Դու ինձ սեր ես տվել:
Ադամակող Լիլիթ,
Լիլիթ՝ սիրո արցունք,
Երջանկություն, անձուկ,
Աղաղակո՛ղ Լիլի՜թ...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Պատահաբար ես պատահում կյանքում,
Անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս...
Պ. Սևակ
Հ.Գ
Ան-հրաժեշտ էր հրաժեշտն, ավաղ,
Անհրաժեշտաբար շպրտված այգում.
Հրաժեշտների, աշնան արանքում՝
Անհրաժեշտ էր հրաժեշտ-ավարտ
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Քեզ չեմ հիշելու:
մի նայիր այդպես՝
Ասես գիշերում
Վառ աստղ լինես:
Ու քեզ հիշելով՝
Քեզ չեմ մեծարի,,,
Եվ չեմ գիշերով
Խնդրի՝Ետ արի...
Քեզ չեմ հիշելու-
ՀՐԵՇ-ՏԱԿ, անդին...
Եվ թող հուշը լուռ
Աչքիցս կաթի:
Չեմ հիշելու քեզ,
որ չնորանա,
չցավի վերքս:
Քեզ չեմ հիշելու, բայց... չեմ մոռանա...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Անձրևալաց նորից,
Հառաչումներ թաքուն,
Որն է սերում որի՞ց,
Ո՞վ ում դուռն է թակում...
Անձրևատող հարցեր,
Ցողացասում շշուկ,
Համատարած թացեր,
Մոռացումներ, հուշու'մ...
Վերև ելնող արցունք,
Երկրաթափվող երկինք,
Կյանք ու մահվան անցում`
Մենք` անցավոր երգիչ...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Բեմահարթակ ելավ կինը խելոք,
Ակնոցավոր, ուսյալ ու քննադատ,
Ինձ ակնարկեց, թե տես, բարով-խերով,
Ես եմ մեյդան եկել ու տալիս եմ խրատ...
Դասախոսեց, քննեց, դաստապարտեց հետո,
Մարդկությունից, գութից Մամոնային դարձավ,
Եվ հոխորտաց ցասկոտ, և կիրառեց վետո,
Կինն այդ խելոք, խելոք, սառը, ինչպես...արձան....
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ծանր ես գրիչ, երբ ծանր է հոգին,
Բայց դառնում ես դու մի թեթև փետուր`
Երբ խոհանքներից ազատվում եմ ես,
Երբ խավարումից ճերմակն եմ նետվում....
Ծանր ես գրիչ, ու դեռ կլինես,
քանի մոլորյալ մարդն է խարխափում...
քանի Փրկիչն է փրկության հայցորդ,
և քանի դեռ ինձ հույսն է քեզ կապում
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
ՄԻ հուսախաբվիր-
Երջանկությունը չի կորչում երբեք-
Թափառում է այն՝սրտե կամուրջով,,,եվ հանգրվանում այլ շրթունքներին,,,
Նա սպասում է քո նոր ճախրանքին,
Խիզախումին քո...
...Երջանկությունը գթության քույր չէ,
Հավատարիմ է նա արիներին......
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Երևի մի օր ես ապրելու եմ,
Երևի հետո, երբ էլ չեմ լինի,
Եվ Աստծո այն մեծ, մեծ ափերում էլ
Իմ արցունքներն են լինելու`գինի:
Երևի մի օր ես...ժպտալու եմ,,,
Երևի..նրան,,,մահին այցելու...
Զի չեն լացում այն, ինչ որ լալու է,,,
Եվ ապրելիքն էլ կյանք չէ, հարց է լոկ...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Ես գիտեմ, որ դու շատ երազել ես,
Եվ երազը քո եղել է ճերմակ,
Թեպետև հաճախ դու նեղացել ես,
որ ասպետը չեմ, ասպետը չեմ այն,
Բայց սպասել ես ճերմակ ձիուն իմ,
Քո ճերմակ շորին այնքան սպասել ես...
Ավաղ, ճերմակից` մնաց լոկ ձյունը...
Այս սպիտակ, սպիտակ, սպիտակ մազերս...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Բացվող Օրն արդեն լույս է առաքում,
Հույս է առաքում մանուկ Օրն`Հիսուս,
...մեֆիստոֆելյան ծիծաղ ահարկու-
Ճակատագիրը դեռ խինդ չի կիսում....
Վայրենի ամբոխն շտապում է: Ուր
Ազդականչեր են հիստերիկ, ցավոտ:
Վերապրողներ ենք`հուշով ցմրուր:
Արդարություն ենք կանչում խուլ Ձայնով....
Գլխագմբեթում աղոթքներ հազար,
Երկբայություններ, մտորում, կռահ,
Էհ~..մեզնից առաջ ընկավ, ու"ր հասավ
Մեր միտքը`ճիտին պարտքը մեզ վրա...
Բացվող Օրն արդեն նոր ցավ է լացում:
Հառաչում է արդ և լաց չէ մանկան:
Հեյ... խելառ Ադամ, հեյ մահկանացու,
Դու Օրդ ապրիր, ու"մ է պետք Վանգան...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ամենալավ խոստովանությունն այն է,
Որի …լռությունն ես ամենաշատը հիշում,
Ամենալավ գիրն այն է,
Որի բառերն ամենաքիչն ես հիշում,
Ամենալավ Սերն այն է,
Որին չես խոստովանում ու երգընծայում…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Նորից, ահա, Դուք եք իմ առջև`
Հմայքներով Ձեր չանհետացող,
Նորից պիտի իմ աչքերը կառչեն
Ձեր աչքերին` իրենց խոստովանանք-թացով:
Պիտի ցանկամ նորից արտասանել բառեր`
Ձեզ պահելու համար, իմելու և
Այդ բառերը նորից չասված` պիտի սառեն,
և կլինի նորից այն, ինչ լինելու է…
Պիտ ցանկանամ, մինչդեռ…միայն ցանկամ,
Չհանդգնեմ հալվել Ձեզ շուրթերի հրից,
Այս էլ քանի, այս էլ քանի անգամ,
Այս էլ քանի…նորից….
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Տեր,
երես մի տուր,
Ես դեմք եմ ուզում...
Իրական մի դեմք՝ թեկուզ մեղավոր,
այլ ոչ թե դիմակ:
Դիմակահանդեսն ինձ համար չէ, Ոչ:
Բովանդակություն տուր ինձ, ոչ թե Ոճ,
Եվ տուր զորություն, որ կարողանամ
Դուրսս էլ ներկել ներսի գույններով,
Քանզի չեն ներում աստվածները բյուր,
ու դրա համար, կներես, Վերին,
Ես էլ չեմ ներում հենց նմաններին...
Ուրեմն, Աստված, ինձ երես մի տուր...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Տեր, ներիր որդուդ,
Որ քիչ է ներում,
Չէ՞ որ, չէ՞ որ դու
ՄԵԿ ես այդ դերում:
Եվ ներիր նրանց,
Որ չներեցին,
Ու երկնատարած
Աստղ դերեցին…
Աստղը լուռ հանգչեց`
Մեղան կոկորդում,
Այն ո՞վ հառաչեց`
Տեր, ներիր որդուդ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Նորից երկարեց քսանչորս ժամը,
Երբ կենացներ են ծնվում ակամա,
Կյանք, ինչ լավն ես դու և ինչ…դաժան ես,
Եվ քո կենացն ենք դատարկում կամաց:
Որ էլի մնաս այդպես սիրելի,
Որ Happy End-ով վերջանա կինոն`
Պարտավորվում ենք հաջորդ օրերին
և կանոնաբար…քեզ օծել գինով…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ա.Շեկոյանին`<<Երևան-Հյուրանոց>> ժողովածուի առիթով
/ինքնակենսագրականի փորձ` գրված է 2004 թ. փետրվարին/
Այս քաղաքը քո'նն էր նաև,
Եվ անիմաց, և հավաստի,
Այս քաղաքը քե'զ էլ պահեց,
Քեզ էլ տվեց բոմժի հաստիք:
Տրված էր քեզ շնորհ պայծառ,
Ու մի քիչ էլ բախտդ բերեց,
աղվամազդ մորուք դարձավ
Օպերայից մի քիչ վերև: *
Խառնվեցիր դու որբերին`
Որբի նման նետված փողոց,
Արժե՞ր կիսել այն լրբերի
Ցավը` գյուղից բերված փողով:
Թափառեցիր անխո~ս, անծե~ս,
Մինչև կնքեց առավոտը,
Համբույրներում կորավ անտես
Սիգարետի տհաճ հոտը:
Այս քաղաքը քո'նն է նաև`
Քո բացակա ներկայությամբ,
Քեզ սիրում է, գուցե, նա էլ`
Որպես ներկա ու հանգուցյալ:
Եվ սիրուց չէ՞ աներևակ,
Կարոտախտից չէ՞ քո այն հին,
Որ փնտրում ես տեղ` <<Երևան-
Հյուրանոցում>> Շեկոյանի…
*-նկատի ունեմ Կոնսերվատորիայում ուսանելս:
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Իմ չքնաղ, իմ ծույլ, ախ իմ կիրակի,
Տնաբույս իմ սեր,
Մլավող կատու…
Երբ աղջիկս իր կարճ փորձառությամբ
Դասախոսություն
ճառ է ինձ կարդում,
Թե ինչու՞ է պետք կերակրել կատվին
(Ինքն էլ, չէ՞, մարդ),
Թե ինչպես է պետք գդալը բռնել
(Հա, ձախլիկ է նա),
Թե իրեն պետք չէ փոքր անվանել,
քանզի տիկնիկին խնամում է նա,
մայրություն անում…
Կիրակի, որտեղ
Կինդ հիշում է բոլոր անլվա խոսքերիդ մասին
Ու արարքներիդ,
շորերի նաև:
…Իսկ դու լռում ես կիրակիաբար,
Ավերակներին…արքայավայել…
Կիրակին վաղուց հոգվույդ չէ, օ հեգ,
Քանզի սպառեցիր օրերդ բոլոր
Ցոփ վայելքներում,
Որ հազիվ թե մի կիրակի տևեց…
Եվ մի անիծիր, որ ունենում է թռչունը թևեր,
Նրա ճախրանքի պատճառն հասկացիր,
Թե չէ
փետուրն էլ թռչում է բարձի…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Եվ ի՞նչ է հիմա, մարմինս, օ կին,
ԱՐԱկան մարմինն՝ այժմ՝ ավերակ,
Կործանվեց մի օր Արքայի Ոգին,
Չկա ուժն այն վես, ուժը ահեղ այն:
Դրախտապահից մինչ դժոխաժամ
Մեկ ակնթարթ էր, վայրկյան էր թռչող,
Այս անկու՞մին էր Տաճարն իմ արժան,
Երբ նույնիսկ անցա մազե կամրջով:
Ես, որ դիմացա Աստծո զայրույթին,
Եվ արժանացա օրհնանքին Տիրոջ,
Պիտի լոկ դառնամ մահվան տարեթի՞վ,
Պիտի հանձնվեմ, հեռանամ, օ ոչ:
Քանզի կհառնեմ ավերակներից,
Թե քո համբույրն էլ ինձ լույսընծայես,
Արքան չի մեռնի, կհառնի նորից,
Եթե Արքային դու թագադրես….
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Ես այդպես էլ չհասկացա ներկա լացդ
Ու բացակա ծիծաղը քո,
բողոքահույզ, անվերջ հարցդ,
Լռությունդ`հավերժագոհ...
Քո առանձին հիշողության`
այդ երջանիկ ապրումն անբառ.
Չհասկացա...ես քո անձայն
Դժբախտության ոչ մի պատճառ:
Քո դարակե կարոտները
Եվ քմայքը քո ընթերցվող`
չհասկացա…Աղոթքներդ
Եվ բառերը քո անիծող…
...Չհասկացա՞ թե չուզեցի-
Ախ, չգիտեմ, ճիշտը որն է,
բայց քեզ երբեք չի անիծի
Լեզուս, որ միշտ քեզ է օրհնել…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Նա զբոսնում էր իր շնիկի հետ,
Շնիկն էլ իր պես պաճուճված էր հույժ,
Եվ տարածվել էր այգով մեղմանուշ
Օծանելիքի բույրը սեթևեթ:
Նա տիրական էր, իշխում էր հանուր
Դեմքով, քայլածքով, նույնիսկ իր շանը,
Որ ընկերն էր իր ու անբաժան էր
Անորձ մենության ձիգ տարիներում:
- Դուք գեղեցիկ եք,-ասացի նրան,
Հայացքը նրա, օ, ի~նչ, դաժան էր,
-Ես դիմում էի, օրիորդ, Ձեր շանը,
Եվ շունն հաստատեց ինձ միաբերան…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Տխրությունից ու տխրությամբ
Ես իմ երգն եմ թխում,
Այս տարի էլ ես հանգուցյալ
Պիտի ժպտամ տխուր:
Այս տարի էլ հոլովվի պիտ
Ապաշխարհիկ երազ,
Բայց ինձ գուցե փրկի ժպիտն
Ու հայացքը` Ներած:
…Տխուր եղավ կամ թե այլ ինչ,
Այս էր կյանքս` դեռ տաք,
Ի սկզբանե տխուր մի ճիչ
Եկավ …տխուր կերթա…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Առաջին գիշերն էր քո`Էբերշտադթի խաղողի այգում,
և ուռչել էլ կուրծքդ ներշնչանքից մոտալուտ սիրո
և ստինքներդ մեկ առ մեկ խաղողի պես էին,
որ բերում էին արբեցումի քաղցր րոպե-
…ու ես մի հին սիրերգակ և գինեգործ մի նոր`
Իմ մատներով դանդաղ տրորում էի խաղողներդ,
Որոնք հետո իմ ափերում դառնում էին գինի,
Դառնում էին ցնորք ու մոռացում…
…եվ մենք արդեն երկու հեթանոս աստվածների նման
Կանաչների վրա անծայրածիր դաշտի
Առասպելն էինք հյուսում սիրո`
և լեգենդը քո առաջին և իմ վերջին այն գիշերվա….
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Հերիք է, անվերջ սրտիս մեջ լինես,
Ուզում եմ, որ դու լինես իմ կողքին,
Իրական լինես ու լինես հոգի,
Ախ, բավ է լռես, կուզեմ վեճ լինես…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Մեկ մարմին չեղանք,
Ոչ էլ մեկ հոգի,
քանզի մի կես էլ
Չդարձանք կարգին...
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Չէ ՞ որ հարբած ենք գինեմոլի պես,
Եվ միևնույն է, թե ինչ կլինի,
Թող այս աշունն էլ դառնա սիրո ծես,
Թող այս աշունն էլ ըմպենք հանց գինի:
Չէ, արցունքներ չեն, տերևաթափ է,
Հին տերևներից ազատվենք պիտի,
Մեզ մի աշու՞ն է լոկ իրար կապել,
Մի աշու՞ն մնաց, գուցե, ո՞վ գիտի:
Հեռու չես գնա, մեր բախտն է, մերն է,
Մեր երջանկության լույսն է թափանցիկ:
…Կրքավանդակով այս հոկտեմբերն էլ
Կշնչենք խորը և առանց լացի:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Տրամադրություն
Երբ կեսգիշերին շուռումուռ ես գալիս
Անկողնուդ մեջ`
Հին ձայնապնակի պես ու նույն երգի նման,
Որ սիրելի է դարձել, քանզի նաև միակն է…
(բոլոր երգերս քո մասին են,
Թեև կարող են փոխվել բառերը, մեղեդին անգամ,
Սակայն` ոչ թեման):
Երբ դատարկությունն անոթի շան պես
Աչքերիդ է նայում,
Ու երբ դատարկությունն այդ այնքան է քեզ կապում
Քո այս ան-ՆԱ
Կեցությանը,
Որ երազներդ այլևս չեն ունենում անկշռության վիճակ.
Ուզում ես դրանք շպրտել շանը-
Գուցե նա հասկանա քեզ…
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
***
Կիրակնօրյա պատարագի
Ղողանջները մտան իմ տուն,
Իմ սևակնած ճակատագրին
Եկավ`պատեց լույսի միտում
Եվ առտվա լույսը նրբին
Վիրակապեց աչերն իմ թաց,
Եվ պատկերը դալուկ Սրբի
իր անկյունում շարժվեց հանկարծ:
...Կիրակնօրյա պատարագի
Ղողանջները մտան իմ տուն:
Եվ հոգևար ու տարագիր
Միտքս հառնեց ի տրիտուր:

Սեր չթողիք, չթողիք,
Սիրելու դեր չթողիք,
Հիմա ինչպես հավատամ
Լռությանը ձեր, տողին…

Կներես, Աստված, որ քեզ չեմ զանգում,
Որ չենք տեսնվում, քանի օրերով,
Բայց ապրում ենք մենք` իրար օրհնելով,
Առանց բաժակներ խփելով զնգուն:
Հասանելի ես ամենքին, հավերժ,
ես դուրս եմ ռադիոծածկույթից, ներիր,
Բայց մեղքս, հաստատ, մի օր կքավեմ,
Յոթերորդ օրը, հարկիդ տակ վերին...
Կներես, Աստված, որ...մարդ չդարձա,
Եվ որ ապրում եմ քո սիրո հաշվին,
Մինչև մարմինս կարգին կմաշվի`
Հասնելով հոգուդ, հոգուդ բացարձակ...

Հոգեմատյանս անունառատ չէ,
Բացականերդ կարձանագրեմ ըստ քո անունի,
Բայց...անվանս դեմ,
Քանզի առանց քեզ ես չկամ վաղուց...
Եվ իմ երգերն էլ՝ զիլ, թե նվաղուն
Մեր այս բացակա ներկայությունն են օրհներգում հաճախ,
Կամ էլ՝ անիծում....Հոգեմատյանս անունառատ չէ...
Հոգեմատյանս այդ ուր ես՞ պահել,
ուզում ես փոխե՞լ թվանշանը չստացված դասի,
Բացականերդ ես ցանկանում ջնջե՞լ
աշակերտի պես....

Ես քանի գիշեր շուրթ եմ բաժանել,
Հյուրանոցներում, հարբած, վայրենի,
եվ բոլոր, բոլոր, բոլո՜ր վայրերից
Փրկվել եմ լույսով, հետո խաչ հանել։
Ես քանի գիշեր բաժանել եմ լույս,
որ կողոպտվել էր իմ տան ճրագից,
որ թեկուզ լրբի մութը ճառագի՝
իմ մարմնի, նաև հոգու այրվելուց։
Ես քանի գիշեր կյանք եմ բաժանել,
Եվ քանի գիշեր՝ սպանել իմ կյանքից,
Բայց ի՞նչ կփոխվի խոստովանանքից,
Եվ կյանքն էլ, գուցե, գիշեր է անել...

Աշուն, կհագնեմ քեզ այսօր՝ ինչպես
Հին ու սիրելի, մաշված մի կոստյում,
Կհիշեմ նորից դրժանք և խոստում,
Մի ժամադրությամբ կմաշեմ ես քեզ:
Աշուն, կհանեմ քեզ իմ դարակից,
Իմ շորերի մեջ քո հոտն եմ սիրում,
Դու հիշողություն ու կյանք ես բուրում՝
Թեև մորմոքուն, անընկերակից:
Աշուն, կհագնեմ քեզ այսօր նորից,
Որ չխունանաս ու ես չմրսեմ,
Թեև մի անդարձ աշուն է ներսս,
Աշուն, ամենաթանկը շորերից…
Հին ու սիրելի, մաշված մի կոստյում,
Կհիշեմ նորից դրժանք և խոստում,
Մի ժամադրությամբ կմաշեմ ես քեզ:
Աշուն, կհանեմ քեզ իմ դարակից,
Իմ շորերի մեջ քո հոտն եմ սիրում,
Դու հիշողություն ու կյանք ես բուրում՝
Թեև մորմոքուն, անընկերակից:
Աշուն, կհագնեմ քեզ այսօր նորից,
Որ չխունանաս ու ես չմրսեմ,
Թեև մի անդարձ աշուն է ներսս,
Աշուն, ամենաթանկը շորերից…
-------------------------------------------------------------------------------------------------------------
Երգ՝ քո փոխարեն…
Աշունն էր, կրկին աշուն էր,
Հիշու՞մ ես դու այդ, թե՞…բնավ,
Դու ինձ լքեցիր, հիշու՞մ ես,
Այգու մեջ թողած ինձ մենակ:
Անձրև էր՝ ներսում ու դրսում,
Թրջվում էր հագուստը, հոգին,
Դեռ կա՞ սիրելու, կա՞ դեռ սուտ,
Որ շուրթը միայն ամոքի…
Հետո, օ՜ հրաշք, ծեր շունը
Եկավ ու ձեռքերս լիզեց,
Օգնեց, որ սիրեմ աշունը
Որ քեզ մոռանամ, չլսեմ:
Հիմա դու եկել ես նորից,
Դու նույն ու անսեր աշունն ես,
Եվ սերս, ավա՜ղ, չի նորի,
Քանզի պարզապես հիշում ես…
Комментариев нет:
Отправить комментарий