Վերջին շրջանում մեր հասարակական, բայց որ ամենազավեշտալին է քաղաքական ու մասնավորապես իշխանական բառամթերքը հիանալի վերացարկումներ է անում`ապահովելով ներքաղաքական աղմկահարույց իրադարձությունների առանց այն էլ վերամբարձ պաթոսը:
Այլ կերպ ասած առանձին բառեր ու տերմիներ ինքնահատուկ օդանցքի (ռուսերենում ավելի տիպկ է հնչում` դիմախոդ) գործառույթ են ձեռք բերում` փորձելով նվազեցնել վտանգավոր կուտակումներն ու մաղձը:
Նախագահի հանրահայտ խորհրդակցությունից հետո մեր հանրությունն ու քաղաքագիտական շրջանակներն սկսկեցին գրեթե առասպելաբանության մակարդակի հասցնել «ատկատի» և «մեծ ձկների գլխից բռնելու» շուրջ հիպոթեզերը:
Ի դեպ, ձկան մասին: Մեր քրեստոմատիկ տեսակը հուշում է, որ Ձուկն իր դասական իմաստով աստվածաշնչյան երևույթ է, որի գլուխը, կարծեմ, հենց ավետարանական վկայակոչությամբ, իմաստնության նշան է: Մեզանում ձկան գլխից բռնելն, ավաղ, չի ենթադրում իմաստունի հետ հարաբերում, այլ գործում է մոտավորապես կաբովերդիական ձկնորսների օրաբավ երևակայությունը: Կամ պարզ ձկնավաճառի տրամաբանությունը: Որովեհտև, եթե ՓԱՍՏ է, որ ձուկն հոտել է, ապա պարզ է նաև, որ ձուկը հոտում է գլխից, և մեր քթին ու քիմքին անդրադարձող անհաճո լեշաբույրը մեր մեղքով է: Հայտնի առակն էլ կա`փնթի կկուն անընդհատ փոխում է իր բույնը` կարծելով, թե տհաճ հոտն այնտեղից է:
Բառախաղերի համազգային էյֆորիային հաջորդեցին կամ ավելի շուտ ուղեկցվեցին մի քանի աղմկահարույց պաշտոնանկություններով, ձերբակալվեց գոգոլյան հայտնի պատումի հայաֆիկացված պաշտոնյան (իմա`Խաչիկյանը):
Սակայն սրանք նախագահական ընտրությունների մեծ համերգի չնչին ձայնավարժություններն էին միայն`ի համեմատ մեր նորագույն պատմության առանցքային գործիչներից մեկի`Վարդան Օսկանյանի հետ պատահածի: Իսկ, ինչպես հայտնի է, նախկինում տասը տարի ԱԳ նախարար եղած Օսկանյանին, այժմ`ազդեցությամբ երկրորդ հայաստանյան քաղաքական ուժի` ԲՀԿի կենտրոնական դեմքին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Պատճառն, ըստ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության, Օսկանյանի կողմից իր իսկ հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի դրամական առանձնապես խոշոր միջոցների յուրացումն ու օրինականացումն է: Չխորանալով այս իրադարձության շուրջ քաղաքական ու քաղաքացիական գնահատականների մեջ, անհնար է չմատնանշել մեկ ու, թերևս, ամենագլխավոր ՓԱՍՏԸ:
Պարզ է, որ աշնանային ձնագունդը մեկ օրում չգոյացավ, և նախընթաց պրոցեսներն էլ ուղղակի բերում էին դրան: Իսկ որոնք էին դրանք: Այդ ամենն ընկալելու համար պետք է ասել, որ Օսկանյանի հետ կատարվածը պետք է դիտել ՀՀկ-ԲՀԿ փոխհարաբերությունների համատեքստում: Դրանք վերջին շրջանում սկսեցին մեղմ ասած մի առվով չգնալ (այդ առվի մեջ, ի դեպ, ընդհանուր բուծման ձկներ շատ կան)` կոալիցիոն անհամաձայնությունից հետո: Սա ակնհայտ է: Դրանից հետո Օսկանյանի նկատմամբ մասնագիտական հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանի Ազգային անվտնագության ծառայությունն ու դատախազությունը: Եվ ահա այս նախընթաց իրադարձությունների ու մանավանդ վերջին միջադեպի համապատկերում ի հայտ է գալիս, որ իր կուսակցության առանցքային ֆիգուրի (շախմատում թերևս պետք է նաև ձուկ ավելացնել) ճակատագրի նկատմամբ անտարբեր գտնվեց ԲՀԿի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Օսկանյանի մասին խոսեցին նրանք, ովքեր նույնիսկ չպետք է խոսեին: Բայց լռեց մեկը, ով պետք է առաջինը խոսեր:
Առաջնորդները, իսկ այդպիսին երևալու հայտ վաղուց ներկայացրել է մեր քաղաքական կյանքի ծանրակշիռ դերակատարներից մեկը: ՈՒ եթե առաջնորդ ես, գոնե բառի պարզ իմաստով, պետք է թիմիդ, ընկերոջդ, գործընկերուջդ առաջնորդես բոլոր ժամանակներում ու պարագաներում: Չպետք է թաքնվել կուսակցության, նրա այս կամ այն գործչի կամ իրադարձությունների ստվերում, որովհետև եթե Ձուկը հոտում է, այո հոտում է գլխից: Ստվերում լեշահոտը կարող է ավելի նվազ տարածվել, քան, ասենք, արևի տակ: Բայց դրանից հոտը չի անցնում…ՉԻ ԱՆՑՆՈՒՄ…
Комментариев нет:
Отправить комментарий