Երբ խորհրդարանականները (և ոչ միայն) հայացքները մի պահ թեթևացած կտրեցին Օսկանյանի գրպանից ու անցան ԱԺ գործունեության մյուս և հատկապես 2011 թ. Բյուջեի կատարողականի քննարկումներին, ակնհայտ դարձավ, որ ԱԳ նախկին նախարարն ընդամենը խաղաթուղթ էր ԲՀԿ-ի ձեռքում: Եվ`ոչ ավելին:
Եվ, ընդհանրապես, կա մի մեծ մոլորություն, որի մասին արժե խոսել` արդարության առջև չմեղանչելու համար:
Օսկանյանի նախադեպի մասին խոսելիս (նաև`իր իսկ`նախկին նախարարի պնդմամբ) այդ ամենը որակվեց որպես քաղաքական հետապնդում իշխանությանը հակադրված այլընտրանքային ուժի` ԲՀԿ-ի հանդեպ: Պարզ ասած`Օսկանյանի հետ տեղի ունեցածը փորձեցին անցկացնել կուսակցական պրիզմայով և տեղափոխել միջկուսակցական փոխհարաբերությունների հարթություն:
Ահավասիկ, այստեղ է, որ ակներև է դառնում այս ամբողջ ֆարսի բուն թերությունը:Բայց կարևորն, անշուշտ, սա չէ, որովհետև Օսկանյանին գործնականում ավելի շատ դեր է վերագրվում, քան իրականում նա ունի: Ու այն հանգամանքը, որ ԲՀԿ ցուցակում ու կուսակցական հաշվեկշռում Օսկանյանը երկրորդ տեղում է, միայն մտապատրանք է: Կամ, առնվազն, ազնիվ ձգտում է` կուսակցությունը գոնե մարդկային դեմքերով, մարդկային ռեսուրսով փոքր-ինչ բազմազանացնելու և մենիշխանից ապակողմնորոշելու համար:
Մինչդեռ ԲՀԿ-ականներն իրենց թիվ երկուսին հերթապահ խոսքերով պաշտպանելուց բացի ոչինչ էլ չարեցին: Չէ, լավ էլ արեցին, նրան թողեցին խորհրդարանական արդարադատության հույսին: ԱԺ դահլիճից հեռանալուց հետո, Զոհրաբյանի բերանով խոսեց նրանց խիղճը, թե գնալու ենք եվրախորհրդարաններում խոսենք-գործենք, որովհետև իրենց խոսքն այստեղ չի անցնում:
Իսկ ինչ է անում ինքը` Ծառուկյանը, ում խոսքը, ի դեպ, ևս գործ է: Նախ, Ծառուկյանը ներկա չգտնվեց իր կուսակցության երկրորդ դեմքին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օրհասական քննարկմանը: Ավելին` չարձագանքեց դրան: Եվ հարց է, թե ով ում ետևում է թաքնվում: Օսկանյանը ԲՀԿի’, թե’ բարգավաճականները` գլխավորությամբ առաջնորդի`իրենց կուսակցի ետևում:
Բայց հիմնականն առջևում էր` ԲՀԿի խորհրդարանական թիմը, որը վերջին շրջանում այնքան մոլեռանդ քննադատում էր գործող իշխանություններին, չմասնակցեց երկրի համար արյունատար համակարգի նշանակություն ունեցող փաստաթղթի` 2011 թ, Պետբյուջեի կատարողականի մասին քննարկումներին: Այլապես աբսուրդ է, քննադատել դատախազին, վարչապետին և չմասնակցել ու գնահատական չտալ վերջինիս ղեկավարած կառավարության գործունեությանը: Նույնպիսի զավեշտ է քննադատել բոլորին, բայց շրջանցել երկրի նախագահին:
Ստացվում է այնպես, որ վիրտուալ քննադատությունն իրականում սևեռուն գործելաոճ է դառնում ԲՀԿ-ի համար կամ էլ այստեղ, <<Հարսնացուն հյուսիսից>> հայտնի ֆիլմի օրինակով, սպասում են, թե երբ է շրջանից վերադառնալու տան շեֆը, որ իրենք <<իրենց վճռական կարծիքն ասեն>>:Կարգախոսի մակարդակով Ծառուկյանը մշտապես կրկնում է. <<Մեր խոսքը գործ է>>: Մնում է սպասել, թե հատկապես ինչ է խոսելու ԲՀԿ առաջնորդը…Որովհետև լռելու իրավունք նա պարզապես չունի, եթե իսկապես ցանկանում է այլընտրանք լինել:

Комментариев нет:
Отправить комментарий