вторник, 30 июля 2013 г.

Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց…



Մեր ազգի բոլոր թերություններն ու առավելություններնըստ իսպետք է դիտարկել մեկ հիմնական լույսի ներքոԵս դրան կոչում եմ համահայկականության կարծրատիպորի նախադեպերը գալիս են պատմության հեռվիցսակայն այդպես էլ դաս չեն դառնում մեզ համարԿամ դասեր չենք քաղում


Ավելինմեր բոլոր խնդիրների ստուգաբանությունը պետք է փնտրել համահայկականության կարծրատիպի (թե բա՝ Տիգրան Մեծ ենք եղել՝ «ծովից ծով» աշխարհակալությամբև պատմահոր «փոքր ածուի» անհամատեղելիության մեջ:


Բայցինչպես ասում ենդառնանք մեր դասին:


Հայաստանի քաղաքական նորագույն մշակույթի բազմաբովանդակության մեջ համահայկականության՝ ասել է թե՝ մանրապճեղ գործընթացների խոշորացման լուրջ հայտ էր ներկայացրել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը (որինի դեպոչ մի կերպ հիմնադիր նախագահ չես անվանի՝ երևույթի ոչ վիճակագրականայլ խորքային առումով): Մտավորականի թիկնոցով քաղաքական ասպարեզ եկած սույն անձնավորությունը իր հրաժարականից տևական ժամանակ անց լռում էրԻսկ լռելու «քաղաքական ու բարոյական պարտականություն» (և ոչ երբեք՝ իրավունքնաինչ խոսքվաստակել էր իր պաշտոնավարության սոսկալի շրջափուլի պատճառով:


Իրադարձությունները հայտնի ենսխալները համակարգա-իրավիճակայինանուրանալի ձեռքբերումները՝ համազգային


Իսկ ահա համահայկական կարծրատիպը հանգիստ չտվեց ԼՏՊ-ինով ցանկացավ պատմության աղբարկղից վերադարձի կոչեր ճարտասանել՝ ապավինելով իրթերևս միակձիրքինԵրկար ժամանակ լռած մարդն սպասեցսպասեց ու …ինչպես ասում ենմուկ ծնեցՍեփական կենսագրությունը սրբագրելու նրա մոտավոր կամ մոտավորական (որպես գործունսրտացավ մտավորական ևս ձախողվեցջանքերը հասկանալի էինՆույնքան ակնհայտ էր նրա ձգտումը՝ ՀԱԿ անվանյալ հակաիշխանական ճամբարում իր կողքին հավաքագրել իշխանություններից դժգոհելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներ ունեցողներինՀավաքեցբայց սաստեց. «Յա սամիյ մուդրիյյա սամիյ վելիկիյ…»:


Հավաքեց ընդդիմացողներինբայց ոչ ընդդիմությանըՈրովհետևինչպես ցույց տվեց անողոք ժամանակըԼՏՊ-ի հրովարտակից ու ընդհանուր ճանապարհից սկսեցին և շարունակում են արագորեն անջատվել քաղաքական ուժերն ու ֆիգուրները (Արամ ՍարգսյանԱլեքսանդր Արզումանյան և այլն): Հեռացողներնիհարկեչեն փայլում իրենց կատարելությամբբայց որ գիտակցեցին գլխավոր տիկնիկավարի նպատակները (ավելի շուտ դրանց հեղհեղուկությունն ու սնանկությունը), արդեն իսկ դրվատելի է:

Իսկ ՀԱԿ-ի ներՀԱԿության առաջին ախտանիշներն ի հայտ եկան ՀԱԿ-իշխանություն երկխոսության ժամանակորտեղ ԼՏՊ-ի լեզվակները հանդես էին գալիս միևնույն երգի՝ բազմաձայն կատարմամբԻշխանափոխություն և վերջՆախանձելի միասնականություն էչէ՞



Սակայնդրան հաջորդած իրադարձություններըայդ թվում՝ բազմաչարչար միացյալ շտաբի ստեղծումը՝ ԲՀԿ

-ի հետ գործարքի բացահայտումներովխորհրդարանում տաքուկ տեղավորվելընախագահական առաջիկա ընտրություններում միացյալ թեկնածուի շուրջ Փաշինյան-Զուրաբյան զույգի հակասական հայտարարություններն ու շատ այլ պղպջակներն ավելի ընդգծեցին Հայ ազգային կոնգրեսի համահայկական կարծրատիպության ողորմելի լինելըՆրա առաջնորդի անհաջողակ լինելըՉէինչ եմ ասումԼևոն Տեր-Պետրոսյանը մի բանում հաջողել էՆրան հաջողվեց մի գիշերվա համար բարոյազրկել ընդդիմության դաշտում «դեռևս կույս մնացած» քաղաքական գործիչներինոմանք հասցրին պատվով դուրս գալոմանք էլասենք Պետրոս ՄակեյանիՍոս Գիշյանի տեսքովամենայն հավանականությամբչեն ուշացնի առողջ տրոհումը մեռելածին օրգանիզմից

Комментариев нет:

Отправить комментарий