вторник, 30 июля 2013 г.

ԻՄ ապտակը…Կառավարիդ վնաս չէ





Այնոր Հայաստանի տնտեսությունը օլիգոպոլ էկարիք չկա մի լավ փիքր անել ու նոր հասկանալԱռավել ևսոր դրա մասին բարձրաձայնում են և միջազգային կառույցներըև ընդդիմությունն ու իշխանություններըՈՒ ստացվում է այնպեսոր բոլորի քննադատության թիրախում հայտնված սուբյեկտը ի հեճուկս ամենքի սկսում է փթթելզարգանալ ու նույնիսկ սերտաճել այսպես կոչված մեղադրող կողմի հետ:

Թե չէ ակնհայտ էոր օլիգոպոլ տնտեսությունների ու տնտեսվարողների նկատմամբ վերահսկողական հանձնառություն ունեցող պետական զանանան կառույցներն այնքան անզոր ենոր նույն օլիգարխների կողմից ընկալվում են որպես շարքային ռեվիզորներԶավեշտի թատրոն է հիշեցնում այնոր բիզնեսի արդար կանոներ ապահովող կամ ավելի ճիշտ դրան կոչված տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հազվադեպ համարձակություն է դրսևորում և ֆինանսական տույժի է ենթարկում այս կամ այն օլիգարխինորի համար տուգանքն ավելին չէ մեկ զավտրիկի գնից:

Եվ ստացվում է այնպեսոր խանութպանը մատերի վրա է խաղացնում մի ողջ պետական համակարգիիր մանր ու մեծ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐՈՎԻսկ այդ երկրի քաղաքացիները դատապարտված են ապրել այդ օլիգարխների տնտեսական կապրիզի եվ քաղաքական նկրտումների միջանցքում:,: Մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ՊԱՊԱՅՈՒԹՅՈՒՆ անող օլիգարխներն խցանել են բոլոր ոլորտներըԵվ բոլոր հիմքերն ունեն հասարակությանը նետելու Լյուդովիկոս 14-րդի հայտնի մեծախոսությունը`Պետությունն այդ ես եմ...

Այսօր,մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը հենց անպատիժ օլիգարխների դասն է:
Փոքր ու միջինը բիզնեսը ճնշող <<նորօրյա բազազների>> համար մարդը դիտվում է զուտ էժան աշխատուժորին ստրկացնում են զանազան միջոցներով`ընդհուպ կուսակցություններին բռնակցումըԻսկ իշխանական վերին օթյակներում օլիգոպոլ տնտեսությունների դեմ պայքարի մասին <<աֆորիզմիկ իմաստախոսությունները>> սկսում են զայրացնել խիղճկրթություն ու արժանապատվություն ունեցող սովորական մարդունՆա այսօր լքում է ոչ թե հայրենիքըայլ այն իրականությունըորտեղ ստիպված է ընդամենը աշկերտ լինել նրանցովքեր ամենեվին էլինչպես սիրում է կրկնել հայրենի դինջ Կառավարը (սայլապանս Կառավարիդ վնաս չէկասեր Մեծն Ջիվանին)` գիտելիքահեն իրականության ծնունդ չեն:

Փաստորեն մարդիկ գնում ենփրկելու իրենց վերջին ունեցվածքըԱրժանապատվությունըԻսկ սա կարող է մի օր անպայման համաժողովրդական ցասումնալիցբայց ամենակարևորըուսուցողական ապտակ հասցնել նույն այդ Կառավարինեթե հավատանք այն մարգարեությանըթեապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի

Комментариев нет:

Отправить комментарий