суббота, 3 августа 2013 г.

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 3









*** 


Ես քո մասին թանաքով եմ գրում այնպես
քանզի արդեն դու ճերմակիս օրհնությունն ես չանհետացող.
...
Քո ծնունդին չեմ նվիրի էլ գունավոր մատիտներ ես...

*** 


Դու ինձ սովորեցնում ես ապրելու արվեստը 
ու ես մեռնում եմ քեզ համար

քանզի արվեստը զոհեր է պահանջում... 






*** 


Դու ինձ սովորեցնում ես արև նկարել

Ու ես վրձինս թաթախում եմ մայրամուտի ջրաներկի մեջ

Քանզի սովորեցնում ես...միայն գնալիս... 


*** 


դու ինձ սովորեցնում էիր լսել աղոթքները ծովեզերքի

և ես...օրհնում եմ քո բացակայությունը

քանզի գիտեմգոնեում համար աղոթել... 





*** 


դու ինձ սովորեցնում էիր գրել աջ ձեռքով

եվ ես գրում էի քեզ քո փետուրով`մանրամասնզույգատարած,  

քանզի դժվար էր քեզ մեկ ձեռքով պահելըԹռչուն... 



*** 


ինձ սովորեցնում էիր չմրսել

հիմա երբ ձյուն եմ դարձել ու տեղում եմ վրադ

ինչու՞ ես ատում ինձ... 






*** 


դու ինձ սովորեցնում էիր լսել շնչառությունը ծաղկի

և ես հիմա ծաղիկներ եմ նվիրում քեզ

որովհետև անպետք են բառերս...


***


դու ինձ վարժեցնում էիր ձգողության ֆիզիկական ուժին

եվ հիմա ես վերադառնում եմ...դրախտի հիշողությանը

քանզի սիրտս ֆիզիկապես ցավում է քո բացակայությունից... 




***

դու ինձ սովորեցնում էիր նոտագրել ցավը,

եվ ես հիմա դարձել եմ քառորդ չափի պաուզա՝

դրախտի ու դժոխքի միջև...




*** 


Դու ինձ սովորեցնում էիր արտաշնչել

Ինչ գեղեցիկ են քո բառերի...պղպջակները...արցունքներիս ծովում... 


*** 

Դու ինձ սովորեցնում էիր 

Թեթևասահ ու անանկում 

քայլել պատերի վրա ու առաստաղի

որոնք քո ծխահեղձ ննջասենյակում 

բուրում էին գինով 

ու սիրահոտով... 



...
Մի մտածիր

կանցնեն կապտուկները մարմնիսդեմքիս... 

էլ չեմ ընկնի

ես պարզապես ավելի շատ եմ կշռում....ՔՈ պատճառով... 





-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *


Ցավը հենց այնպես չի լինում

Եվ չի լինում մարմնի մի հատվածում ու միանգամից,

Եվ իր մասին է հիշեցնումինչպես նոյեմբերի այս ցուրտ

այս հարազատ քամին

Եվ ծխվում է ցավն այդ մինչև լուսաբաց,

Եվ խմվում էորպես չներգործող կոֆե,
Եվ լսվում է բարձրորպես լռություն,
Եվ անեծք է դառնումև …գովեստ:
Եվ լինում է այնպես
որ հայելին քեզ է նայում դեմքով ուրիշի,
որովհետև նա քեզ որոնում է հազար
հազար տեղով,
որովհետև մեծ են ցավի աչքերն էլջան,
եվ դու նրանց երբեք չես մոռանա ու չեսհիշի:
Եվ ժպտում է նա քեզմանգաղի սուր շեղբով


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *


Քո աչքերն այքանայնքան մեծ են`ոնց

Մի դրախտաչափաներրորդ այգի,

Քո աչքերն այնքանայնքան թաց են`ոնց

Մեր բաժանումի անձրևըանգին..



Քո աչքերն այնքանայնքան նուրբ են`ոնց
Սիրահարների հպումը թավշե,
Քո աչքերն այնքանայնքան լավն են`ոնց
Սիրո անկողինուր մահն էլ ցավ չէ

Քո աչքերն այնքանայնքան մոտ են`ոնց
Խավարում փայլողաստղեր ու Լուսին,
Քո աչքերն այնքանայնքան խորն են`ոնց
Չբառակերպվող լռությունը զիլ

Քո աչքերն այրվող նամակներ ասես,
Քո աչքերն անլուռ մեղեդին իմ այն,
Որ անվերջ լցվումլցվում է ներսս.
Քո աչքերն արդենաչքեր չեն միայն


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *


Դու տեսե՞լ ես

թե ինչպես են շնչումմեր ձեռքերը,

Երբ երկար բաժանումից հետո 

հայտնվում են իրար կողքի՝

որպես աշնանային այգում երկու ծերացող տերև





----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * * 


Ախչթողեցիր խոսելչթողեցիր,

Երբ կողքիս էիր օրերում այն գիպսե,

Որպեսզի չերգեմ ցավն իմ տողացի՝

Մատներովդ փակում էիր բերանսիմ սեր:



Հիմաերբ հեռու եսորպեսԿին
Երբ ոտքերիս տակ փշրել ես արձանը Օրվա,
Այս անգամթեև ոչ իմ կողքին,
Չես թողնում լռեմ նորմալ





---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *


Դու մի կծկվիր կեսգիշերային ճերմակ շորիդ մեջ,

Որ մերկությունդ է,,,

Կիսալուսնի ես նմանվում այդպես,,,

Եվ մի արտասվիր.

Ես այդքան աստղ ինչպե՞ս ամբարեմ


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Աշնանային լուր.17.30







Քաղաքում 

թույլ երկրաշարժ է զգացվել.

Զոհեր չկանխուճապ՝ պետք չէ.



Քաղաքի մի անկյունում՝
Կտուրների վրա 
կատուները 
սիրում են իրար,
Լուրի ստույգությունը մի չափեք 
ներքևի հարևաններով.

Ես շարունակելու եմ սիրել քեզ՝
Թերթերից անտեղյակ 
Կամ 
Առանց հեռուստացույց նայելու


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *


Ախեթե ձեռքս լեզու ունենար,

Որ պատմեր հուշի պաշարն իր ներսում,

Հազիվ թե սիրտդդրան դիմանար,

Եվ սիրտդ գուցե ինքն առներ լեզու



Ախեթե լեզու ունենար ձեռքս,
Պապանձվելու էր քո լեզուն էլջան,
Դրա համար եմ թաքցնում վերքը
Իմգրպաններումթղթերին՝ անչար

Ախեթե ձեռքս ունենար լեզու,
Լռեցնելու էր լեզուն էլ մահի,
Սերը կողողեր ափն ամենեցու,
Եվ ձեռքս միայն մարմնիդ չէրսահի


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ՏԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆՀԱՆՈՒՆ ՔԵԶ








Լոգարանում`

Գոլորշացած հայելու վրա

Դեռ շարունակում ես գրել իմ անունը,

Եվ քո սեփական մարմինն ես

Անգթորեն տրորում`
Հուսալով այնտեղից մաքրել իմ ու քո հիշողությունը,
Որ չի անցնելութեկուզ հարյուր ջրով լվանաս,
Քանզի մնալու են մատնահետքերս
Եվ աչքերդ ես տրորում անխնա`
Ձերբազատվելու համար ոչ միայն երեկվա,
Այլև վաղվա երազներից
Դու վախենում ես առավել
Չտեսածներից
Իսկ ես ամբողջանում եմ գոլորշու և հիշողության պես,
Մի պահ կտրվում արեալից քո,
Որ վաղն էլ քեզ վրա իջնեմ`
Արդեն անձրևի տեսքով


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


* * *


Քո դողացող ձայնով

Դու բողոքում ես 

Աշնան

թե իմ ցրտից.

Դու երևի մոռացել եսսիրտ իմ

որ այս աշնան համար
Պահածոյացրել էիր
Իմհամբույրները
Երեկոյան
բոլորի աչքից հեռու՝
տանեցիքիխալխի,
Մենք դրանցովթեյ կխմենք..

Իսկ կեսգշերին մերկությունը կքաշենք մեր գլխին՝
Որպես ամենատաք ծածկոց


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *


Իմ շնչարգելությունը հետաձգվում է,

Երբ հիշում եմոր դու 

Շնչում ես քաղաքի 

աներևույթ ու անմատչելի կոկորդում

Քեզ տեսնելիսսակայն

պահանջվում է շնչառություն …արհեստական

Իմ մահը հետաձգվում է,
Երբ հիշում եմոր քաղաքի մի անինձ ծվենի վրա
Դու ես ապրում
Բայց ես օրվա մեջ մի քանի անգամ մեռնում եմ՝
Ապրելով քո բոլոր կամակորությունները


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *


Արի արբենքարի արբենք այսօր՝

Երջանկության մեր տնահամ նախուտեստով,

Եվ չամաչենք մեր լացերից անզոր,

Արի ցավը երգենք կիսախմածկես տող:



Արի արբենք այսօրարի արբենք,
Որ բթացնենք նոպան տառապանքի համառ,
Թող մարմնին ծաղկեն ցրտահարված ափերն
Ու թող օրը լինի մի քի~չ փրկված ամառ

Արի արբենք այսօրարբենքարի,
Մեջք անելով ցավինմահվան շեղբին բոսոր,
Չէ՞ որ չենք ապրելու հազար տարի,
Արի արբենքարբենքարիմեռնենք այսօր


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





* * *


Այսօր էլ քեզ կլսեմ,

և շուռումուռ կգաս քո անկողնում,

ինչպես իմ սիրելիձայներիզը,

որ ծայրից ծայր անգիր գիտեմ,

ու լսում եմ մի քանի երես….


Իսկ հետո
երբ դուկտրվում ես մի տեղում`
իմ սևեռուն ուկնդրումից,
Ես նրբորեն ու համբերանքով
Շրթնաժապավեններդ բերում եմ ի մի`
Եղունգներիդ լաքով


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





* * *


Ես մի տուփ հաշիշ ունեմ`սերն է,

Ես մի քիչ թանձր գինի ունեմ`գիշերն է,

Եթե մեռնեմ այս գիշերմարմինդ է լինելու տապանաքարը


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Նոպա`ծովեզերքին




O, ծով կանայքկանայք,

Որ ինձ շվար 

մի ձկնորսի եք վերածել`

Ձեր հարահոս ալեբախումների մեջ ես կանգնել եմ`մրսած ու նվաղուն,

Եվ իմ ուռկանն արդեն ծակ է վաղուց,
ևկորուստն իմ ավելի շատ էքան ձեռք բերածը
Եվ ձեր շուրթերի մատույցներում խոնավ
Համբույրներս ճոճվում են մակույկի պես,
Որ խարխուլ էբայց անսլացխոնարհ
Եվ ծաղկում է վրասհիշողության մամուռը,
որ ցավ է լոկ,
Եվ լիզում եք դուք իմ ափերն անջրդի`
Հիվանդ մարմնիս վրա… ծիծաղելով
Եվ նեխած ձկներ եք հանում ափերը իմ շուրթի,
Եվ փշրում եք ապարանքն իմշինված ավազից,
Քանզի էլ չեմ կարող մտնել
Ծովածոցը ձեր խորախորհուրդմարգարիտե,
Ես չեմ կարողկխորտակվեմ քանզի


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Լուսամփոփի լույսը դանդաղ


Մոռանում է

Գիշերային իմ կալանքը քերթողական

Ու ինձներում



Լուսամփոփի լույսը դանդաղ 

Հաշտվում է պարտության հետ`
Այգաբացի արքայության սահմաններում


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *


Այս գիշերը նորից 

թանաք դարձավ,

Որ երբ հետ գաս ու երբ 

Ես համրանամ մեկեն ու չգտնեմ բառերսահեցնեմ մատներս փետուր

Եվ գիշերագույն թանաքով գրեմ քո մարմնի վրա արձակ`

Ինչպես սևով սպիտակին են գրում,
Ես կգրեմ այդպեսոր հավատաս,
Որ դրախտից հետոկույրի նման էլի քեզ եմ սիրում
Էլի քեզ եմ կառչել:

Այոկույր եմ օես,
Քանզի շարունակում եմ 
քեզշոյել
Համոզվելու համարոր Դու ես իմ առջև


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *


Կիսալուսին և կեսգիշեր,

Եվ անկողինկիսատկիսատ

Քանզի չկաս ու քեզ հիշելն

Այս երկինքն էաստղագիսակ:



Կիսատ կոֆեկիսատ օղի,
Ծխախոտի կիսայրված ծուխ,
Ճանապարհով հարդագողի
Կհայտնվեմ լուսնի խցում:

Կիսատ հայացքկիսաբաց ուս,
Կիսատ սերերդեռ եդեմից,
Կիսաստված եմգուցեցածում,
Բայց վերևում դատում են ինձ:

Կիսաբաց է հոգու նեղ դուոն 
Ու ես կանգնածմահվան շեմին,
Մեռնողները ցավ են խեղդում-
Ողորմաթաս կեսգիշերին


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *


Ես զարդ չեղաես զարդ չեղա

Ճերմակ բլուրներիդարանքում.



Նույնիսկ վայրի 

սիրո պահին`

Իմ հոգու մեջ կոչնակում էր`մեղան

Ես կախվեցի 
Քո պարանոցից
Հավատիդ բարակ թելով`
Որպես բլուրներիդ արանքում խեղդվող...փայտե խաչ


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




***


Գիշերն իմ սևամորթ սիրուհին է,

...ամեն առավոտ կորցնում են նրա թողած հեռախոսահամարը...

Պատկեր



Լուսինը տառապյալների մոխրամանն է..

Գիշերվա երկինքը՝ծխախոտից անզգուշաբար այրված գիշերանոց

Լուսինը՝սև դռան դիտակն է..
այն կողմից Աստված է հետևում.
Մենք ափերովամաչելով ու կուրացած
փակում ենք այդ ամենատես ճեղքը:

Եվ դռան զանգն է..խլացոնում մեզ …

Սովորական գիշեր

Լուսինը կանչում է մորս թխած բլիթի պես՝
աստղա-շաքարա փոշով,
Դստերս համոզում եմ քնել`վաղն անպայման կզբոսնենք.
(Անահիտն այդ տողն անգիր է հիշում,
որովհետև միայն տող է…)

Մի ակնթարթում կինս մի քանի կին է՝
սիրուհիմայրքույրանծանոթուհի,,,
վերջապեսէգ
սիրումբողոքումհամբուրումկերակրումհարցնում ու ինքն էլ պատասխանում է.
լռում է հետո՝սեռային ներփակությամբ՝
դժբախտ-երջանիկ անցուդարձով:

Մոխրամանը-սիրտս է՝անպետք սիգարետներից՝ գաղջ ու մխացող… 
Ինչու այնտեղ չկա աղջկաս կերած կոնֆետի թուղթը

Հայելու մեջ հաշվում եմ սև մազերս
Վաղն անպայման սափրվելու եմ
Վաղվանից միայն միս չեմ լինելուայլ նաև՝հոգի,
լուսին ու արևզավակտղամարդպոետ,
աղբ թափող ամուսին ու պապա,
(չէ...պապԱնահիտիս համար),

...բայց նաև՝ որդիորդիորդի Աստծո....


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





* * *


Ինձ դեմքով գիտեն բոլոր ծխախոտները,

Խմիչքները բոլոր,

Ես գթացել եմ ու սիրել նրանց



Ինձ գիտեն բոլոր աղջիկները,

Գիշերային թիթեռները նույնիսկ,
Ես չորացրել եմ նրանց իմ կրծքին`երբ թրջվել են անձրևից

Միայն մահն ինձ չի ճանաչի,
Ես չափազանց ձանձրալի եմ նրանը լինելու համար:


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *


Լուսինը դարձավ մի ճերմակ վագոն,

օրորվեց մթին ռելսերի վրա,

ես քեզ մոտ կգամ լուսնի նվագով`

որպես գիշերվա ցանկալի երազ:

Ու մենք վագոնում մի երկար գիշեր,

Ու արդեն լուսինն`իբրև լուսամփոփ,
Գիշերճանապարհ երկարեք քիչ էլ,
Թե պիտ թափառեմ`լոկ սիրո ճամփով...
Լուսին-գիշերվա ճերմակ ստինքը.
գայթակղություն`խավարիկնոջ,
Գիշերանոց է ասես երկինքը,
..լուսին կգրկեմ քեզ ձեռքով դողդոջ...

Այսօր կլինեմ սիրեկանը քո,
երջանկությունը մի գիշեր է հենց,
Չսիրելուց ես դու տխուր այդքան,
Իմ լուսին ցնորքտառապանք իմ մեծ...




--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *


Գիշերն իմ հնամաշ ու կարկատված պիջակն է,

Լուսինը թաշկինակս`արցունքահետ,

Ամեն առավոտ որոշում եմ չհագնել,

Ամեն գիշեր զառանցում եմ`հանց պոետ...


Ահա այսպես ես գալիս եմ քեզ տեսության,
Ցնորական իմ սիրուհիաստղահեռու,
Արի ասեմարի լռեմ քեզ կիսաձայն`
Որ հանուն քեզխավարի մեջ եմ դեռ դեգերում


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


* * *


Լուսինն այս գիշեր կրկին մերկացավ`

աչքերիս առջև տեսանվեց շքեղ,

պարգևեց սիրո հաճույքներ ու ցավ,

և փոխարինեց այսօր էլ նա քեզ:



Թե այդ դու ես հենց լուսինն այս կրքոտ`
հավատարմության չափն ես իմ փորձում-
ես լուսիներ եմ շոշափում ձեռքով,
սակայն հոգուս մեջ կարոտ եմ կոծում....




----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




ԿԻՍԱԼՈՒՍԻՆ


(Բառանկարչություն)



Կիսալուսին`

Ճերմակդալուկ

Շուրթ ինչ-որ մեկի.

Ամեն գիշեր համբուրիր
Աչքերս թաց 
և ամեն գիշեր
Փոխվիր
փոխվիրերգի`
Լուսնատավիղ 
օրորելով.
Մի կծկվիր քո 
որերրորդ,
Սակայն նորահարսի
կեսգիշերային
լուսնաշողակար 
շորի մեջ,
որմերկությունդ է անբառե-
Մի կծկվիր`
Կիսալուսնի ես այդպես նմանվում-
Եվ մի արտասվիրես այդքան աստղ ինչպե՞ս ամբարեմ….




--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Երբ դու գնացիր կամ չինական մանրանկարչություն




* * *

Երբ դու գնացիր,

Քաղաքի հիվանդ մարմնում ես տնքացիկույրաղիքի պես,

Եվ զգացի ավելորդությունսնույնիսկմարմնի համար

* * *
Երբ դու գնացիր,
Ես բուխարու մեջ հոգևարեցի մոխրի նման,
Ինձ բորբոքիր նորիցքո վերադարձով
անհրաժեշտ է …մի թույլ քամիմիայն


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *


Ես կլինեմքո երազը,

եվ կխցկվեմ աչքերիդ մեջ բարի,

կտաքանամ այնտեղ`որպես թափառ մի շուն



Եվ կհսկեմ քունդ շան պես հավատարիմ,

Ես կլինեմ քո երազնանընդմիջում


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ջղաձգումանցյալի ախտորոշմամբ




Միայն դու կարող էիր քո կանաչ աչքերով

Ծածկելտղամարդկային իմ մերկությունը,

Եվ միայն դրանց պատճառովես կարող էի մերկ լինել


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *


Միշտ մի ճերմակ թուղթ,

Հեռու է մնում նույնիսկ հանճարեղ բանաստեղծությունից,

Ինչպես կույսը երկչոտ կամ տիրամայրը լուսե,

որ կատարյալ է...

Եվահադու այդպես հեռու պահիր քո մարմինը ճերմակ

Իմ գրերից ձեռակերտ...


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Կարճամետրաժ ԿինոՉապլինի ոճով





Ամեն օր մի բանաստեղծություն եմհագնում

Քեզ համար,

Որպես կոստյում նորաձև,

Ամեն օր ապացուցում եմոր քեզ եմ սիրում,

Որ քեզչեմ հիշումայլչեմ մոռացել
Մի մտահոգվիր,
Իմ բոլորբոլոր շորերի ծոցագրպանումքո նկարն է սեր


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





* * *


Երբեմն քեզ հիշում եմորպես հսկա ու 

Գեղեցկակազմ բառարան,

Որը լցված է բառերով մոռացվածխրթին ու անկանոն,

Բայց դրանք վերծանելու համարզգալու՝

Մեկ ուրիշ բառարան է հարկավոր


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *
Իսկ թվում է քեզթե ես ուժեղ եմ,

Երբ որ լռում եմմի քանի րոպե,
Երբ թաքցնում եմ իմ խոնավ կոպերն
Ու երբ փորձում եմ բարկությամբ շեղել:


Երբ հարվածում եմ սեղանին ցասկոտ,

Կրծքավանդակիս խփում ջղաձիգ,
Պատմություն սարքում սին ու չեղածից,
Գնում սենյակի այն կողմից այս կողմ:

Եսչեմ դիմադրում ժպիտին քո հին,

Քո չնայելունսուր ու տեսանող,
Չէես ուժեղ չեմթույլ եմ եսանօգ,

Երբնստում ես դեռմարմնիս գահին

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Վրձնում՝ աշնանային հիստերիայով



Իսկ կար ժամանակ,երբ ես պառկում էի

 քո տակ..,չէ~…ներքո՝
Որպես հեղինակային
ստորագրություն՝
Չքնաղ Կտավին՝ 

Հանճարի ձեռքով

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Վարիացիաների ծառի թեմայով

* * *

Ինձ մարդիկ պիտի էլ չճանաչեն`
Հիշատակությամբ ոչ չարոչ`բարի,
Թե որ ծառ էի ես այսքան տարի,
Ե՞րբ պիտի նորիցնորից կանաչեմ:

* * *

Ես տերև-տերև դեղին գույն հագա,
Ես տերև-տերև ձեզ բաժինվեցի.
Որ ծնվեր այսչափ պատկեր գեղեցիկ,
Արժե՞ր աշունքին մոտ լինես այսքան:

* * *

Ինչի՞ մասին է լռում այս ծառը`
Այսքան վշտալիցախև այսքան նուրբ
,Ծառը համր չէնա լոկ անձայն է,
Բայց ո՞վ է հիմա նրան հասկանում...


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Հոգեդարակումս
Բազում գրքեր կան,

Առասպելականներից մինչև արկածային,
Ժամանակն ամեն մեկին շարել է իր տեղում,
Ոմանց վրա՝ ննջելովոմանց վրա՝ փոշի մաղելով
Ես ամենախորքից,
Չերևացող ու մոռացված մի անկյունից
քաշումհանում եմ քեզ՝
Որպես փոքրածավալբայց մեծարժեք գիրք,

Եվ դու դառնում ես բարձի տակի գիրք կամ սեղանի,
Որից դժվար է բաժանվել

Ինձ վաղուց պետք չէ էջանիշը,

Քանզիչեմ մոռանում,
թե որ հատվածում եմ ընդհատել քեզ կարդալ
քանզի ամեն անգամ քեզ կարդում եմ տարբեր տեղերից
ու մի քանի անգամ,

ինչպես անում են սիրելի գրքի հարազատ էջերը կարդալիս:

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Ես չեմ սիրում աշուն նոպաներդ սրտդող,
Քո առավոտ-ցերեկ-գիշեր պոդիումը հին,
Քո արցունքը`տերևքո արցունքը`դեղին
Եվ չեմ սիրում այգուդ նստարանը ցրտոտ:


Ես չեմ սիրում աշունքո աշունը միջի,

Բաժանումը քո ճիշտհանդիպումը սխալ,
Ես չեմ սիրում աշուն խազալի պես մխալ
Եվ ոտի տակ մեռնելանհայտ աղջամուղջին….

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Քո եղանակըՏանն ես.
Դու պակասում ես
դրսում,

Եվ ցուրտն
այդ
պատճառով է ,

Եվ դրանից եմ մրսումԴու դրսում ես արդեն,
Հայտնվել ես,
Արդյոքօդի՞ց..
Բայց ես անձրևանոց չունեմ,
ՉՈՒ-ՆԵ~Մ
Եվվախենում եմ ամպրոպից

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


* * *
Իմ սերն արև եղավ`լուսե ու արդարև,
Ձեզ լույս հասավբայց ինձ հրայրքտապ ու կիզում,
Խանձեց մատներս այնսիրտս վառեցվառեց,
Դուք փրկվեցինք մութիցես գայթեցի իզուր:

Սերս գարուն եղավ`հալեցնելով սառույց,

Ձեզ ջերմություն հասավբայց ինձ անձրև ու դող,
Եվ անհայտն էլափսոսչեղավ հավասարում,
Դուք ծաղկեցիքիսկ ես դարձա լոկ թումբ ու հող:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Եթե ես քեզ չսիրեի
վերացարկումըստ շոշափելիքիտեսողության ու կնոջ/


Եթե ես քեզ չսիրեի,

Դու կլինեիր երկու ձեռք`
Բարևելու համարառևտուրի,
Կամգուցենվեր տալիք մատանին փորձարկելու
Եվ շատ այլ կենցաղային ՁԵՌնարկումների համար


Եթե ես քեզ չսիրեի,

Դու կլինեիր երկու աչք`
Երկու ձեռքով աչքերը փակելու կամ աչքերն իրենց բնում խեղդելու համար
(
դրանց համար պատճառներ միշտ էլ կան,

Ասենքքեզ չսիրելը կամ չսիրելը քո…)

Եթե ես քեզ չսիրեի,Դու կլինեիր էգ կամ ծանծաղ մարմին`

Երկու աչքով ու ձեռքով երկու
Որ նկարազարդում են անմեղ երեխաներըիրենց պատկերագրքում

Բայց հիմա ես սիրում եմ քեզ
Ու գրկումիմ աչքերի երկարությամբ


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




***
Թախիծիմ փոքրիկ շուն հավատարիմ,
Օրերով սովածթրջված ու հեգ,
Քո ձայնն եմ լսում ես ամբողջ տարի,
Որ իմ շուրթերին դարձել է մի երգ:

Թախիծիմ փոքրիկանլքող իմ շուն,
Իմ հողաթմբին կլացես հետո,
Քանզի պոետին շներն են հիշում,
Չեն դրասանգում կյանքը պոետով:

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





Աստվածաշնչառություն

Առավոտից մինչ գիշեր
Իմ պարանն է հյուսվում ամուր,

Ախմի քայլ էլ մնաց, քիչ էլ,
Կամ էլթռիչք պատշգամբում:

Ես մարմնից ինչպե՞ս փախչեմ,
Որ շնչել է այսքան բացիլ,
Որ թույներ է արտաշնչել՝
Շրթներկագույն այգաբացին


Որ ճաքել է՝ մեղսասափոր՝
Կնոջ շնչից պաղ ու տաքուկ,

Թափառել է ու սարսափով
Դատաստանին սպասել թաքուն:


Կամ եղել է ռոյալ ճերմակ,

Նվագել են աստված ու լիրբ,
Բայց մեղեդինլադը չեմ այն,
Որ երջանիկ խենթը սուլի:

Ախմարմինս՝ լայն հայելի,

Զմայլվեցինբայց իրենցով-
Ե՜ս մնացի անբայելին,
Եվ անշարժը՝ մենալացող:

Ցավեց հոգիսխլաճի՜չ էր,

Չհասկացան գիրսավաղ
Առավոտը դարձավ գիշեր
Եվ պարանը կանչեց խաղաղ.


Իսկ ի՞նչեթե առանց մարմին
Հոգեհանդերձ ու մերկ լինեմ,

Աստվածային օդը առմիշտ
Շնչեմշնչեմ ու երգ լինեմ….


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Քո ափսենթագույն աչքերը կարծես
Դրախտներ լինեն,

Դրա համար էլ ես չեմ ամաչում իմ մերկությունից...

Գույներդ ինձ տուրորպես թե հանդերձ-

Բայցկմերկանամ ես...այդուհանդերձ...







* * *


Ատի՜ր ինձեթե էլ չես սիրելու,
թե չես հասկանում բառերից ոչինչ,
թե կմոռացվեմ ես քո սերերում,
ուրեմնի՜նչ փույթատելի կոչիր:Խնդրում եմ ատի՜րատի՜ր խնդրում եմ,
որ գոնե զգամթե սիրել ես ինձ,
որ զուր չլինի մահվան փնտրումը`
մոր որովայնից չլքող տեսիլ

Ատի՜ր ինձիմ սերիմ սերն էլ ատիր,
թե ծաղկելու է այգիդ վերջապե՜ս,
թե պիտի նորից սև օրավարտին
դժոխքի միջով դրա՜խտ վեր ճամփես







***


Երբ դու գնացիր,

հայացքս փռվեց ձմեռնամայթին

կանաչ գորգի պես,

որ չսայթաքես հանկարծ սիրելիս

Եվ դու գնացիր`

ետ չնայելով.

Այդպես էգուցե,

երջանկությունը հեռանում հաճախ`

անտարբեր քայլքով և խռովածի

և այդպես մնում`համրորեն անչար:

Ախինչ իմանաս,

Երջանկությունը ե՞րբ է ավելի գեղեցիկ`

գալի՞սթե՞ հեռանալիս


Երջանիկ սերեր չեն լինում,

գուցելինում են սիրված երջանկություններ,

քանզի կարող ենք սիրածին ատել,

Բայց ոչ սիրվածը




*** 


Գիշերաբարձդ՝ արցունքախոնավ
արշալույսներին 
խփում ես հերսոտ 
սառը պատերին քո պատշգամբի...
 
իսկ հետո թողնում արևի տակոր 
չորանա մի քիչ՝ իբրև արցունքից խունացած նամակ...

Դու անհուսորեն ինձ սիրահարված՝ 
Եվ այդպես հեռվից դեռ ինձ կշտամբիր... 









*** 



Երբ դու գնացիր
մարմինս ձայնեց հին դաշնամուրի 
անլար ստեղի պես,
 որին հպվելիսմեկ այլ նոտա է լսելի դառնում,
 մի ուրիշ հնչյունոր անուն չունի... 


Երբ դու գնացիր
մարմինս զնգաց զարթուցիչի պես
որին երջանիկ սիրահարները 
մոռացել են ցուրտ մենասենյակում  
հանգուցյալ մեկի... 







***  



Գիտեմ կգասկգաս դու`  
 ոչ ուշացածոչ էլ շուտ,    
որպես իջնող մայրամուտ,   
 որպես կարոտ անխոստում:    

Գիտեմ կգասդուկգաս`  
  ոչ մեղավորոչ էլ`սուրբ
  որպես ժպիտարտասուք,  
 ներշնչումով մոգական:  

Գիտեմ կգասկգաս դու
  չհեռացող սիրտզարկ իմ`  
 հանց հիշեցում բիրտ կյանքի   
կամ էլ մահվան հակազդում   







***


ինձ մի հարցրուո՞վ եմո՞վ եմ ես.  
մի պատասխանիր դու իմ փոխարեն,  
 եղածս մի բառ ու մի տող արև
  մի փոքր ալիք`կյանքից ծովեղեն:   



Մի ասաո՞վ եմգրող եմ ու ցավ,  
 կամ գուցե հմուտ մի ցավագրող
  ի՞նչ է փոխվելու իմ սևագրով,  
 իմ երգով մաքուր`ողջթե հանգուցյալ...   


ինձ մի հարցրութե այդ ո՞վ եմ ես
  Հարցերի հարցըերբ դու ես մնում,  
 որպես մութերի անգուշակ մրուր
  բայց լույսի անվերջ սլացում որպես...   








***  

Ատամիս տակ բա՜ն չկա,       
երգ է`ցավով ատամի,     
սովորական Ադամի`        
   արտասովոր աղջկան:  
       կարոտ է անրջակա՜ն,     
  մտածումովոչ ետին,     
  ատամի տակ բա՜ն չկա,   
      ատամ չկա՜ պոետին…          







***   

Արցունքներիս ջրաներկում   
Թաց մատները քո մնացին
   Քո մատները չքնաղ վրձին
   որ բերում են հույսի դեռ գույն։    


Մեկ օր անցնիկամ էլ երկու,    
այս եմայսպես նկարեցիր,  
...
արցունքներիս ջրաներկում    
թաց մատները քո մնացին...    





***    


Լույսի պես եսնուրբ ես ու հարկավոր,  
  արև տանող կամուրջ...չայրես միայն թե,    
Ու չայրվես նաևքանզի իմ հանգավոր    
երգն այս պիտի հետո լացի անտեր։    


Ուրիշ պիտի էլ ի՞նչէլ ինչ սիրտն իմ ուզի.    
Եթե երգ ես արդեննկարբառ ես ու...Սիրտ...    






***   
 Սիրի՛ր,   
 սիրի՛ր,   
 քանի կարող ես,    
Ինչպես չի հարցնում ծաղիկը՝    
բողբոջելուց առաջ    
Եվ գետն ինչպես՝ կարկաչելուց առաջ։   

 
Սիրիրքանի կանաչ ես ու խոնավ...       








***    


սուրճը տխրեց մեզանից առաջ և հետո
  քանզի միասին չէր խմվել    
և այրել էր լեզուդ ու չէր հագուրդել ինձ...    
    

Սուրճը մեր տարբերությունն էր    
ու դժբախտությունը՝     
ցմրուր մատնված ճակատագրի գուշակությանը...    






***    


Կեսս քեզ կտամոր ամբողջանաս,  
  փույթ չէթե լինեմ կիսատ կամ զերո,    
Դու լրում եղիր միայն թե ջանս`  
  թեկուզ առանց ինձանարա սիրո:    


Կդառնամ նորից նախաստեղծ Ադամ,  
  միայն թե լինես անծիր դրախտում,  
  որ ցավիս դժոխքներին հավատաս,  
  եվ որ դու մենակ չլինեսախդու...    






***

Սիրահարները կամաց են խոսում
  շշուկովվախովմեղմախոս ու լուռ
   որ հանկարծհանկարծ...Տերը չլսի... 
  որ չհամարվի մեղք ու...բաժանում....   


որ թեկուզ մեղսոտ`սերը սեր լինի ու անընդմիջել...  դրա համար էլ բարձր են խոսում   
մանուկները լոկծերերը նաև`  
 հանց բարեխոսներ մեր ու ԻՐ միջև...   





***   

Այսօր կսկսեմ քեզ նկարել քո ոտքերից
  Կնկարեմ միայն ոտքերդորօհրաշք
  Վերադառնաս ու էլ չգնաս...   


...
Թեկուզ հետո ոտքերդ մաքրես իմ գրածի վրա...   








***   


Մայրամուտին ջերմ են թվում բառերը բոլոր
  Նույնիսկ նրանքոր արտասանում ես հրաժեշտին սառած
  Ես դեռ կապրեմ ձմեռային քո սառնության...գոլով
  զի ավելի դաժան էր այն թվում ձմեռներից առաջ...   


Մայրամուտին այնպես քնկոտ է ամեն բանխաղաղ
  Քեզ սիրում եմ,-կասես,-հա՛միայն թե...հաջող
  Բայց բառի հետ երբեքերբեք դու մի խաղա,  
 Քանի դեռ մանուկ չես ու չես երդվում խաչով...   





***

Վերջին անգամ պիտի խնդամ`  
 իմ սեփական լացի վրա
  իմ լացեղեն բարձի վրա,  
 անպատասխան հարցի վրա...   

վերջին անգամ պիտի լացեմ,  
 պիտի լացեմոր դու խնդաս,  
 դու իմ վերջինանգիր իմ դաս
  եվ առաջինոր էլ...չկաս...   




***

Չկան թևերս,  
 Ճիշտ եսթերևս
  Երևի պետք է   
փոխեմ դերերս:   






***   

Թե գնալու եսգարնանը գնա,
  երբ գիշեր ու տիվ անձրև է գալիս,  
 որ ինձ չտեսնեն...թացխոնավլալիս..   







***


Այնինչ կշռվեց բառերի քաշով,

դու ծախելու եսոր խելոք թվաս,

դու ծախելու եսոր հարստանաս`

գարնան գալուն պես կամ մի խոր աշուն:


Մինչդեռ իսկական բառերը խորքի

կշռում են հազիվ մի քանի գրամ,

բայց ծանր են լինում ավելի նրանք,

ուրեմնզգույշվայր չընկնեն...ոտքիդ...







***


Մի մրսած քամի ինձ գրկելու է,

մի մեռնող արև կփռվի դեմքիս,

եվ ծնվող մի բառ կճչա ձեռքիս`

ես իրեն ու նա ինձ`փրկելու է:


Մի չսիրված սեր կողողի ափս,

Մի ափ կտանի սերս սիրելու,

Մի բույր կմնա հուշի ծիրերում,

Եվ մեկը հաստատ կայրի նամակս:


Մի զսպված արցունք ուսիս կլացի,

Եվ մի լռություն կխոսի թաքուն,

մի ձմեռ պիտի ցնորվի տաքուկ-

բայց դու այդպես էլ չես գալու այցի






***

Երբեք չես նայել իմ աչքերի մեջ,

Որ...չշփոթեմ աչքերդ երբեք,

Որ կրակն հոգուս էլ չունենա շեջ՝

Հարատեսլանքով սիրո աներեք։



Երբեք չես նայել աչքերի մեջ իմ,

Քանզի չունեի աչք տեսողունակ,

Երբ տեսանվեցիր գիշերավերջին՝

Որպես կուրացնող ու ջերմ Արեգակ...



...
Երբեք չես նայել իմ աչքերի մեջ,

Որ չմոռանամոր հիշեմ անվերջ...








***

Իմ գնալուց առաջ դու կլացես թաքուն,

Թաշկինակի մեջ այնոր պահվել էր ծեսին,

Եվ կխնդաս հետո քո իսկ լացի կեսից`

Վերհիշելով մեր այն հանդիպումը տաքուկ:


Իմ գնալու պահին կգլորվի արցունքն,

Ինչպես օրն էլ այդ թացխոնավ տարվա կոպից,

Ես անկարող պիտի լինեմ նայել կողքից,

Եվ նեղանաս պիտի իմ հայացքի հարցում...


Իմ գնալուց հետո մեկը կգա հաստատ,

մարդ մենակ է լինում միայն հոգում իր մութ,

բայց կկապի հավերժ մեզ էլ քաղցր մի սուտ,

Որ կսպասենք իրար`վերևներում նստած...









***

հրաժեշտին չկարողացար

Թաքցնել ճաքած կոշիկներդշուրթերդձեռքերդ,սիրտդ,

Եվ ես ուզեցի քեզ սոսնձել իմ արցունքներով...

իմ փշրված,սիրուն խաղալիք...








***

Մայրամուտն առավ

մատիտն իր կարմիր,

Խնդրեցոր սրեմ-


Ես անզգուշաբար մատս կտրեցի,

Մայրամուտներում մի քիչ էլ ես կամ,

Մի քիչ արյունոտ ու մի քիչ մարմի՛ն...


Քանի դեռ ուշ չէդու վերադարձիր՝

Վիրակապելով մատներիս խաղաղ

Ուշաթափը ցիր,

Եվ կանխիր քո իսկ արտահոսումը մայրամուտի մեջ...






***

Չեմ կարող խոստանալ,

Որ չեմ մեռնի,

Բայց խոստանում եմ ապրել միայն քեզ...





***

էլ չսիրեսեթե պիտի

մթնես հիմար իմ ժպիտից,

թե լուսանաս իմ թախիծով,

իմ մենությամբ`թացաղի ծով:


Էլ չսիրեսթե չես ատի,

թե քո սերը պիտի հատնի,

թե քո սերը չծնի սեր,

Դու չսիրեսսիրով կասեմ,,,






***

Արցունքները թաց են,

որ չայրվեն կոպերը սիրահարի,

այլ միայն մխան,

Եվ աղի են արցունքները բոլորոր աչքն ավելի այրվի,

քանզի աչքերը բոլոր ճիշտ են ու սխալ







***

Ես երկար արտասվելուց հետո միայն նկատեցի,

որ արցունքներ չունեմ,

Եվ որ դրանք վաղուց...բառեր են...


Եվ դրանք աղակալվել էին ու խոնավացել

Հոգու նկուղային հարկում...


Եվ ուրեմնես չգիտեմ կարգին լացել...

լացել...քո պես...արցունքներով՝

ի ապացույց...



Եվ ուրեմնես չգիտեմ գրել կարգին՝

առանց լացելու։






***

...
Իսկ ես գիտեիմատներդ մոմ են,

քանզի իմ գայթող գիշերների մեջ,

դրանք բերել են լուսավոր դարձի,

այրվելով անշեջայրվելով անվերջ:


Իսկ ես գիտեիմատներդ մոմ են,

եվ մոմ են դրանքհավիտյան ու զոր,

եվ մեղք է դրանց մոտենալն արդեն,

եվ համբուրելը...վերք է արնածոր...






***

Միշտ մի ասելիք մնում է չասված,

խեղդում է ներսդշուրթերդ այրում,

որ կրկնել ես թաքու՜նհայելու՜մ,

բայց հրաժեշտին լռում ես անդարձ։

Եվ մի ավելորդ լռություն էլ կա,

որ խանգարում է թեկուզ...ճիշտ լռել,

զի լռությունն էլ բառով է լրել

Վերին Ասացողն ու Լռողն Առկա...








***

Իմ սերն այդպես էլ չտարբերեցիր,

Ինչպես օվկիանում արցունքն է կորչում,

Եվ արցունքի մեջ`լռությունը ձիգ,

Անխուսափ էճայծովերից քո չուն:



Չտարբերեցիր իմ սերը կրքից,

ինչպես գույները`ներկից հասարակ,

որ մի տող կարդաս իմ սիրո գրքից,

Ես չգնացի Ավագ դասարան...







*** 

Դու ինձ դերասան ու վատը կոչիր

կշտամբիր դու ինձդերախաղս հեգ

թեպետ լքյալ է մի ամբողջ եզերք 

քո ինքնահռչակ դերից առաջին


Դու մի պահանջիր մտահղացում

Ինձ մի վերագրիր ծաղրածուի դեր

ես այդքան...տխուրտառապած չեմ դեռ

եվ ինքս չունեմ դեռ իմծաղրածուն

 


Թող ինքս նայեմ դերիդ հանճարեղ

Մեկ էամենուր քո խաղն էդու ես

մեկ է`ֆինալին պիտի դժգոհես

Եվ չկարենամ քեզ հակաճառել


Մի՞թե ուզածդ այդ չէդեասա'... 

դեռ ծանր է դերից կշռում ծափը

Երբ չխաղացվեցինչ հրատապ էր

երբ խաղն անգիր էէլ ի՞նչ դերասան... 






* * *

Երազն ուզում է նմանվել կյանքին

Ինչպես վաղաժամ մեծականություն երազող աղջիկ

որ հագնում է մոր բարձրակրունկ կոշիկները ալ... 


Եվ երազանքի հայելու առաջ 

դիմափոշի է քսմսում այտին

շրթներկում իրեն կամ ակնոց դնում.... 


Չէ՜ոչ մի ակնոց չի մեծացնելու Երազի չափսը

Եվ չի փոքրացնի գաճաճությունը երկրային կյանքի

եթե Սեր չկա,

Տեսողունակը Ամենատես չէ... 


Երազն ուզում է նմանվել կյանքին

Կյանքը լացում է ցուրտ լոգարանում՝ 

որբևայրու պես.... 

Կյանքն աներազ չէերազխաբված է... 








*** 

Էլ չեմ գրի ձմռան սառցակալած տողեր

Էլ չեմ թափվի ներքև՝ որպես տերև աշնան

Էլ չեմ ուզի երգով անձրևաձայն թովել

Կայրվեմ ամառվա պես՝ անեղանակթոշնած... 








*** 

Սիրտսմիգուցեհենց նամակն է քո՝  

մի՜ քիչ խունացած ու խոնա՜վ մի քիչ

թե՞ դուրս ես եկել նամակիս միջից՝ 

հանց Տեսիլ անգիր-արթ կամ ակնագոց... 


Սիրտսմիգուցեքո երգատուփն է

որ նվիրել են ծնունդիս օրվան

որպես թե անեծքանեծքբայց օրհնյալ

որի մեղեդու բառերը սուտ են... 








***

Ես անգիրել եմ նույնիսկ

ձայնը ձեռքիդ ժամացույցի՝

Տարբերելով այն ամենամեծ աղմուկներումահե՛ղ...

Եվ ուրեմն քո ձեռքերու՞մ է արդեն իմ Ժամանակն ու...մահը...







***

Դու գիտես ինչու գիշերը սև՞ է,

որ չտեսանես կարմիրը արյան,

արյունըոր մեզ խաբել են՝ սեր է...

Դու գիտես ինչի՞ց մահացավ Արան....


Ես ո՞նց իմանամերբ դու չգիտես,

Բայց իմացողին ո՞վ երնեկ կտա,

Ինձ մի հասկացիրէլ ինձ չցիտես,

Թող գիշեր լինեմլռություն ու թաց...







* * *

Դու ետ արի,

եթե զղջաս,

վերադարձիր դանդա՜ղ,

անբա՜ռանգի՜ր երգվող՝ հանց թեթև...ջազ...








***

Դու մի զարմացիր,

որ այդպես երկար ու անհուսաբար համբուրում եմ քեզ....


Ախրուզում եմ հասկանալ,

որտեղի՞ց է քո նուրբ շրթունքներին

խորն ատելության հաստաբերձ շերտը....


Նկարչի նման ես հեռացնում եմ ներկերն ավելորդ,

որ գույնդ գտնեմ...


Քո հազարագույնբյուր շրթներկերում մի՞թե գույն չկա...








***

Ասում էիր,

Ի՞նչ ես անելու սպիտակ մատիտը,

երբ տարագույն մատիտատուփ էիր նվիրում ինձ...


Իմ առանձնության ու նաև ցավի սևերի վրա

ես խզբզում են հենց այդ մատիտով՝

ոչ նրա համար,

որ ապացուցեմ և բան տեսանվի...

պարզապես թող այդ գույնն ապրի երկար և չհատնի թող...






***

ԵրեկոՎերևում երկինքն է կապտում,

ներքևում...շուրթդ...ներքևի,

Ցավեցնում ենք սիրովօո'չչենք ատում,

Նախընտրում ենք կապույտը ներկերից:



Կապույտին խառնվում է կարմիրը,

Շուրթերին թռչուն է կարմրակապույտ,

Համբույրդ ներկում է մարմինս`

Անփորձ նկարչի պեսանփույթ





***

Եթե աշխարհումաշխարհում այս սին,

Կա հրաշքոր մենք...լինենք միասին,

պիտի աղոթեմոր լինի հոգին,

քան թե լոկ մարմինը միմյանց կողքին






***

Տեր ներիր ինձ իմ բառերի համար,

Բառներիր անտեր մնալու համար....






***

Սիրտս՝ նման է կծկված կնոջ,

դասագրքերում սրտեր չենայլ կին,

ե՞րբ է հատնելու այս տխուր կինոն,

Եվ ու՞մ է նման սիրտսո՞ր մեկին..


Ախերջանիկը հեռացավ մեկ օր՝

Սիրտս կարծելով իջևանատուն,

Տենչալով կանաչ ափերի դեկոր,

Ո՛չ ներսի կանաչծաղկունքի միտում։


Կծկված կին է սիրտս մեկուսի,

Ով հառաչում է իմ հոգեխցում,

Բայց ինչու՞ինչու՞ինչու՞ երկուսից

Դժբախտը նայեց հայելուս մեջ ձույլ։





***

Սիրահարներըգուցեայդպես էլ աշակերտ մնան,

Այն էլ առաջիննույն...դասարանում...




* * *

Արցունքդ ծորացհասավ շուրթերիդ,

արցունքն...ավելի սաստիկ է այրում,

շրթներկն ավելի կարմիր է դառնում,

ու դառնում է վերք՝ հոգու շերտերին։


Արցունքդ ծորաց՝ ափերիս հասավ,

Արցունքն ավելի խոր հետք է թողնում,

Կաթիլը նույնիսկոր չի ողողում-

Արդո՞վ է մեզնից ուժեղըասա՛...


Չեն հանգավորվում արցունքները քո

Իմ տված չնչին երջանկության հետ,

Ուրեմն՝ ունայնունայն արահետ՝

Եդեմից սկսյալվերջը՝ դժոխքում...








***

Շուրթդ կլվաս հայելու առաջ,

Կամ թե հաստ շերտով կներկես շուրթդ,


Մեղավորի պես կնայես շուրջդ,


Կարմիր ներկելովբայց հոգիս վառած։




Դեմքդ կփրկեսօնկարելով

Երջանիկ օրվա ցավագին փախուստ,


Թողնելով սակայնգնալովախուր,


Գիտեսչեմ զորի խփել...քարերով...




Քանզի քեզանից անմեղը չեմ ես,

Դու այդքան սառը դեռ շա՞տ կջերմես....




* * *

Հրաժեշտին ասացիրոր ինձ ատում ես,

Թե՞ խոստովանեցիր Սերդ առ ինձ...

չգիտեմչեմ հիշում...


Քանզի հրաժեշտի հանդիպումն առաջինն էր նաև...Եդեմից հետո,

Եվ ես վերացած ու ապշահար միայն նայում էի քեզ՝ առանց լսելու....







* * *

Ես քեզ հանեցի բառերի միջից,

Որպես թե մեղու՝ ծաղկաթերթից նուրբ,

կամ մանուկ որպեսազատվող մի ճիչ,

Որ ճշմարիտը հնչեցվի հանուր...


Ես քեզ հանեցի բառերից բոլոր,

Որ չվերածվես դու բառախաղի,

Բայց բաժինեցիր ոչ ուրախալի

Կյանք ու տառապանք՝ անբարբառ գոլով։



Ես քեզ հանեցի բառերից ամա,

որ բառակերպվես երջանիկ սիրուն,

բայց նախընտրեցիր լինել բառ սիրուն,

քան թե բառ ժխտող սեր ու սիրտ համակ...





* * *

Հավերժ սեր չկաորքան էլ՝ անկեղծ,

Միշտ էլ կշեղի սիրաբաղձ ճամփան,

Ու թե սիրո մեջ կա հավերժ մի բան,

ապա դա միայն տառապանքն է մեծ...





***

Ի՞նչ կարևոր էթե երբ ես մեռնում,

Ո՞ր եղանակինորտեղ և ինչպես,

Ինչ-որ մեկին մոտև մեկից՝ հեռու,

Երբ որբ եսմեկ էու երբ դու խորթ ես:


Զուր է ամենն այդ մեռնելուց հետո,

Մեռնելուց առաջ զուր է քո ճիգը,

Եթե սեր չկա՝ ցավ արահետով

Դեգերելու է մեր հին կոշիկը...






* * *

սիրահարները կամ սիրողը հենց

հաճախ է զղջում սիրելու համար,

ասելովիբրսխալվել է անկեղծ։

Դու չսխալվեցիր նաև իմ հարցումբայց ճիշտ էլ չեղար...







Կիթառերգ...


Դու իմ միակմիակմիակ իմ բառն ես դու,

եվ մոտիկ ես դու ինձիմ շուրթերինգրչին,

որպես մի բառսակայն հեռու ու սառն ես դու,

որպես իմաստխորհուրդ՝ անբառակերտ ճիչի։



Դու իմ միակ ուժեղն ու խեղճությունն ես դու,

Լռությունն եսորից դեռ պեղում եմ...բառեր,

Դու անվերջ եսթեև իմ վերջությունն ես դու-


անհնար է քանզի սերը բառով սպառել։












***

Ահաև վերջ։ Դու՛ ասացիր,

Գիտեսորքան հավատում եմ

Քո բառերին ու ատում եմ,

Որ քեզ համար բա՛ռ մնացի...



Ահաև վերջԳուցե սկի՞զբ՝

Դժոխայի՜նդրախտացավ,

Դու լքեցիր ու խոստացար

Որ չի լինի ոչ մի կսկիծ։



Թե՞ հեռացար՝ հորինելու

համարական ուրիշ գեհեն,

մեռնելուց վատ ի՞նչն է եղել,

Ուրեմն՝ էլ չեմ սարսափելու։



...Ահաև վերջ։ Դու ասացիր,

Թող պատահի այնինչ՝ պիտի,

Դու կսպանես մի պոետի,

Բայց երկնելով երգ լուսածին...









***


Զարմացել ես հաճախթե այդ ինչպես՞ինչու՞

չես խորտակվել սաստիկ ձնաբքի ներքո,

Չիմանալովհեռվից քեզ օրհնում եմ երգով,

Որ դու...սիրելիիդ հասնես անգայթանչար։



Զարմացել ես հաճախի՞նչ հրաշքովինչպե՞ս,

Այդ ինչպե՞ս է եղելոր չես ընկել անդունդ,

Երբ խավարն է իջել՝ հողմերի հետ անդուր-

Չիմանալովոր հենց ես եմ կամուրջն անտես...



Զարմացել ես հաճախինձ քո ճամփից՝ շեղել՝

Որպես մի ուժասպառ ու մի թափառ կույրի,

Բայց իմ սիրտը երկար սիրով քեզ կկրի

Որ երջանիկ լինեսեթե դեռ չես եղել....







***

Կարոտդ քո շուրթերից մինչև իմ շուրթերն են,

Այսինքնկարոտդ...համբույրակարճ է....

Ես գիտեմ քո բոլոր շրթներկերի գույները,

Որոնք մայրամուտի արևի պես իմ շուրթերին են հանգչել...



Ինչ արածանճարությունից են կարոտում երբեմն,

Թեկուզ առանց սիրոառանց կրքի,

Ես միշտ էլ եղել եմ քո վերջին թատերաբեմը,

Եվ եղել եմ վերջին պատռված էջը քո մեծ գրքի...





***

Եթե դու վարդ եսշատ է քո փուշը,

Թե՝ Սիրո հարվածշատ է քո ուժը,

Դու չէիր ուզում սիրել անմոռաց,

Քեզ պետք էր սիրվելհիմա դու հուշ ես...








Անչար...


Էլ քեզ չեմ սիրումէլ քեզ չեմ սիրի,

Առաջին անգամ ու վերջինգուցե,

Տաք սերս թրծեց քեզ հազար տարի,

Ու քեզ դարձրեց...շիք արձան գիպսե։



Քեզ հորինեցիՄեծ Խնդում որպես,

Մեծ երջանկություն՝ թեկուզ խաբուսիկ,

Դու ինձ չես սիրիսակայն կսիրես


Ուրիշիքանզի քեզ տվել եմ...սիրտ։





***
Եթե մեռնեմ`քո աչքերում,
Եթե ապրեմ`աչքիդ համար,
մահվան նման կպչուն, համառ,
սիրո նման`հավերժ, գերուն:


***
Իմ փոխարեն շողում է Օրը,
իմ փոխարեն մխում է Օրը,
Օրն ստիպում է աչքերս փակել,
իմ փոխարեն խաղում է Օրը:

Իմ փոխարեն բացվում է Օրը,
իմ փոխարեն թացվում է Օրը,
Եվ նույնիսկ առանց իմ ներկայության
բայց քո փոխարեն լցվում է Օրը...



Комментариев нет:

Отправить комментарий