вторник, 13 августа 2013 г.

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 5





* * *
Քաղաքը քնեց
Եվ նույնիսկ`քամին,
Իմ ցավն օրորեց
Գերակայելին:

Ես դեռ այստեղ եմ
Ու ձեր շարքերում,
Հուսո աստղեր են
Ինձ չարչրկելու:

Հարաբերական
Անդորրի մեջ եմ,
Վար ու վերակա
Գոյերի միջև:

Ինձ հասան անբիծ
Եվ անտանջել այն
Հեռավոր ափի
Ազդականչերը:

Մեկն իմ ականջին
Հուշիկ կրկնեց,
Զուր քեզ մի տանջիր-
Քաղաքըքնեց

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *
Քո աչքերը գիշերներիս աստղերն են լույս,
Աստղերի պես հեռու անհույս:

Եվ աստղի պես գո և չգո.
Ես սիրում եմ աչքերը քո:

Քո աչքերը`աստեղափայլ, աստղավախճան.
Թող իմ սիրտը անկումներիդ լինի արժան


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





Գիշերվա երկինք`անհատակ տակառ,
ես որքան պիտի հարբեմ քեզանով,
...
առավոտն արդեն խումհար հերթական,
գինեգործ Աստված`գայթ զանազանող...


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Տեր, այնպես արա,
որ հայելու մեջ նայելուց հետո
չտեսնեմ մեկի, որ մատնել է քեզ,
որ մատնում է քեզ ու մատնելու է...

Տեր, այնպես արա,
որ հայելու մեջ նայելուց հետո
տեսանեմ ես իմ տարբերությունը
քեզ մատնողներից կամ էլ /օ, երազ/
տեսնեմ իմ ու քո...նմանությունը...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Անկարելի է, չէ, քեզ փոխելը,
ինչպես չես փոխի ծովի ալիքը,
արևի գույնը,
քամու պատկերը...
բայց քո հմայքով դու փոխում ես ինձ`
ինչպեսալիքը ծովի, արևն ու քամին
եվ դրանից եմ այսքան ալեկոծ,
Արևախանձ եմ ու թափառական


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ես աչքերս ուրիշներից դատարկեցի,
գիշերներից դատարկեցի, որ դու շողաս
մարգարտի պես..
իմ աչքերը՝ դատարկ խեցի...


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ես այստեղ հասա, գուցե, իմ կամքով`
Թեկուզ անխիզախ, թեկուզ վեհերոտ,
Իմ ճամփան պիտի ձգվի վերևով,
Իմ ճամփան սկսվեց իմ սրտից կամ քո:
Կշահե'մ արդյոք, թե կտամ տանուլ.
Տվեք հենման կետ և ես..կգրեմ,
Տվեք հենման կետ, դարձյալ կրկնեմ,
Որ Աստված էինք, բայց մարդ չենք դառնում


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Դու մի զարմացիր, որ քո համբույրից ես մանկանում եմ.,,
ճոճանակում ես քո շրթունքներով...
երազ ես տալիս ու անհոգություն:
բայց իմ համբուրից մեծանում ես դու`
հասունացնում է տառապանքը քեզ-
իմ այս բացակա ներկայությունը
...
Դու իմ մանկական այս խաղը ներիր.
Սիրտդ չեմ փշրի խաղալիքի պես...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Ես Ձեզ սիրում եմ, օ, ինչ արած, ես մեղավոր եմ,
Երեսունում այնքան հիմար է դեռ իմ սիրտն ու ջահել,
Որ հայացքից Ձեր մի պատահական`սովոր եմ
Եվ այրվել ուժգին, և մոխրանալ, տանջվել:


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Թե պիտի հետ գաս, ոչ ամպրոպի պես,
որ լսելի է, ազդարարում է, սակայն չի գալիս,
այլ անձևրի պես, որ մեկ էլ հանկարծ տեղում է վրադ
քո ափերի մեջ, գրկում է լալիս

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Ցերեկավարտին երբ դու մերկացար,
օր, ես հասկացա, որ սևամորթ ես,
ես քեզ կսիրեմ, կսիրեմ դարձյալ,
թեև ես առտուն քեզ էլի խորթ եմ...


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Երբ հեռուներից վերջապես հետ գաս,
Ես լուռ կգրկեմ քեզ իմ հրեշտակ...արևի նման...
ու քո մարմնով կանցնի հաճելի այն դողը գարնան`
առաջին տաքի,
տաք եղանակի...


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Գրողի ծոցը`դժոխք չէ արդեն,
դրախտ է նույնիսկ քեզ համար, Եվա,
միգուցե Գրող քեզ համար եղա,
...
ուրեմն մնա իմ գրկում դու էլ,,,

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Լուսինը դարձավ մի ճերմակ վագոն,
օրորվեց մթին ռելսերի վրա,
ես քեզ մոտ կգամ լուսնի նվագով`
որպես գիշերվա ցանկալի երազ:

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ինձնից մի պահիր շրթունքները քո.
թող իջևանեմ ես մեղվի նման, որ նեկտար քաղեմ

ինձնից մի պահիր ժպիտդ նաև,
եթե դրա մեջիմ լացն է եղել


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




***
Գրեգարուն,
Գրեդարում,
Գրեխորքով՝
Գրեառում....

Գրեթերթե
Գրե-երթեր,
Գի՞րն էր առաջ,
Առ Աջ Գիր թե...


--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



ՀԱՄԱԿԵՐՊՈՒՄ
/
չինական մոտիվ/

Կոշիկս էլ չի սեղմում,
բայց միևույն է նեղ է...
Քեզ չեմ մոռացել,
նաև`սրտիս տեղը....


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ...



Համբույրի երկու կողմերում՝
Շուրթեր,
որ բռնել են համբույրը,
որ ցած չընկնի, չփշրվի հանկարծ...

Բայց սահում է ներքև համբույրն այդ դյուրաջարդ,,,
Եվ մենք կրկին ի մի ենք բերում մեր շուրթերին՝
հազարբեկոր փշրանքները համբույրի
.

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Տեր, թող Լույս լինի,
Տեր, թող Հույս լինի,
Լույսի Հույս լինի,
Հույսի Լույս լինի,
Ոչ թե մեղք ու կիրք, Սեր ու Հույզ լինի:
Սուրբ երրորդություն ու Հիսուս լինի:
...
Տեր, թող Հույս լինի...


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Գծանկար՝ վերջին մատիտով

Լռությունս
Ձևացնում է,
Թե քեզ չեմ սիրում,
Նամակդ
Ձևացնում է,
Թե ինձ սպասելու ես,
Աշունը ձևացնում է, թե մենք երջանիկ ենք


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Եթե գարուն եք, ապա կծաղկեմ`
հանուն ձեր կանաչ-կանաչ խնդության,
Հայուհի կանայք, աղջիկներ, մայրեր`
Երջանիկ եղեք սիրադարձությամբ...


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Գարուն չի գալու...
Եվ անձրևները գարուն չեն լալու,
իմ գարնանանձրև, թաց շրթունքներով
համբույր չեմ տալու
ու չեմ առնելու,
ժպիտներով չեմ ծիածանվելու:
ճերմակիդ առաջ էլ չեմ հալվելու:

...
առանց ձնծաղիկ գարուններ չկան...


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Էս ամառը նորից քո շորերն է կրում,
Շրջազգեստդ գունեղ, թափանցիկ, քո հագա՛ծ,
Էս ամառը նորից քո հոտով է բուրում՝
հիշողածին...ցավոտ...անանցիկ, քոական...

Էս ամառը նորից քո ձևերն է թափում,
իբր, չի էլ հիշում, ու չի նայում վրաս,
Էս ամառը նորից ինքն իրեն է խաբում,
սերը շոր է փոխում, բայց ոչ երբեք...երազ...


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Քեզ այնքան կոչեցի ծաղիկ, որ դու ձեռք ես բերել ծաղկի հատկություններ.
Քեզ պոկելը մեղք է, իսկ չսիրելն՝ավելի...
Ես հող եմ եղել ու կավե սափոր-
Ուրեմն ապրիր այսուհետ իմ մեջ...

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Եթե դու հետ գաս`
իմ ճերմակ հրեշտակ.
քեզ սեղմելու եմ իմ կրծքին այնպես,
ինչպես սիրային նամակն են սեղմում`
երկար սպասված...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *
Ճշմարիտ սիրո մեջ
բառերն ամենավերջում են
հարկավոր,
ինչպես ամենավերջում է լսվում
հեշտանքի ճիչն ու
Երկունքից հետո գոռոցըմոր

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





* * *
Որքան բարձր է զնգում
Աշնանային
փողոցի
վրա
Դժբախտի՝
իմ արցունքը
խռով-
որպես ծախու կյանքի վերջի՜ն,
վերջի՜ն գրոշ

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



Քո հայացքն, ավաղ, իմը չէ,
որ հիշեմ կամ...չմոռանամ:
...
Բայց քո հայցքն իմն է դարձել մի հայացքից`
մի քաղաքում, մի պահի մեջ, մի գնացքի...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



***
Անձրևալաց նորից,
Հառաչումներ թաքուն,
Որն է սերում որի՞ց,
Ո՞վ ում դուռն է թակում...

Անձրևատող հարցեր,
Ցողացասում շշուկ,
Համատարած թացեր,
Մոռացումներ, հուշու'մ...

Վերև ելնող արցունք,
Երկրաթափվող երկինք,
Կյանք ու մահվան անցում`
Մենք` անցավոր երգիչ...


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *
Երանի քեզ, որ աղքատ ես հոգով,
Բայց պետք չէ կուշտին և ամբաստանել,
քանզի անկար ես անցնել կողքով
Էս մեծ նշխարի, որ Հայաստանն է:

Երանի նրան, ով արթուն է միշտ,
Սահմանապահ է ցավին անկորչել,
Ննջողին սակայն երբեք մի գամիր
Էս մեծ երազին, որ կյանք ենք կոչել...


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





Աշնան վերջին օր
(
երգ՝ ջրաներկով շարքից…)

Աշնան վերջին օր՝
Սառած սուրճի վերջին ումպ՝
Անազդեցիկ,
Բայց հարկավոր
վերջին թառանչ՝
անճախր թռչունիբանաստեղծի-
բայց օրորերգ ու հանգավոր:

Վերջին նամակ
Ու վերջին տող՝
Անհույս, անդառնալի՝
Բայց միևնույն է՝ ամենահիշվող:
Վերջին դրամ՝
Սպառվող, անարժեք,
բայց թանկ ավելի,
քանզի վերջինն է
Վերջին կոշիկ՝
Գունաթափ,
անհրապույր, սեղմող,
բայց միակ
Վերջին գլանակ՝ վերջին տուփի,
Բայց սփոփիչ:
Աշնան վերջին օր,
Բայց պարտվածի առաջին,
առաջինծուռ ժպիտ

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *
Անմարդաբնակ
Կղզում,
Որ սիրտն է քո
Ես սպասում եմքեզ.
Սպասում եմ, որ տուն կգաս հեռուներից
Եվ իմ հույսի վերջին, ցրտահարված ափին
Կկանաչի քո արևադարձային ժպիտը.
Եվ ես վերջապես կուշտ կլացեմմարդու նման


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *
Երբ քեզ նկարում եմ
Իմ անկողնում
Ու կախում
աչքերիս պատից,
Խոնավ
ձեռքերս
սրբում
ու
նետում եմ
սավանի վրա
Ու բարձին՝
Որպես
Նկարչի հնամաշ
ու հանճարեղ վրձին

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *
Դու չես կարող նկատել ինձ
Ինչպես արևն՝ իրեն,
Ինչպես ծովի ալիքները՝ ներսում եղած մարգարիտներին,
Ինչպես սաղմը՝ հետերկունքային ժպիտին մոր,
Ինչպես այգում համբուրվող զույգը՝ հորդառատ անձրևին,
Ինչպես շուրթը՝
սրտինմեկ ուրիշի սրտում

Բայց կրելու ես ինձ հավերժաբար
ու աննկատ գուցե,
Ինչպես ծովըոտնահետքերը Որդու

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Երբ քեզ կոչեցի՝ Արև.
Դու իսկապես արևային հատկություններ ձեռք բերեցիր,
Նախ սկսեցիր վերից նայել ինձ,
Այրել ու կուրացնել աչքերս.
(
Ես այդպես էլ ակնոց չգտաքո սիրուց պաշտպանվելու համար)
Եվ լքեցիր ամեն գիշեր,
Անսպասելի հայտնվելով առավոտյան,
Պահանջելով հրատապ առույգություն
Ու կյանք, ու Սեր, ու Սեր,

Երբ կոչեցի Արև՝
քեզ Կատարյալ զգացիր քո բարձունքին, օդում.
Ա՜խ, երևի ճիշտ ես ու, արդարև,
Անթերի ես, օ՜, Դու,

Եվ քո միակն թերությունն էլ, գուցե,
այն է, որ դու ինչպես արևը,
Չես կարող նայելինքդ քեզ,
Թե վախենու՞մ ես այրվել քոմենակությունից

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *
Ես մերժում եմ քեզ բանավոր՝
Առավոտյան ջղաձգությամբ,
Անջատված հեռախոսով,
Սրճաշարով՝ անազդեցիկ
Եվ նման
ըմբոստ,
անառևտուր
բանաստեղծի,
ով ժխտում է հեշտ տրվող բառն
ու միտքը՝ մանրադրամ
Բայց գիշերը-
Երկար ու ցավ,
Դու դառնում ես իմը՝
Քո գրալի ներկայությամբ

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Ես կմեռնեմ, եթեարևներն են մեռնում,
Եթե ձայնն է լռումհամբուրվելու պահին,
Ախ, ես, գուցե, նախկին միամիտն եմ դեռ նույն,
Բայց այդպես էլ լրջմիտ չընդունեցի մահին:

Ես կմեռնեմ, եթեկարոտներն են կորչում,
Թե մարում են հույսի տածումները բեկբեկ,
Ես մեռնում եմ, եթե Սեր չէ միակ կոչումն
Ու թե մահով իմ՝ Դուք չեքմահանա երբեք


-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Քո հեռանալուց առաջ,
Ամենավերջին պահին ուզում եմ
Քեզ գրկել ամուր,
Որ դու չգնաս
Քեզ ներս եմ քաշում վերջին գլանակի
Վերջին ծուխի պես
Ու թնդությունից, կորստի ահից
աչքերս են լցվում...դառնաղի...


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Կիթառի վրա՝ չհոգնեցնելով



Դու գիտես,

Որքան երգելու բան քո մասին,

Որ չեն երևակայում այլևս ակորդները,

Որ խուսափում են բառերն արդեն,
Որ թղթերը կծկվում են ահով

Ես նրանց ու ինձ փրկելու համար

Ընդամենը սուլում եմ

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ժամանակացույց


Ժամանակավազքի մեջ
Հասցնում եմ հայելու դեմ փրկել սանրվածքս,
Խոհանցում՝ ստամոքսս,
Փողոցներում՝ քայլվածքսսովահարի
Քաղցած լինելիսերևակայությունս սիրահարի.
(Համարակալված մարմնամասեր,
Որոնց վրայով հավասարաչափ սովյալությամբ անցել են 
իմ հայացքըմատներս ու համբույրներս…)
Օրվա գունախտացումից մինչև գունաթափում
(ասել է թե՝ գիշերվանից մինչև այգաբաց),
Ճերմակի մեջ հասցնում եմ փրկել գրալի բացակայությունդ,
Եվ հասցնում աշխարհիկացնել մարմինս,
Քանի ներկա չէ Փրկիչը… 

Եվ այդպեսահահաստատում եմ իմ ու քո ժամանակը՝
Որպես Մեր նամակագրությունից հետո,
ասենքչորրորդ Դար-
Իսկ երջանիկ են նրանքորոնց համար ժամանակն էնամակատար

Ոչ թե՝ հակառակը

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Նամակ՝ Աստծուն


Ես չգիտեմԱստված,
Գուցե այլևս քեզ չեն հասնում նամակներս,
Որ դողացողլռությամբ գրում եմիմ ներսում:
Ես չգիտեմգուցեձեռագիրս է փոխվել,
Որ չես պատասխանում:
Ես հիշում եմ 
քո ուղարկած ամենավերջին նամակըոր դուստրն է իմ

ԱխչգիտեմԱստված
Գուցեսպառել եմ թանաքն ու թուղթը քո փոխարեն
Եվ …լռությունդ եմ վատնել արարչական:
Կամ էլ փոխել եմ բնակությանս հասցեն:


Իսկ պատասխան չկաչկա~…


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------






* * *

Ցավալին այն չէ,
որ բաժանորդը դուրս է ծածկույթից,
(բաժանում բառը հիշեցրեց հանկարծ)
Եվ այն չէ նույնիսկ,
Որ քո սենյակի լույսերը հանգան.


Ասասենյակումստվեր չլինի

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------



* * *

Ես անգիրել եմ բոլոր ձայներդ՝
Հեռախոսայինից մինչևհամացանց
Որովհետև դու ինձ հետ մեկ ձայնով չես խոսում
Քանզի դու չափազանց՝
շատ ես՝ միայն լսողությանը պատկանելու համար,
միայն տեսողության համար ու շոշափումի
Եվ ես գիտեմ նույնիսկ,
Որ անծանոթ համարից արված զանգի այն կողմում
Դու ես դարձյալ,
Որովհետև ես անգիրել եմ քո զարկերը սրտի,
Քո տան ժամացույցի սլաքների հառաչանքը խուլ,
Խոհանոցիդ կիսաբաց ծորակի ջրի ձայնը հեռու
Եվվերևիդ հարկի հարևանի հողաթափի քստքստոցը նաև՝
Որ մենությանդ նկարին իր առանձին գույնն է բերում
Որովհետև ես չափազանց անտաղանդ եմքեզ չլսելու համար

Չտեսնելու և շոշափելու




Ես մի օր նորից ճերմակ կդառնամ,
Ու ճերմակ թղթին մայրս կգրի,
Թե ես ինչ անուն պիտի ունենամ,
Երբ ծնվեմ մի օր, ու երբ բարուրի՝
Ճերմակ սավանով….

Մի օր ես նորից ճերմակ կդառնամ
Ու ինձ կգրի մայրս հանճարեղ,
Եվ պոետները ճերմակամորուս
Ու վսեմ, որոնց երբեք չի լինի, չէ՜, հակաճառել

Մի օր ես նորից ճերմակ կդառնամ,
Ու կհանդերձվեմ Աստծո մարմնին,
Եվ նորից արյուն կծորա վրաս,
Եվ քրտինք, քրտինք սուրբ Խաչելության ձիգ ճանապարհին
Եվ լույս կդառնամ՝ ճերմակ, ամբարձվող՝
Ու ինձ չեն գտնի շիրմատանը մութ

Մի օր ես նորից ճերմակ կդառնամ,
Քեզ հասցեգրվածթղթի ճերմակ էջ,
Սակայն ոչ դատարկ,
Քանզի դու ինքդ բառեր կշարես,
Եվ չես կարենա Խոսքս չլսել,
Որ ցավի մեջ էլ ճերմակ է, ոչ՝ սև

Եվ մի օր, հաստատ, ճերմակ կդառնամ՝
Իմ գերեզմանին իջնող ձյունի պես.
Մի օր կդառնամ սպիտակ ագռավ

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Գիշերը սև գլխարկ,
Լուսին`սիրուն ճարմանդ,
Ասա, ասա, որ դեռ
ինձ սիրում ես, ճերմակ...

Երկինքը`պենուար,
աստեղափայլ նախշով,
Քեզ սիրելու համար
Հարկավոր չէ և շոր...

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------





* * *
Թող
Արթնանամ դեմքիդ,
աչքերումդ խաղամ`
որպես արևի շող:

Թող
Ինձ վրա պահեմ խաղաղ`
Որպես խոնարհված
Հող:

Թող
Քեզ վերադարձնեմ`
Որպես մարմնիս ող.

Թող
Քեզ գրեմ, որպես
Սիրային նամակի տող..

Թող,
Թող,
Թող

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Սյուր/բ/ Երրորդություն

Օր վեցերորդ ու ես ծնվեցի Աստծո Էից,
Ես հրեշտակ չեմ, բայց Աստված սիրում է ինձ:

Հովիվներն իմ ծնունդի ավետիսն առան հրեշտակներից,
Ես հրեշտակ չեմ, բայց Աստված սիրում է ինձ:

Երրորդ գալուստիս, թեկուզ մաքրված, ես կխուսափեմ հրեշտակի կերպից,
Զի հրեշտակ չեմ, բայց Աստված սիրում է ինձ:


---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Մենք դերասան ենք ամենքս մի քիչ,
Մի կինո ավել ու մի ծափ պակաս,
Եվ դուրս ենք եկել նույն ֆիլմի միջից`
Կիսամաքրված, կիսաապական:

Մենք ամենքս էլ մենակ ենք մի քիչ,
Մեզնից ավելի ու մեզնից պակաս,
Մեր գոյությունը ավետեց մի ճիչ,
Որ եղերական ճիչն է ապագա:

Մենք ամենքս էլ երգում ենք մի քիչ,
Մի երգ ավելի ու մի բառ պակաս,
Եվ դուրս ենք եկել նույն լադի միջից,
Եվ մեր բերանին չեն դնի փական:

Մենք ամենքս էլ աստված ենք մի քիչ,
Մի աղոթք ավելի, մի աղոթք պակաս,
Քանզի մերը չէ նույնիսկ մեր Հոգին,
Եվ մեր մարմինն է միայն սեփական

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Ես ընդունում եմ քո սերն այնպես,
Ինչպես արեգաշողերը մարմնիս,
Ինչպես փշաքաղությունը համբուրվելուց առաջ-հետո,
Ինչպես ոչինչ,
Ամեն ինչ,
Քնքուշ ու նյարդային,
Ինչպես դառը սուրճ և ալկոհոլ:
Ախ, չգիտեմ, արժեհատույց կամ հակացուցված
Ուր ինչ է ինձ հարկավոր

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Դու մի զարմացիր,
Որ մթության մեջ
Ես քո ուսերն եմ շոշափում անդուլ,
և չգտնելովհրեշտակի թևեր,
երկարացնում եմ գիշերը մեղքիս,
եվ արդարացնում մեղքն իմ հետայդու

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Երեք լռություն

Եթե նա չգիտի, թե դու ինչպես ես սիրում իրեն,
Ապաչես լռել, ինչպես հարկն է:

Եթե չես կարող անմահ երգեր գրել,
Ապաչես լռել, ինչպես հարկն է:

Եթե չեն զգում ներկայությունդ,
Ապաչես լռել, ինչպես հարկն է:

Դու լռությունը լսիր գաղտնալուռ,
Որ լռությունն էլ համր չմնա

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------






* * *
Ու ես երգեցի
Ծառերի լեզվով,
Ծառացավությամբ,
Որ ինձ ծառերը հասկանան հետո:

(
ծառ եմ դառնալու):

Ու ես երգեցի
Թռչունի նման,
Թռչունատագնապ,
Որ թևավորն էլ ճախրանքս ների:

(
երկինքն է տունս):

Ու ես երգեցի
Սիրահարի պես,
Սիրաերգեցիկ,
Որ դու ինձ սիրեսինձանից հետո,
Երբ ծառ կդառնամ ու նաև..թռչուն:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Նոյեմբերի սառը քամինինձ հիշեցրեց քո համբույրը,
Կծկվեցի հիշողության տված ցավից,
Գիտեմ, խորթ են ցավերս քեզ, տառապումս,
Ծերանում ենք առանց համբու՞յր, թե՞ համբույրից:

Սառը քամին ինձ փաթաթվեց: Եվ հիշեցի
Գրկխառնումը մեր այն վերջին սառն հանդիպման,
Դու էլ այդպես քամու նման ներխուժեցիր,
Դու էլ այդպես հեռանում եսքամու նման

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Ողբերգություն` երեք արարով

Սեղանի վրա սառել է կոֆեն`
Աչքերիս նման: Եվ դու չես գալու: Չի գալու ոչ ոք:
Չկարողացագալու չափ թովել`
Ոչ հմայական, ոչ քերթողական արվեստի ոճով:

Օրը` տրորված նամակ է վաղուց,
Դու չես կարդացել, չես էլ կարդալու տվայտանքն իմ հեգ.
Զարկերակներդ ու՞մ են նվագում,
Ո՞ վ է նվագում մարմնիդ վրա, հանճարեղ ի՞նչ ձեռք:

Ախ, եթե պիտի չլինեմ քո հետ`
Էլ ինչու՞ այսքան երկարեց ցավը իմ վաղնջական:
Սեղանի վրա սառել է կոֆեն`
Աչքերիս նման: Եվ դու չես գալու: Եվ ես էլչկամ

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




***
Կիրակին`
իմ սիրածն աչքաթող,
հավատարիմ Կին,
կերակրող,հոգատար, աշխատող...

լոգարանում ինձ է սպասում
Եվ անկողնու մեջ, վառարանի առջև,
Կիրակին իմ սերն է ցանկանում ծույլ,
Կիրակին միայն ինձ է կանչել...

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
դու փախել ես
ուրիշի հայացքից, օծանելիքից, գրիչի տակից, մատներից,
անցյալից, տնային խալաթից քեզ սիրող տղամարդու...
Փախել ես հայհոյանքից անհատնելի,
կոպերի տակից ուրիշի...

Թե այնտեղ էլ իմն ես եղել Դու...

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Աչքերդ այնքան
անձրև են տեսել ու տեսել թացեր
Պատուհաներիդ անձրևից հետո
Գոլորշին է լոկ հիմա մնացել
Ես բառեր չունեմ,
հիմա անկար եմ.
Անփորձ պատանու, սիրահարի պես
Պատուհաններիդսիրտ կնկարեմ


-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Երբ երկար ընդմիջումից հետո
Ես նվագում եմ դուդուկի վրա,
Աղջիկս ասում է`
-
Պապ, ինչու՞ ես տխուր

Երբ երկար լռությունից հետո
Գրում եմ թղթին
Ու իմ նվագն եմ նրա մեջ թաթախում,
Ճերմակն ասում է`
-
Պոետ, ինչու՞ ես տխուր

Երկար նվագելուց ու գրելուց հետո
Պատասխանում եմ նրանց
վերջապես,
Որ ամեն լավ բան կյանքում
մի քիչ տխուր է լինում ուկարճատև

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




* * *
Ես ամեն օր մեռնում եմ`
կամուրջից ցած նետվելով,
Մոր արգանդում, պատերազմի դաշտում, տանը, փողոցում,
Աշխատանքի ժամին, հոկտեմբեր ու մարտ ամիսներին,
Գարուն-ամառ-աշուն-ձմեռ ու դրանցից ոչ մեկին չնմանվող եղանակներին,
Աղբամանի մոտ ու ջրանցքում,
Ամեն օր, ամենուր, ամեն ձև

Ես ամեն օր մեռնում եմ բոլորի հետ, բոլորի փոխարեն
Ու իմ տեղակ:

Մեռնելով` ես ապացուցում են նրանց անմահությունը

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------




Խոսք առ տիկնիկ

Օ, գեղիրան,
Ոսկեծամ
Տիկնիկ,
Որքան անդրդվելի ես դու,
Միշտ նույն հանդերձանքով,
Նույն սանրվածքով, ոճով`
Ժպիտով շրթնանկար`
Դրանցից ոչ մեկին չզիջող:

Որքան սառն ես դու,
Ավելի, քանխաղալիքը
Սովորական,
Որ ջերմացնում էր
Մանկության մեր ցուրտն
Ու մեր բաժին արև-հրաշալիքն էր:
Եվ անթարթ են որքան
Թարթիչներդ նույնիսկ,
Եվ հայացքդ,
Որոնք չեն փոխվում
իրենց ներկված գույնից
Եվ մատներդ,
Օ, ոչ, մատիկներն են քոնը,
Ինչպես ոտիկներ, աչուկներ,
Որովհետև մարմինդ էլ
Մարմելադ է`
Մարմնագույն`
Դառնաքաղցր սիրո շաղախով.

Ախ, տիկնիկ անլեզու
Ինձ ինչպես խոսեցրիր,
ինձ ինչպես դարձրիր շատախոս


Комментариев нет:

Отправить комментарий