вторник, 13 августа 2013 г.

Սև ճակատագիր, ճերմակ ճակատ







-Անիծվեր այն օրը, երբ քեզ տեսաՎերջին նամակը` որպես այդպիսին չի ընկալվում, քանի դեռ նորի` հերթականի ակնկալությունն ունես: Նոր նամակի սպասելիք`հին նամակագրից: Եվ,առհասարակ, վերջի սպասումն անվերջ է,դրա ավարտապես ու խորարմատ գիտակցումը` գրեթե անհնարԱնիծվեր սկիզբը, եթե վերջ պիտի լիներանիծվեր այն վերջը, որի սկզիզբը խաբուսիկ էր, երջանիկ էր, լավն էր, օրհնյալ էր

Իսկ կա՞ օրհնյալ վերջԳյուղական դատարկ տան մեջ, ժամացույցի`լռության ու մենության, մարդու ու ժամանակի հետ կռիվ տվող միալար ձայնի տակ, դրա ռիթմին ենթարկվելով, այնպիսի ուշադրությամբ, գրեթե հանգավորված եմ վերընթերցում հազար անգամ կարդացած, անգիրած նամակդՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿԴՀամենայն դեպս, իմ ունեցած վերջինը:

-
Անիծվեր այն օրըԿոնկրետ էդ օրը՞: Անարդար է: Իսկ ինչու ոչ դրան նախորդածը, այն, որ որոշեցիր քաղաք գնալու փոխարեն, մնալ ու պատրաստվել քննություններին, այն, որ քեզ բռնացրեցիր էն մտքի վրա, թե էս կնոջը կորցրած քառասունյոթ տարեկան, հարևան Արամն էնքան լավ է երգում գյուղական առիթների, միջոցառումների ժամանակ, էնքան լավ է գրում, նկարումԱմեն ինչ է լավ անումԹե՞ քո աչքին էր լավը, դու էիր չարաբաստիկ թե բարեպատեհ մի օր որոշել նրա արժանիքները, թերությունները, նրան տեսնել առանձին, տարբեր, հարևանցի դատողություններից հանգել էիր մանրամասն սևեռումիՈւրեմն, անիծիր այդ օրըԱնարդար է: Բա դրանից երեք ամիս առաջ: Էն, որ մայրդ պատվիրեց տաք կաթ տանել Արամ ձյաձյային, մրսածության, չոր հազի դեմն առնելու համար, ու դու էլ քո կուսական, խելացնոր ճերմակ մարմնով, այն գրկած թափանցիկ զգեստով եկար ու լոգարանի կիսաբաց դռան արանքից հանկարծ տեսար մերկ տղամարդուն, Արամ ձյաձյային, հարևանին, անիծյալ անձնավորությանը

Դու ինչ անես, պստիկս, բոլորս էլ, անկախ տարիքից, փորձառությունից ու անփորձությունից, սիրում ենք եղած-չեղածը բարդել մեկ օրվա, մեկ հոգու վրաԼավ, շա~տ-շա~տ երկու, ծնողներիԱստծո, ուսուցչի, պետության, նախագահի, հարևանի, երեխայիՄիայն թե, ոչ մեզ, ոչ մեզ: Էշ եմ, անխելք եմ, ասելիս, շարունակում ենք, որքեզ հավատացել եմ, որ սիրել եմ, որ ….Որերի որոգայթ, կասկածների որոմ:

Կանիծես, բա ինչ կանես. բոլոր թերությունները հիշվում են բաժանումից հետո, ու երեսովդ են տալիս, թե երեսովդ չեն տրվել երբեք, մինչդեռ ճշմարիտ սիրո էութենական առավելությունը` միմյանց ներկայությամբ ու միասին թույլ տրված թերություններն են: Միմյանց թերությունները սիրելն է` իրար անթերի դարձնելու աստիճան: Կանիծես, բա ինչ կանես, իմ Անթերի Լուսին, իմ Կիսալուսին, իրավունք ունես քո` աննինձ կիսատության համար անիծել իմ գիշերային, սևաբեր, սևսիրտ գոյությունը: Արի, քո անեծքի համար համբուրեմ ճերմակ ճակատդ, արի, Ճակատագիրս

ԲՈՒՀ-ի համար ընդունելության վերջին քննությունիցդ մեկ օր առաջ, տանը եղած կես շիշ օղին հասցեագրեցի սոված որովայնին, լրացուցիչ անգամ բորբոքելով ներսս, խորովելով լյարդ, սիրտ, թոք և հազար ու մի ապացուցված ու չիմացյալ օրգան, նյարդ, բջիջ, կարմրատակած աչքերով եկա ձեր տուն, իմ գրողական իմաստնությամբ ստուգելու գիտելիքներդ` կարևոր Օրվանից առաջ:

Ու ես հիմա շատ լավ եմ հիշում այդ ամենը: Այո պարզորոշ, հանգիստ, խաղաղ հանգամանքներում յուրաքանչյուր դրվագ նժարելով, այդպես է, կորստից հետո սկսում ես մանրամասն հիշել, երջանկության պահին ամենամանրամասն հիշվողն`իրադարձությունը չէ, իհարկեԱմենամանրամասն հիշվողը մարդն է, սիրելին էԱյլ դեմքերն ու դիպվածները` հետո են կերպար ու դրամա դառնում, հետո է ողբերգության համընդհանուր պատմության մեջ յուրաքանչյուրն իր կարևոր դերն է խաղում, առանց որի մյուս դերն անշուք է ու անտրաբանական:

Ուրեմն երջանիկները կույր են, մոռացկոտ ուդժբախտ: Երջանիկները դժբախտ են, որովհետև նրանց երջանկությունը երկար չի տևում և որովհետև երջանկության սակավադեպ պահերին ամբողջապես չեն գիտակցում իրենց գերերանավետ հոգեվիճակն ու մարմնական դրությունը` փոխարենը տառապելով, միմյանց մեղադրելով, ասենք, ուշանալու, ուշ գրելու, ուշ զանգելու, և շատ այլ բաների համար:





***
Ես հիշում եմ, այդ օրը, որին պիտի հաջորդեր այն ՕՐԸ`Անիծյալը, ձեր տուն մտնելիս, տատդ օգտվելով իր վատ տեսողության ու վատ լսողության, նաև ծերունական կարճ հիշողության արդարացումներից, միայն իր ու ինձ համար հայտնի պատճառով չբարևեց ինձ, դեռ ավելին` հազիվ լսելի շշուկով էլ արտանետեցՕֆֆ

-
Տատիկ, Արամ ձյաձյան ամիամիտ երեխայի անհոգությամբ իմաստուն ու ամենատես տատի ականջին ճչացիր դու, անհարմար իրավիճակի պատճառով մի փոքր շիկնելով: Իսկ կնոջ, այն էլ` հարյուրամյակ բոլորած Աշխեն տատը բոլորից շուտ էր սիրո հոտն առել, բիբլիական կիսակույր դեմքով ամենքից վաղ էր տեսել Այդ Օրը, առաջինն էր լսել վերջին խոսքերը, անեծքներըՏանը երկուսով էիք, երբ ես եկա: Ինձ այդպես էլ չբարևած տատդ ելավ տեղից, գնամ այգի չիր սարքեմ (քառասունյոթ տարվա խնձորենու բերքով, տասնյոթ խնձորներից), արտասանեց հերթապահ քաղաքավարությամբ, դուռը պինդ`շրխկոցով փակեց մեզ վրա, որպեսզի չլսի, չտեսնի, չզգամասնակից չլինիԹեև էդ դուռը ոչինչ էլ չէր նշանակում, քանի որ նրա լսելիքի, տեսնելիքի ու մնացյալ այլ կարողությունների վրա ամենաքիչ ձևով էր ազդում: Էդ դուռը`խռոված բարև էր: Իմաստունի խոսք:

Երբ ձեր հյուրասենյակի ընդարձակ սեղանի կողքին նստած` սկսեցի հանձնարարություններ տալ` հընթացս ստուգելով արդեն կատարված առաջադրանքները, դու քննության պատրաստվող ուսանողի լարվածությամբ, նյարդային ինքնամոռացության մեջ գիրգ ու ճերմակ ազդրերդ այնքան ամուր էիր սեղմել իմ չորուկ, ոսկրացած ծնկներին, որ կարծես էդ փափկություններդ իմը լինեին, իմ սեփական մաշկի շարունակությունը լինեին

Դու աշակերտն էիր, բայց ես էի դողում աշակերտի պես, դպրոցատարիք երեխայի հանգույն , որ նոր-նոր է սիրահարվում, հմայվում արտաքին-պատկերային ազդակներով, մակերեսային սիրառատությամբ աչք չէի կտրում քո կլորիկ ոտքերից, քո` վայրկենապես մոտեցող, ու ներքաշող համաբույրից, քո կաթնահոտից, կաթնագույն մարմնիցԴու էլ, ինչպես պիտի հետո պարզվեր և այդ անիծյալ Օրը խոստովանվեր քո շուրթերով, ինձանից աչք չէիր կտրում, հազիվ զսպելով ներքին սիրատածումներդ, տարօրինակ ու առաջին մեծ հրայրքդ, սիրո թագավորության մեջ հայտնված աղջկա կրակոտ իշխանությունը բանեցնելու գայթակղությունդ:

Ես օրհնում եմ քեզ` առաջին օրվանից մինչև վերջին օրը, անխտիր, թարթ առ թարթ, ժամ առ ժամ, օրուամսվա անվերապահ ակնածանքով: Օրհնում եմ այն ամենն, ինչ կապված է քեզ հետ, որովհետև ես քեզ չեմ հիշում, որ մեկեն բորբոքվեմ մի տհաճ դիպվածից, մի արտասանված թյուր ու անկեղծ խոսքից, կամ, միգուցե, լռությունից: Որովհետև ոչ թե ես քեզ հիշում եմ, այլ քեզ չեմ մոռանում: Չեմ մոռանում, որ սթափության բացառիկ մի պահի, զգալով, որ գեղեցկությունդ սաստկացնում է իմ` առանց այն էլ վերընթաց գինովնանքը, սառը ջուր խնդրեցի, մեկ անգամ էլ թիկունքից նայելով ու քեզ տեղավորելով իմ սև գիշերների, սև ճակատագրի, սև անկողնու մեջՄինչ կվերադառնայիր, ես արդեն իմ տանն էի





***
-
Արամ ձյաձյաԱրամ ձյաձյա… -Հա ջան,- բարձր թե ցածր` անշփոթելի հարազատությամբ արձագանքեցի քո` մեր բակում լուսարձակող կանչին: Ձեռքս պարզեցի, վառեցի լուսամփոփը, նայեցի ժամին: Երեկոյան տասի կողմերն էր:

-
Լուսին, դու՞ ես

-
Հա,-նույնպիսի անվախ տոնով պատասխանեցիր դու լուսամուտի այն կողմից, որքան համարձակորեն ձերոնց էիր համոզել, թե շներից չես վախենում ու կգնաս Արամ ձյաձյային կանչելու:

Բացված դռնից երևացող կիսատ դեմքդ` Կիսալուսին էր: Ասացի` նույնը բարձրաձայն ասեմ, փոշմանեցի, մտածելով, թե ինքդ քեզ հարցնելու ես` էս մարդու գուսանությունն ինչո՞ւ բռնեց: Եվ, առհասարակ, իմ` առանց զգուշացնելու տուն գալը, որ, երևի թե, ավելի շուտ փախուստ էր, տագնապավազք, հենց էդ գուսանության ու ամեն ինչի դեմն առնելու նպատակով էր: Զարմանալի մարդ ենք, չէ՞, հենց ամենասկզբից վերջի մասին ենք մտածում: Այսինքն, բնական է, վերջի կանխատեսումն ու մարդկային կասկածանքը, վախը: Բայց հեռատեսությունը դարձնում ենք հոռետեսություն: Չի կարելի. տատիդ փակած դռան պես մեր դեմքին շրխկացնում ենք ճշմարտությունն ու չեղած բանը միաժամանակ: Սիրելուց առաջ մտածում ենք սիրո դեմն առնելու մասին, ապրելու ընթացքում` խորհում մահվան շուրջ: Մինչդեռ, փոքրիկս, անհիշաչարս, եկել էիր նեղացկոտի դերով, մտադրությամբ, թե ջրի ուղարկեցիք ու պարապմունքը կիսատ թողած անհետացաքԵս սիրում եմ քո կարելին ու չի կարելին, որովհետև դրանք հավասարապես մաքուր են: Ես սիրում եմ քո հիշողությունն ու մոռացումը միաժամանակ, որովհետև դրանք երկուսն էլ քեզ են վերաբերում:

-
Պապան ասում ա, արի քննությունից առաջ մի բաժակ խմենք, հաջողություն մաղթենք

-
Լուսին ջան, թող մնա վաղը, քննություններից հետո,-արդարանում, քննություն տվողի դողացող ձայնով բացատրում եմ ես:

Իրականում չեմ ուզում նայել ձերոնց դեմքին: Տատուդ դեմքին: Բայց չէ՞ որ ոչինչ էլ չի եղել: Նույն պահին հակադարձում եմ ինքս ինձ: Ինչ հիմար իրադրություն է: Թուու

Ադպես է. թերևս բոլոր մեծ ու աններելի մեղքերից առաջ: Այդպես է, գուցե, բոլոր չգործած մեղքերից առաջ: Ավելի շառ վախենում, սարսափում ես չարածից, չեղածից ես նեղվում, պատեպատվում: Երկուսս էլ դռան շեմքին ենք: Երկուսս էլ անվարժ համոզողի դիրքերում ենք, կեցվածքով: Երկուսս էլ անհմուտ աշակերտի դերում: ՄԵԾ Օրվա Մեծ քննությունից առաջ: Անիծյալ Օրվան նախորդող օրհներգող լռության մեջ:

-
Վաղը, լավ է լինելու, կտեսնես,-հրաժեշտին հնարավորինս Արամ ձյաձյայի համբույրով շուրթերս քսում եմ քո սպիտակ ճակատին: Դու աչքերդ փակում ես, ու երկու ձեռքով ամուր գրկում ինձ, բայց ոչ հարևանի աղջկա բնազդով, այլ Լուսինեի` սիրո նոր տարածքներ ու աշխարհագրություն պահանջող կրքով: Կանիծես, բա ինչ կանես քո հայտանգործած սև զանգվածը, անտառը, ցամաքը, չգիտեմ ինչը…. Բայց եթե նույնիսկ ճահիճ էի ու սև, դրանց մասին ինչպե՞ս պիտի իմանայի` առանց քեզ` Լուսնին, Լուսնալույսին մերձենալու:

Եթե անիծելու ես, անիծիր այն օրը, որ ծնվեցի, որ ծնվեցիր, որ ծնվեց մեզնից սերվածը` երրորդը: Կամ օրհնիր, որ հիշելու բան ունենքՄիմյանցից հեռու լինելու, միմյանց հետ հավերժաբար լինելու անհնարինության համար մի անիծիր, ապրիր` ապրելու գոհաբանությամբ, սիրո կարողության երախտագիտությամբ, մի անիծիր, թե չէ իմ օրն ես ընկնելուԱյսինքն վախենալու ես ապրել, վախենալու ես սիրելԱյսինքնմեռնելու եսԻնչ-որ մեկ` անիծյալ Օր

Արա ԱԼՈՅԱՆ
Օգոստոս, 2013 թ Երևան

1 комментарий:

  1. Ապրիր` ապրելու գոհաբանությամբ, սիրո կարողության երախտագիտությամբ, մի անիծիր, թե չէ իմ օրն ես ընկնելու…Այսինքն վախենալու ես ապրել, վախենալու ես սիրել...
    Պատգամ ամեքին ավելի կարևոր ոչինչ ասվել չի կարող քանզի ասվել է ամենակարևորը....

    ОтветитьУдалить