вторник, 7 мая 2013 г.

Գրողը սովորական մարդն է՝ մարդու և բնության մասին արտասովոր պատկերացումներով




Ինչ ասել է գրող, ով է նա:

Գրողը սովորական մարդն է՝ մարդու և բնության մասին արտասովոր պատկերացումներով: Գրողն օրինակ լսում է ծաղկի շնչառությունը: Հասկանում է ծառի լեզուն՝ առանց ավելորդ ու կեղծ պաթոսի:

Ինչ խնդիրներ ունի արդի հայ գրողը:

Տպագրվելու խնդիրն ամենացավոտն է: Չեմ կարծում, որ ընթերցողի պակաս կա: ԿԱ որակյալ ընթերցողի քանակական սղություն, ինչն առավել զգայուն է դարձել խորհրդային ժամանակների կոլեկտիվ կյանքի, այդ թվում ընթերցանության ավանդույթների խաթարման համատեքստում:

Հայաստանում կան գրողներ, բնասատղեծներ, խոսքը թե ավագ, թե երիտասարդ սերնդի մասին է:

Իհարկե կան ու փառք Աստծո շարունակում են ստեղծագործել՝ի հեճուկս ոչ միայն գրական դաշտում առկա դժվարությունների: Առհասարակ պետք չէ հասարակարգային և այլ խնդիրներով պայմանավորել գրողի լինել-չլինելը: Նրա առաքելությունն անսահմանության ու շարունակականության մեջ է: Նա մարդու և մոլորակի արտաքին կեղևն ու ներքին հարահոսն է միաժամանակ

Գրողը ինչ դեր պետք է ունենա հասարակական կյանքում, պատմության մեջ շատ են դեպքերը, երբ գրողը միայն իր մահվանից հետո է հռչակ ստանու:Արդյոք նա պետք է գրի միայն ապագայի համար: 

Ընդհանրապես անմահությունն անեծք է: Փոքր Մհերին իր հայրն անիծեց, որ նա անմահ լինի: Անմահ գրող եզրին վերապահում ունեմ.նրանք կարող են նիրհել ժամանակի մի հանգրվանում՝ հասարակական որոշակի վերաբերմունքի ու հոգեկերտվածքի պատճառով, և վերարթնանալ՝ մեկ այլ հասարակարգային զարթոնքի ու վերընկալման շնորհիվ: Լավ գրողը դիպուկ է ինչպես մահն ու կյանքը՝անցյալ-ներկա-ապառնի տեղատվություն-մակընթացությամբ

Հայ հասարակության վերաբերմունքը ինչպիսին է արդի հայ գրողների նկատմամբ:

Վերջին շրջանում բնականոնացվում է պետության վերաբերմունքը գրողի, գրահատարակչության և գրական դաշտի այլ երևումների հանդեպ, մինչդեռ զարմանալիորեն գրական անցուդարձից անմասն է սովորական քաղաքացին՝ընդհանուր մակարդակում: ՄԻ առիթով ձևակերպել եմ՝Նոր սերունդը գիրք չի բացում, որովհետև գիրքը նրան«չի բացում»: Առհասարակ արժեհամակարգի խաթարում կա ամենուրեք: Չկարդացող, գրողի չիմացող մարդու լեզուն մատնում է այդ: Լռությունն էլ է մատնում մարդու գրագիտությունն ու անտեղյակությունը: Գիրքն ու գրողը բառեր չեն, այլ ինչ-որ մոգական վիթխարի երևույթ են, որ այսօր դարձել են ընդամենը բառ

Նախկինի համեմատ ավելացել, թե պակասել է գրքերի վաճառքը, և նույնը նաև օնլայն վաճառքի և ինտերնետով փնտրելու մասին, նման տվյալներ ունեք՞:

Տվյալների չեմ տիրապետում, բայց վաճառքի պակաս հաստատ նկատվում :

Ինչը կարող է ձեզ համար ստեղծագործելու խթան հանդիսանալ:

Աստծո բացված յուրաքանչյուր օրն ու մթնող օրը նույնպես՝ասել է թե կյանքն իր բոլոր ժամանակաձևերում, գույներում ու տրամադրություններում:

Ամեն մեկը, ով թեկուզ մեկ գիրք է գրում, իրեն արդեն գրող է անվանում, արդյոք չկա գրաքննության կարիք Հայաստանում:

Պետք չէ լինի, կան չափանիշներ ու չգրված օրենքներ, որոնք ժամանակի չափումների մեջ դուրս են մղում արհեստածինն ու որոմայինը

Ինչ կարծիք ունեք արդի հայ գրականության մասին, որովհետև հայ գրողները հիմնականում գրում են գրքեր «վաճառվող» թեմաներով: Նաև ինչքանով է դա ճիշտ: 

Հայ լավ գրողները գրում են տարատեսակ լավ բաների մասին, իսկ վաճառվող թեմաներին հակվածություն թերևս ամենաքիչը գրողներն ունեն՝ իմ իմացած ու արժևորած մարդկանց մասին է խոսքը:

Ինչպես եք գնահատում գրողների միության աշխատանքը գրողների հետ:

Այժմ դրական: Ես ինքս ՀԳՄ մարզային կառույցի անդամ եմ և ականատեսն եմ գրական կյանքի բազմազանությանն ու զարգացմանը համընդհանուր մակարդակով:

Ասում են, 21-րդ դարում չկա գրական կերպար, ձերը որն է, և եթե փորձեիք ստեղծել արդի Հայաստանի հավաքական կերպարը, ինչպիսին այն կլիներ:

Լույսի զինվորը: Պաոլո Կոելիույի հատկանշածն է, բայց բնորոշ է: Լույսի զինվոր՝ բառի ոչ ռազմական իմաստով: Չնահանջող-արարող-հակասական հոմոսափիենսը: Բայց նաև անսահաման բարի ու միամիտ հայ-մարդը՝Քրիստոսի եղբայրը, ընկերը, հակառակորդը միաժամանակ՝ բիբլիական բնօրան Հայաստան տարածքում:

Комментариев нет:

Отправить комментарий