------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Օրը ճերմակ թուղթ,
կոֆե-վազք-կոֆե՝
խզբզոց օրվան,
հանճարի ձգտում,
ներշնչանք թեթև ժպիտից կնոջ,
Միևնույն տեղից՝ հիասթափություն:
Ֆեյսբուք-դիմագիրք,
չէ՝ լողավազան՝
երեսին մտքեր
կամ ձկներ անշունչ,
կամ ջրիմուռներ
ու ծաղկաթերթեր-
Գայթակղելով՝ ներքև են քաշում…Օրը թուղթ՝նետված նույն այդ ջրերին,
Օրը՝ երկտող է մեռնելուց առաջ,
Օրը՝աղջկաս նկարչաթուղթն է.
իմ հարությունն է նկարում ու խաչ:
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ծանր է արթնանում գարունն այս տարի՝
Առաջին գիշեր տեսած կույսի պես,
Օրը մութհանդերձ տերտեր խստալի,
Չգիտես ինչու և ում աղոթես...
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Դու մի արտասվիր, կեսգիշերային
ճերմակ շորիդ մեջ,
Կիսալուսնի ես նմանվում այդպես:
Եվ մի արտասվիր...
Ես այդքան աստղ ինչպես ամբարեմ...Երբ ես դառնալու
Կին սովորոկան..
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Գարնան առավոտ, արի քեզ կապեմ
Իմ պաղ ճակատին, աչքերիս վերքոտ,
Արի, խնամիր բուժքրոջ նման
Քո արևային, կաթնագույն ձեռքով:Գարնան առավոտ, դեղահաբ իմ նոր,
Մի վերջին անգամ կազդուրիր հոգիս,
Մի հիվանդաչափ տաքություն գթա,
Մի մեռելաչափ հույսով ամոքիր…
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Երգ`գրված հիվանդասենյակում
Նստիր ոտքերիս, անկողնուս վրա,
Տաքացրու դրանք, գթառատ իմ Տեր,
Հառաչանքս լոկ քեզ է լսելի,
Չեմ երգի, լացի, չեմ…լռի գյուտեր…Լսու’մ ես, դրսում քամու ձայնն է խուլ,
Անիծում է ինձ ընկերս հարբած,
Թե’ կարոտում է..ախ, ինչ իմանամ.
Կամ քեզ կհասնեմ կամ`իրեն անդարձ:Նստիր ոտքերիս, անկողնուս վրա,
Մահը մոտերքում ինձ է սպասում,
Դու հաղթել ես, չէ’, ուրեմն մնա,
Ինձ սովորեցրու ապրել հետայսու…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ես վաճառում եմ ցերեկս,Մուսա,
Ես գիշերների չարչին եմ դարձել,
ինչ ցանկաք՝ունեմ,տառապանք ու ցավ,
Եվ փոխարինող որպես դրանց՝Սեր...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Քո գնալուց հետո`
Դու կմնաս երկար,
Դու կդառնաս նկար
Ալբոմիս մեջ թերթվող:
Դու կդառնաս նվագ,
Որը չունի բառեր,
Որը գիտե վառել
Սաստիկ սիրո նման:
Քո գնալուց հետո
Դու կմնաս երկար,
Որպես հիվանդ ներկա,
Եվ բացակա և տող:
Դու կդառնաս գիշեր,
Որը լուսին չունի,
Հավերժական չուից`
Գետնատարած նիշեր:
Քո գնալուց հետո
Դու կմնաս նորից,
Որպես սիրո նոր իղձ`
Հույսի ԱՐԱ-հետով…
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Մատներիցդ բառ է կաթում.ես՝բառի գիժ,
Մատներիցդ բառ ու մուսա գամ-հավաքեմ,
Երբ կարոտս հանկարծ ճաքի,
Ես մատներիդ լեզվով երգեր կաղաղակեմ..
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Կասեղնագործեմ սերը քո սրտին՝
Գունաթելերով կարոտի անմեռ,
Ու կհավատամ այն քաղցր ստին,
Որ ինձ սիրում ես, սպասում ես դեռ:
Բայց եթե լքես, թե անդարձ գնաս,
Մոտենալու ես այդպես առավել,
Դու երազանքից երազ կդառնաս,
Չեն կարողանա երազն իմ խլել:
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Համբույրի այս կողմից…
…Իմ չսպասված այցն ավելացրեց
Խոհանոցիդ անլվա սրճաբաժակները,
Ես`իմ տրանսպորտա-կարոտա-տղամարդկային
Հոտով`Խցկվեցի հոտառությանդ մեջ.
/գուշակե'լ էին, որ ես եմ գալու…/Եվ շրթունքներովս
Փնտրեցի
Իմ սեփական հետքերը
Շուրթերիդ միջօրեկաններում…Եվ կորցրի խոսելուս անհրաժեշտությունը`
Համբույրի ճիշտ անկյան տակ…
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Երևան-էսքիզ
Ես ինչ հավելեմ թամանյանական
Եվրոշպարված քո այս նոր տեսքին,
Վարդագույն երա'զ, թե' կարմիր կսկիծ`
Այսքան եղերոտ, անհավանական…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Գարնան առավոտ արի քեզ կապեմ
իմ պաղ ճակատին,աչքերին վերքոտ՝
վիրակապի պես..
Արի, խնամիր բուժքրոջ նման,
քո այդ կաթնագույն,տիրամոր ձեռքով...
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Այսօր դու կաս նորից օ մեծ պոետ, օ հանճարեղ,
Ընթացքներին այս մառ մենք կարող ենք հակաճառել,
Քո`հաղթողի երթով հին դարերից եկող ու դեպ
Նոր դարերը`խոսքի, օ Նաիրյան ասուպ,Չարենց...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
…Իսկ բանաստեղծը
Խենթ է երևի,Որ ծառ է ստեղծել`Հույսով տերևի:Թե ինքն ալյակից
Դարձել է օվկիան,Լեզուն`լալագին
Երգելու օրգան:
-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
* * *
Մի օր չեմ լինի, կամ այսպես գուցե,
Կամ էլ այս մտքով չեմ լինի հաստատ,
Դու կնկարես մի նոր առավոտ
Քո հայացքի մեջ`հավերժ մենաստան:
Էլ չես զարմանա, որ քո արցունքից
Քեզ հուլունքաշար երգ են նվիրում,
Մի օր չեմ լինի…բոլորի համար,
Որ գոնե այդպես հասնեմ քո սիրուն…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Սիրելու կանայք ու կանայք անսեր,
Բնական`որպես առտվա լույսը,
Կամ դիմակավոր`պարային, վալսե,
Իմ մահը, նաև ապրելու հույսը:
Ներելու կանայք, իգական նզովք`
Աստծո օրհնանքի այլակերպումը,
Իմ տառապանքը`չանցնող, երազող,
Բաժանումը ձիգ ու կարճ հպումը:
Սիրուհի կանայք ու կանայք`սրբեր,
Փոփոխվող`որպես գարնան եղանակ,
Ախ գուցե ունեք մի քանի սրտեր,
Որ տաք բոլորին, որ չնեղանաք…
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
-
Ու մինչև կեսօր ես ոչ մեռած եմ, ոչ էլ՝արթմնի,
Կիսարձան եմ ես՝ կյանքի ու մահվան...
Իմ ականջներում աղմուկ է ու նիրհ...
Եթե ժպտում եմ, ուրեմն դեռ կա ապրելու ավանս...
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Թեև տրոհվեց ցավս վանկերի,
Չի փոխվել ոչինչ, և նույն է, իմ Սեր,
Նույն Ադամն եմ ես`հանդերձով ջինսե,
Եվ աղոթասացն այս նոր վանքերի:
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Եթե ես մեռնեմ,ոչինչ չի փոխվի,
գրասեղանս կտնքա մի քիչ ու գրիչս լոկ կլացի շվար...Ու հետո հաստատ մեկը կգրի`
աղջիկս գուցե.
ուրեմն եթե հանկարծ մահանամ`
ես չեմ մեռնելու մի սովորական,
իմացած մահով,պարզապես պիտի գրասեղանս տնաքա թախծալի
կամ էլ աղջիկս կգրի ուրախ...
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ
…մեղավոր չկա ու չկա անմեղ…
Մարտիմեկյան քամին՝ուրվական է մահվան,
Արյան հոտ է բերում, բերում է ցավ,
Խաչող ձեռքս ծանր դրվեց թղթին ահա,
Եվ կամեցավ խաչվել.ՉՄՈՌԱՑԱՎ…
Մարտի մեկից հետո…մարտի երկուս չկա…
Մեկ է ցավը վաղուց,: Ու…ոչ ՄԻ ԽՈՍՔ.
Օ մատնության գիշեր, հուդայական, տկար,
Ես կենդանի մեռել, ես`նրանց փոս…
Այսօր դու ինձ ներիր ամենագութ իմ Տեր`
Ապրողների Աստված, մեռելների,
Ինձնից մեկն էր սպանում, ու ես մեռա անտեր,
Դու ողորմա մարդուն, դու մեզ ներիր…
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Գոնե Լուսին լինես,
Թե գիշեր է հիմա,
Որ իմանամ`իմն ես,
Օ, ներշնչանք հիմար:
Գոնե Աստղ լինես,
Թե խավարն է պատանք,
Որ երազով լիես,
Մոռացումի պատրանք:
Գոնե…Գիշեր լինես,
Թե որ լուսին չես դու,
Օ, աստղազարդ լի ներս,
Օ, խավարող իմ դուրս…
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Գարնան անձրևը համբուրեց քո սառն աչքերը, իմ Սեր,Թե հնար լիներ նա դիպչելու էր քո սրտին նաև,
Որ էլի սառն է…Աչքերդ, սիրտդ համակել է բիրտ, անսեր պաղություն.Իսկ իմ աչքերը սառում են միայն,այն էլ՝ անիմաստ,քանզի չես գալու…Գարնան անձրևը համբուրեց քո սառն աչքերը, իմ Սեր,որ տեսնողն ասի՝
խոնավ աչքերը սիրո նշան են՝
երջանիկ լինեն, կամ թե տարաբախտ…Որ քեզ տեսնելիս ինձ թվա այնպես,որ սիրում ես ինձ
Ու …արտասվել ես…Գարնան անձրևը սովորեցնում է, որ քաղցր խաբես…
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Գարնան առաջին անձրևն է գալիս`բերելով իր հետ գարունը պայծառ,ծաղկանց թերթերին համբույր է տալիս`դառնալով աղոթք, ասք աստվածաձայն:Գալիս է, գալիս, կաթկթում անվերջ.լսվում է`ծաղիկն ինչպես է շնչում,առաջին-վերջին կաթիլն ափի մեջ
դառնում է երգի նորահայտ հնչյուն:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ԿԱՊՐԻԶ.Թե ինչպես շունը գրող դարձավ ու ես`շուն
(Երգ գրված գրողների օրվա առթիվ)Ես Աստծուն խոստացա չշնանալ,Չհաչել…Խոստացա…Մարդ ես, ասում ենք մեկ մեկու`Կարծես մարդ չենք կամ հիշեցնում ենք,Որ չշնանանք,Որ չհաչենք…Մարդ ես, ասեցի, չմոռանաս.ասում ենք իրար…
…Շունն էլ միգուցե իր Աստվածն ունի,Եվ գուցե ինքն էլ խոստումներ ունի,Ասենք` չդառնալ մարդ սովորական
Կամ թե`չխոսել,Որ երևի թե չի էլ տարբերվում վայրահաչոցից…Շուն-գել, ասեցի, մարդու չնմանվես.Նրա աստվածն է պատգամել հարկավ…Սակայն երկուսս էլ մարդ ու շուն դարձած`Հաչում ենք կյանքի ու մահվան վրա
Եվ երկուսս էլ տառապանք ունենք`Մեզ մատնող գիրը…